Թրամփը հայտարարել է, որ զայրացած էր Պուտինի՝ իր նստավայրի վրա, իբր, Ուկրաինայի հարձակման վերաբերյալ խոսքերից

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «շատ զայրացած էր», երբ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ժամանակ ասել է, իբր, Ուկրաինայի կողմից անօդաչու թռչող սարքերով Նովգորոդի մարզում գտնվող իր նստավայրի վրա հարձակման փորձի մասին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Թրամփի խոսքով՝ զրույցը տեղի է ունեցել տեղական ժամանակով առավոտյան ժամը 8:00-ին: Այս համատեքստում ԱՄՆ նախագահը նաև հիշեցրել է, որ ինքը դեմ է եղել Tomahawk հեռահար թևավոր հրթիռները Կիևին փոխանցելուն։

«Մի՛ մոռացեք Tomahawk-ի մասին։ Ես կանգնեցրի Tomahawk-ը։ Ես չէի ուզում դա [փոխանցել Ուկրաինա]»,- ասել է  Թրամփը։

Միաժամանակ, նա հայտարարել է, որ Միացյալ Նահանգները «կպարզի»՝ արդյո՞ք անօդաչու թռչող սարքերով հարձակում է տեղի ունեցել Ռուսաստանի առաջնորդի նստավայրի վրա։

«Դուք ասում եք, որ գուցե հարձակում չի եղել, դա հնարավոր է։ Բայց նախագահ Պուտինն այսօր առավոտյան ինձ ասաց, որ այդպիսին եղել է»,- հավելել է Թրամփը՝ պատասխանելով լրագրողի հարցին։

Ընդհանուր առմամբ, Սպիտակ տան ղեկավարը ՌԴ նախագահի հետ իր զրույցը որակել է «շատ լավ» և «շատ արդյունավետ»։ Նա նաև նշել է, որ խաղաղության գործընթացում «շատ քիչ դժվար հարցեր» են մնացել։

«Սա նուրբ ժամանակաշրջան է։ Նման «հարձակումների» ժամանակը չէ։ Մեկ բան է հարձակվելը, մեկ այլ բան՝ նրա (Պուտինի) տան վրա հարձակվելը։ Հիմա դրանցից ոչ մեկի հարմար ժամանակը չէ», – հավելել է  Թրամփը։

Դրանից մի քանի ժամ առաջ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, թե Ուկրաինան փորձել է հարձակվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Նովգորոդի մարզում գտնվող պետական ​​նստավայրի վրա՝ օգտագործելով 91 անօդաչու թռչող սարք։ «Հարձակումը», նրա խոսքով, տեղի է ունեցել դեկտեմբերի լույս 29-ի գիշերը: Բոլոր 91 անօդաչու թռչող սարքերը ոչնչացվել են: Լավրովը նաև հայտարարել է, որ դրա պատճառով «Ռուսաստանի բանակցային դիրքորոշումը կվերանայվի», սակայն Մոսկվան մտադիր չէ  դուրս գալ Միացյալ Նահանգների հետ բանակցային գործընթացից։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հարձակման մասին Լավրովի հայտարարությունը «սուտ» է անվանել՝ բացատրելով, որ Ռուսաստանը ծրագրում էր հարվածել Կիևի կառավարական թաղամասին։ Նա նաև Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի խոսքերը կապել է Թրամփի հետ նախորդ օրվա բանակցությունների հետ։

«Ակնհայտ է, որ ռուսների համար, եթե մենք սկանդալ չունենք Ամերիկայի հետ, իսկ մենք առաջընթաց ենք գրանցում, դա ձախողում է։ Որովհետև նրանք չեն ցանկանում ավարտել այս պատերազմը»,- հավելել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահը կարծում է, որ Մոսկվան նման հայտարարություններով փորձում է խաթարել Կիևի և Վաշինգտոնի միջև խաղաղության բանակցություններում ձեռք բերված առաջընթացը։ Նա կոչ է արել Թրամփին «համապատասխան կերպով արձագանքել ռուսական սպառնալիքներին»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի