Դանիան և Գրենլանդիան կրկին քննադատել են Թրամփին սպառնալիքների համար

Լուրեր

26.10.2026 | 12:37
Վորոոնեժին Ուկրաինայի հարվածների հետևանքով 2 մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 12:29
4 «կողմ», 1 «դեմ», 1 «ձեռնպահ»․ ընտանեկան բռնության մասին նախագիծը դրական եզրակացություն ստացավ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 12:20
Արփինե Սարգսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
26.10.2026 | 12:18
Հայ բռնցքամարտիկները երկու մեդալով կվերադառնան Թուրքիայից
26.10.2026 | 12:10
Ստեփանավանում հաղթել է «Գործարար» կուսակցությունը // Վուչիչը պարտվել է Սերբիայի ընտրություններում․ ԼՈՒՐԵՐ
26.10.2026 | 12:03
Բուլղարիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ են անցել Մոսկվայի հետ երկխոսության կողմնակից Յոտովան և արևմտամետ Գյուրովը
26.10.2026 | 11:55
ՔՊ-ական և պրոՔՊ-ական ուժերը ջախջախիչ հաղթանակ տարան ՏԻՄ ընտրություններում․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 11:50
Էրդողանն աշխատանքից ազատել է իր խորհրդականին՝ Ադրբեջանում հիջաբի արգելքի շուրջ լարվածության ֆոնին
26.10.2026 | 11:41
Կենսաբազմազանության կորուստը նաև տնտեսական և պարենային անվտանգության խնդիր է․ Վահան Կոստանյան
26.10.2026 | 11:30
Լուլա դա Սիլվան վերընտրվել է Բրազիլիայի նախագահ
26.10.2026 | 11:22
Առնո Ավետիսյանը՝ Tennis Europe Junior Masters-ի բրոնզե մեդալակիր
26.10.2026 | 11:15
Աջափնյակի մետրոն հայկական ընկերություն պետք է կառուցի, մի կայարանով չենք սահմանափակվելու․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 11:04
Զբաղվածության ապահովման ծրագիր. նոր հնարավորություններն ու փոփոխությունները. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 10:59
«Մեգամոլի» տարածքում գործած շուկայի սեփականատեր ընկերությունը պետությունն օտարել է գնահատված արժեքից շուրջ 146 մլն դրամով էժան․ քրեական վարույթ է նախաձեռնվել
26.10.2026 | 10:50
Այո՛, փաթեթը մշակվել է Աննա Հակոբյանի արշավի շրջանակներում․ ՆԳ նախարարը ներկայացրեց նախագիծը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գրենլանդիայի վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ կղզու մասին նոր հայտարարություններն անվանել է «անհարգալից», մինչդեռ Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը կոչ է արել ԱՄՆ-ին դադարեցնել սպառնալիքները․ գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Դանիայի և Գրենլանդիայի կառավարությունների ղեկավարները քննադատել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից կղզու մասին արված մեկնաբանությունները, որոնք արվել են Վենեսուելայում ԱՄՆ ռազմական գործողության վերաբերյալ քննարկումների ֆոնին։

«Լիովին անիմաստ է խոսել Միացյալ Նահանգների կողմից Գրենլանդիայի բռնագրավման մասին։ ԱՄՆ-ն իրավունք չունի անեքսիայի ենթարկել Դանիայի թագավորությունը կազմող երեք երկրներից որևէ մեկին (Դանիա, Գրենլանդիա և Ֆարերյան կղզիներ – խմբ.)», – Reuters-ը մեջբերում է Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի խոսքերը։ Ապա քաղաքական գործիչը կոչ է արել Միացյալ Նահանգներին «դադարեցնել սպառնալիքներ հնչեցնել պատմականորեն մտերիմ դաշնակցի, ինչպես նաև մեկ այլ երկրի և մեկ այլ ժողովրդի դեմ»։ Նա հիշեցրել է, որ Վաշինգտոնն արդեն պատասխան է ստացել Գրենլանդիայից. կղզին վաճառքի համար չէ։

Գրենլանդիայի վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենը հայտարարել է․ «Երբ Միացյալ Նահանգների նախագահն ասում է. «մեզ Գրենլանդիան է պետք» և մեզ կապում է Վենեսուելայի և ռազմական միջամտության հետ, դա ոչ միայն սխալ է, այլև անհարգալից»։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ամերիկացիներին Գրենլանդիան անհրաժեշտ է։

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի