Էնթոնի Ջոշուան լուրջ ավտովթարի մասնակից է դարձել, մահացել են բռնցքամարտիկի մարզիչները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.10.2026 | 14:44
Իրենք հրահրել են, հարվածել և երևաց` ովքեր ծեծ կերան. Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:37
Դուք ուժեղ չեք․ կռիվ մի սարքեք՝ չեք ծեծվի․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:32
Բոլորին պարզ է` ով է սադրիչը. Նարեկ Կարապետյանն արձագանքեց ՔՊ-ականների պնդումներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:28
Երևանում կոյուղագծի անցկացման աշխատանքների ժամանակ փլուզում է տեղի ունեցել․ մեկ մարդ մահացել է
29.10.2026 | 14:26
Մեր խոսույթի ու պահվածքի վերանայման հարց կա. Անդրանիկ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:20
Մի բոլ սեռական բնույթի հայհոյանքներ եք տվել․ Կոնջորյանը՝ Կարապետյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:13
էդ տրամաբանությամբ Էդգար Ղազարյանը օրը մի քանի անգամ պիտի ծեծ ուտի․ Աղաջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:06
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
29.10.2026 | 14:06
Ես տեսել եմ ոնց ա եղել. եթե մեկը մտածում է` կարող է պատգամավորին խփի, այդ ձեռքը կջարդենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 13:59
Թրամփն ու Էրդողանը տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներն են քննարկել
29.10.2026 | 13:48
Էպիլեպսիա ունեցող կինը հանկարծամահ է եղել ChatGPT-ի խորհրդով դեղաչափը նվազեցնելուց հետո
29.10.2026 | 13:46
Ամիսներով մեր ներվերը սղոցում էին, բերնին կերան․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 13:39
Պենտագոնը հրաժարվել է հետաքննել Ուկրաինայում Starlink-ի աշխատանքի խափանումները
29.10.2026 | 13:33
Աթոռով ա, թե ինչով ա՝ համարժեք ա և ճիշտ ա․ Փաշինյանը՝ Աժ-ում ծեծի ժամանակ ՔՊ-ի գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 13:28
Խորհրդարանը պետք է ժողովրդավարական քննարկումների հարթակ լինի, այլ ոչ թե «մարտադաշտ»․ Անահիտ Մանասյան
Բոլորը

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում IBF, WBA, WBO և IBO վարկածներով աշխարհի նախկին չեմպիոն Էնթոնի Ջոշուան մահվան ելքով ավտովթարի մասնակից է դարձել Նիգերիայում, հաղորդում է BBC-ն։

Բրիտանացի բռնցքամարտիկին տեղափոխող մեքենայում եղել են նաև նրա մարզիչներ Կևին Լատիֆ Այոդելեն ու Սինա Գամին, որոնք մահացել են։ Ջոշուան ստացել է վնասվածքներ և տեղափոխվել Աբեոկուտա քաղաքի հիվանդանոց։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Էնթոնի Ջոշուային ու նրա թիմակիցներին տեղափոխող մեքենան մեծ արագությամբ բախվել է Լագոս Իբադան մայրուղու երթևեկելի հատվածում կայանված բեռնատարին։

Սինա Գամին շուրջ տասը տարի Ջոշուայի ֆիզպատրաստության մարզիչն էր, իսկ Կևին Լատիֆ Այոդելեն՝ անձնական մարզիչը։ Երկուսն էլ բռնցքամարտիկի մտերիմ ընկերներն էին։

Էնթոնի Ջոշուան նախորդ մենամարտն անցկացրել էր դեկտեմբերի 19-ին՝ 6-րդ ռաունդում նոկաուտով հաղթելով ամերիկացի բլոգեր-բռնցքամարտիկ Ջեյք Փոլին։ Աշխարհի նախկին չեմպիոնը պրոֆեսիոնալ ռինգում ունի 29 հաղթանակ ու 4 պարտություն։