Ունեցանք ծանր, խտրական, անարդարության տարի, եղան քաղաքական հետապնդումներ, որը 2026-ին շարունակվելու է․ Նինա Կարապետյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.08.2026 | 23:01
Չեմ հիշում իմ աշխատանքային պարտականություններում օրենքով ինչ էր նախատեսված. Չախոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 22:41
14-ամյա Տիգրան Համբարձումյանը «Titled Tuesday»-ում հաղթել է Մագնուս Կարլսենին
18.08.2026 | 22:34
Զինծառայողների հետ հանդիպումների օրակարգում՝ ոչ կանոնագրքային հարաբերությունների բացառումը. ՊՆ
18.08.2026 | 22:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.08.2026 | 22:00
Մ-20 ԱԱ. Յուրիկ Մխիթարյանը և Էրիկ Տեր-Մաթևոսյանը` բրոնզե մեդալակիրներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 21:56
Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի
18.08.2026 | 21:40
«Այս տարի լոլիկի մթերման հետ կապված խնդիրներ չենք ունենալու». Գևորգ Պապոյանը հետևել է մթերման գործընթացին
18.08.2026 | 21:25
Firebird AI գործարանն առանց ջրի․ ինչպես է հովացվում, ինչքան հոսանք է ծախսում․ Factor TV-ի հայացքը ներսից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 21:12
Ապօրինի ձեռնարկատիրության դեպք է բացահայտել․ առգրավվել է մեծ քանակի կեղծ խմիչք. ՆԳՆ
18.08.2026 | 20:57
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
18.08.2026 | 20:44
Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը այցելել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա
18.08.2026 | 20:28
ՌԴ ԿԸՀ նախագահը հայտարարել է, որ «երկիրը լքած և դավաճանած» ռուսները պետք է զրկվեն ընտրություններում քվեարկելու իրավունքից
18.08.2026 | 20:13
Գալյանն ու ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են բարեփոխումների օրակարգը
18.08.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացմանն առնչվող հարցեր
18.08.2026 | 19:45
OpenAI-ը ChatGPT-ի՝ դեռահասների համար նախատեսված ռեժիմ է գործարկել՝ սահմանափակումներով և ծնողական վերահսկողությամբ
Բոլորը

«Նժար» սահմանադրական շարժման համահիմնադիր Նինա Կարապետյանցը Factor TV-ի հետ զրույցում անդրադարձել է ներքաղաքական զարգացումներին, արդարադատության ոլորտի խնդիրներին և 2026 թվականի ընտրություններին իրենց մասնակցությանը։

«Շատ-շատերի հետ մենք ևս հանդիպել ենք, խոսել ենք, քննարկել ենք, դա նորմալ քաղաքական պրոցես է։ Բայց էս գայլերի ֆոնին, պիտի ասեմ, մարդ պիտի լինի՞, որը սկզբունքների և արժեհամակարգերի համար է կռիվ տալիս։ Չէ, ես մի հոգի չեմ իրականում… էլի մարդիկ կան, ովքեր իսկապես իրենց պայքարի հիմքում դրել են սկզբունքները, արժեհամակարգը»,- ասում է Նինա Կարապետյանցը։

Նրա խոսքով՝ հասարակությունը սկզբունքորեն հոգնել է այն ամենից, ինչը մինչև այս պահը իրեն հրամցվել է, և հիմա պահանջում է «ազնվություն, պարկեշտություն, արժեք և սկզբունքայնություն»։

Խոսելով Հայաստանում կին առաջնորդ ունենալու հնարավորության և հասարակության ընկալումների մասին՝ Կարապետյանցը ուշադրություն է հրավիրել մի փաստի վրա. «Տեսե՛ք, մեր Հայ Առաքելական եկեղեցու գլխավոր խորանի վրա կնոջ պատկերն է երեխայի հետ։ Սա երևի ամենալուրջ պատասխանն է էս տեսակ բոլոր հարցերին… Ես կարծում եմ՝ մենք արդեն վաղուց պատրաստ ենք, որովհետև սերնդափոխություն տեղի ունեցավ»։

Գնահատելով 2025 թվականը՝ Կարապետյանցը այն որակել է որպես ծանր և խտրական տարի․ «Լավ բան չունեմ ասելու։ Մենք ունեցանք շատ դժվար տարի, շատ ծանր տարի, խտրական տարի, անարդարության տարի ունեցանք։ Ես վստահ եմ, որ մենք ունեցանք քաղաքական հետապնդումների տարի, և ավելի քան վստահ եմ, որ այդ տարին շարունակվելու է։ Ես ցավում եմ, բայց մենք 26 թվականին ունենալու ենք արդարադատության տեսակետից շատ ավելի ծանր տարի»։

Անդրադառնալով ՀՀ արտաքին քաղաքական կողմնորոշմանը՝ Կարապետյանցը նշել է, որ հասարակության ճնշող մեծամասնությունը կողմ է Արևմուտքի հետ հարաբերություններին, սակայն ներկայումս իրավիճակը բարդ է Միացյալ Նահանգների և Եվրոպայի միջև առկա խնդիրների պատճառով։

Միևնույն ժամանակ, նա դեմ է արտահայտվել Ռուսաստանի հետ թշնամանալուն. «Ես իսկապես անկեղծորեն չեմ հասկանում էն ուժերին, որոնք թշնամանք են տարածում էնպիսի երկրի նկատմամբ, ինչպիսին Ռուսաստանի Դաշնությունն է… Ռուսաստանի Դաշնության հետ թշնամանալը կատարյալ հիմարություն է, որովհետև Ռուսաստանի հետ թշնամանալը մենք հիմա տեսնում ենք ցավալիորեն էն, ինչ որ տեղի է ունենում Ուկրաինայում…»։

Նա շեշտել է, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում կարմիր գիծը պետք է լինի ինքնիշխանությունը. «Որևէ մեկը չի կարող պատվիրել քրեական գործեր կամ պատվիրել քրեական գործեր չիրականացնելը։ Սա մեր ներքին գործն է… Մենք մեր ինքնիշխանությունը որևէ մեկին, նաև Ռուսաստանի Դաշնության մասին չի խոսքը, որևէ մեկին չենք կարող զիջել»։

Նինա Կարապետյանցը նշել է, որ չնայած բարդություններին, 2026 թվականի ընտրությունները հնարավորություն են տալիս փոխել իրավիճակը։

«Մենք պիտի կարողանանք ստեղծել իրար հետ մեծ ու լավ, գեղեցիկ, իսկապես արժանի ու արժանապատիվ ապագա… Ուրիշ տարբերակ չկա։ Ու դրա հնարավորությունը 26 թվականի ընտրությունները տալիս են։ Ու մենք դա պարտավոր ենք ուղղակի անել»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան