Հունվարի 6-ին, ժամը՝ 13։30-ին, բոլորիդ հրավիրում եմ ուխտերթի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.07.2026 | 19:00
Եթե Ալիևն անկեղծորեն խաղաղություն է ուզում, պիտի դադարեցնի «Արևմտյան Ադրբեջան» զավթողական ծրագիրը․ Տաթևիկ Հայրապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 18:56
Նախագահն ընդունել է Ալեն Սիմոնյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 18:56
Ամենատարբեր աստիճանի տափակության հարցեր եք տալիս, ցուցիչ է՝ ինչքանով եմ ես բռնակալ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 18:52
Էս շենքում աշխատելու է ժողովրդի ընտրած մարդը, ուզում է` եռագլուխը թռնի վերև, իջնի ցած. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 18:49
ԵՄ դատարանը հաստատել է Google-ի ավելի քան 4 միլիարդ եվրոյի տուգանքը
02.07.2026 | 18:42
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է վարչապետին ընտրություններում հաղթանակի առիթով
02.07.2026 | 18:32
Արտահանումը խթանող գործակալություն կստեղծենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 18:26
Դամասկոսի կենտրոնում սրճարանում պայթյուն է տեղի ունեցել․ զոհեր կան
02.07.2026 | 18:18
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
02.07.2026 | 18:10
ԵՀ նախագահը մեկնեց Երևանից // Պետական գաղտնիքի հրապարակման գործով գնդապետ է ձերբակալվել․ ԼՈՒՐԵՐ
02.07.2026 | 18:00
Վճռականորեն ասում եմ` երկաթուղին ՀՀ սեփականությունն է և պետք է ծառայի մեր շահերին. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 17:51
ՌԴ-ից երկու ռուֆերներ բարձրացել են Նյու Յորքի Empire State Building-ի վրա և այնտեղ նշանվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 17:43
Հաստատվել է ՀՀ առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը
02.07.2026 | 17:34
Արմեն Մուրադյանը նշանակվեց բժշկական համալսարանի ռեկտոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 17:23
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսանյութով տեղեկացնում է, որ ս․թ․ հունվարի 6-ին, ժամը՝ 10։30-ից կմասնակցի Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցվելիք Սուրբծննդյան պատարագին, ապա նույն օրը, ժամը՝ 13։30-ին կմասնակցի ուխտերթի, որը կմեկնարկի Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակից և կուղղվի դեպի Երևանի Սուրբ Աստվածածին կաթողիկե եկեղեցի, որը գտնվում է Սայաթ-Նովա-Աբովյան փողոցների խաչմերուկում։

«Ի՞նչ խորհուրդ ունի ուխտերթը․ առաջինը՝ այդպիսով նշանավորել մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդը։ Երկրորդը՝ արձանագրել մեր հավատարմությունը Հայաստանյայց Սուրբ Առաքելական եկեղեցու կանոնադրությանը։ Հաջորդ՝ երրորդ կարևոր խորհուրդը՝ արտահայտել աջակցություն Հայաստանյայց Սուրբ Առաքելական եկեղեցու բարենորոգմանը, որի մասին Հայաստանյայց Սուրբ Առաքելական եկեղեցու մի խումբ եպիսկոպոսների հետ երեկ երեկոյան հանդես եկանք հայտարարությամբ։ Հաջորդ խորհուրդը արտահայտել աջակցություն մեր պետականությանը և արտահայտել մեր դիրքորոշումը առ այն, որ Հայաստանյայց Սուրբ Առաքելական եկեղեցու փաստացի պետի և նրա մերձավոր շրջապատի կողմից Հայաստանյայց Սուրբ Առաքելական եկեղեցին մեր պետության, ինքնիշխանության, անկախության դեմ որպես հիբրիդային պայքարի միջոց օգտագործելու գործելակերպը անընդունելի է , և մենք նման գործելակերպի շարունակություն թույլ չենք տալու»,- իր խոսքում մասնավորապես ասել է ՀՀ վարչապետը։

Ավելի վաղ Factor.am-ը տեղեկացրել էր, որ Փաշինյանը համակարգող խորհուրդ է ձևավորել ու հայտարարել եկեղեցու բարենորոգման մեկնարկի մասին։