Հարգելի տնօրեններ, դպրոցների շենքերը ձեր անձնական սեփականությունը չեն. Անահիտ Բախշյան

Լուրեր

04.08.2026 | 10:16
Մոսկվան հայտարարել է, թե նոյեմբերին կարող է քննարկվել ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելու հարցը
04.08.2026 | 10:00
Շարունակվում է Կոնջորյանին ԱԺ փոխնախագահ ընտրելու հարցի քննարկումը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 09:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.08.2026 | 09:38
Հակոբ Արշակյանը հայտնել է պետական հատվածում աշխատանքն ավարտելու և մասնավոր ոլորտ տեղափոխվելու մասին
04.08.2026 | 09:30
Մեկնարկել է Հայաստանի առաջնությունը. Առաջին տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
04.08.2026 | 09:18
Նիկոլ Փաշինյանն աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներից մի քանիսին բարձր պաշտոններում է նշանակել
03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
Բոլորը

Կրթության մասնագետ Անահիտ Բախշյանը ահազանգում է, որ դպրոցներում թույլ չեն տալիս ծնողներին մտնել դպրոցի տարածք:

Այս առնչությամբ, նա ֆեյսբուքի  իր էջում գրել է.

«ՀՀ դպրոցների հարգելի տնօրեններ, դպրոցների շենքերը ձեր անձնական սեփականությունը չեն, ըստ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի, ձեզանից առաջ դպրոցի շահառուները սովորողներն ու նրանց ծնողներն են ու դուք պարզապես իրավունք չունեք արգելել նրանց մուտքը դպրոց:

Ահա այսօր առավոտ շուտ ինչպիսի նամակ եմ ստացել Զովունուն բնակչից, ով հեռախոսով շատ վրդովված տեղեկացրեց, որ տնօրենի կինը, ում պաշտոնը ծնողին հայտնի չէ, 3-րդ դասարանի իր երեխայի ծանր պայուսակն ու ձեռքի աշխատանքը չի թույլատրել հասցնել դասարան: Ծնողն իրավացիորեն ասում է՝ երեխայիս ոնց որ բանտ ուղարկեմ: Խնդրում եմ գործեք օրենքով ու ձեր ներքին կանոնակարգով էլ ոչ միայն նման սահմանափակում մի դրեք, այլև դպրոցի դռները լայն բացեք համայնքի առաջ: Որքան բաց լինեք նրանց առաջ, այնքան վստահություն կվայելեք: Ահա ծնողի նամակը.

«Արդեն շուրջ մի քանի ամիս է, սեպտեմբերից սկսած, ինչ Զովունու Ռ.Բաղդասարյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրինության և ծնողների միջև տեղի են ունենում տարաձայնություններ և վիճաբանություններ: Պատճառն այն է, որ տնօրենի կինը, փոխտնօրենը և մի քանի ուսուցիչներ, կանգնելով մուտքի դիմաց, փակում են ճանապարհը, որպեսզի ծնողները չկարողանան տարրական դասարանի երեխաներին ուղեկցեն մինջև դասարան: Բողոքը ներկայացնում են ծնողներ Մերի Զուրաբյանը և զինվորական, փոխգնդապետ Անուշ Զուրաբյանը»:

Սույն նամակը, բնականաբար նաև ուղղված է Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի կրթության վարչության պետին: Սպասում ենք նրանց արձագանքին: