Հայաստանը դուրս կգա փակուղուց. Ալիև

Լուրեր

02.07.2026 | 18:56
Նախագահն ընդունել է Ալեն Սիմոնյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 18:56
Ամենատարբեր աստիճանի տափակության հարցեր եք տալիս, ցուցիչ է՝ ինչքանով եմ ես բռնակալ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 18:52
Էս շենքում աշխատելու է ժողովրդի ընտրած մարդը, ուզում է` եռագլուխը թռնի վերև, իջնի ցած. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 18:49
ԵՄ դատարանը հաստատել է Google-ի ավելի քան 4 միլիարդ եվրոյի տուգանքը
02.07.2026 | 18:42
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է վարչապետին ընտրություններում հաղթանակի առիթով
02.07.2026 | 18:32
Արտահանումը խթանող գործակալություն կստեղծենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 18:26
Դամասկոսի կենտրոնում սրճարանում պայթյուն է տեղի ունեցել․ զոհեր կան
02.07.2026 | 18:18
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
02.07.2026 | 18:10
ԵՀ նախագահը մեկնեց Երևանից // Պետական գաղտնիքի հրապարակման գործով գնդապետ է ձերբակալվել․ ԼՈՒՐԵՐ
02.07.2026 | 18:00
Վճռականորեն ասում եմ` երկաթուղին ՀՀ սեփականությունն է և պետք է ծառայի մեր շահերին. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 17:51
ՌԴ-ից երկու ռուֆերներ բարձրացել են Նյու Յորքի Empire State Building-ի վրա և այնտեղ նշանվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 17:43
Հաստատվել է ՀՀ առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը
02.07.2026 | 17:34
Արմեն Մուրադյանը նշանակվեց բժշկական համալսարանի ռեկտոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 17:23
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
02.07.2026 | 17:15
Ղրղզստանը հարևան երկրներից վառելիք է խնդրում․ երկիրը բենզինի 90%-ը ստանում է Ռուսաստանից
Բոլորը

Ղարաբաղում իրականացվող շինարարական աշխատանքներին զուգահեռ աշխատանքներ կիրականացվեն նաև Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում։ Անկախ նրանից, թե դա կանաչ էներգիա է, գյուղատնտեսություն, ոռոգում, այժմ այնտեղ խոշոր ոռոգման նախագծեր, թե զբոսաշրջություն, մենք կմիավորենք այս տարածաշրջանը։ Ուզում եմ կրկին ասել, որ մենք դա կանեինք ցանկացած դեպքում, բայց լավ է, որ դա անում ենք խաղաղ ճանապարհով։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեղական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում։

Նա նշել է, որ Ադրբեջանի նախաձեռնությամբ Աղբենդ բնակավայրում կառուցվել է նաև Արաքս գետի վրայով կամուրջ։

«Ներկայումս Ադրբեջանի հիմնական մասից Նախիջևան հասնելու համար Բիլասուվարից պետք է երկար ճանապարհ անցնել։ Այժմ Իրանի տարածքից մինչև Նախիջևան ընդամենը 45-50 կիլոմետր կլինի։ Այսպիսով, Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև կլինի երկու կապ՝ մեկը՝ Հայաստանի, և մյուսը՝ Իրանի միջով»,- ասել է Ալիևը։

Նա նաև հայտարարել է, թե Հայաստանը դրանից միայն կշահի։

«Հայաստանը կարող է և դուրս կգա ստեղծված փակուղուց։ Ադրբեջանի և Հայաստանի միջև ճանապարհները կբացվեն։ Թուրքիայի և Հայաստանի միջև ճանապարհները կբացվեն։ Հայաստանը Նախիջևանի միջոցով մուտք կունենա Իրանի երկաթուղիներ, իսկ Ադրբեջանի միջոցով՝ Ռուսաստանի երկաթուղիներ։ Սա նաև Հայաստանի համար է օգտակար։ Այստեղ պարտվող կողմ չպետք է լինի։ Առնվազն, տնտեսական կամ տրանսպորտային տեսանկյունից պարտվողներ չեն լինի։ Եթե ինչ-որ մեկը իրեն քաղաքականապես պարտվող է համարում, ապա դա նրա խնդիրն է, ինչպես ասում են։ Բայց եթե յուրաքանչյուրը պրագմատիկ մոտենա այս հարցին, կկարողանա տեսնել իր օգուտները»,- նշել է Ադրբեջանի նախագահը։

Թարգմանությունը` Էմմա Չոբանյանի