Աբովյան համայնքի նախկին ղեկավարին 6 դրվագով մեղադրանք է ներկայացվել․ ՀԿԿ

Լուրեր

05.10.2026 | 16:44
Պեսկովը մեկնաբանել է ՌԴ-ի հետ սահման Էստոնիայի զորքերի տեղափոխման լուրերը
05.10.2026 | 16:35
Ժորժե Ժեզուշ. «Եթե Ռոնալդուն ցանկանում է լինել Պորտուգալիայի հավաքականում», կարող է վերադառնալ»
05.10.2026 | 16:26
Ուկրաինայի հետ սահմանին գտնվող Մոլդովայի անցակետի մոտ արկի ընկնելու հետևանքով սահմանապահ է վիրավորվել
05.10.2026 | 16:18
Հեռացում ԱԺ նիստից, ձայնից զրկում, նախազգուշացում․ ինչ պատիժներ է սահմանելու էթիկայի հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 16:10
Ադրբեջանցին ցուցմունք է տվել. բուժօգնություն է ստանում, վնասվածքներ ունի. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 16:03
Կրեմլը մեկնաբանել է Ռուսաստանում ժանտախտի տարածման մասին հաղորդումները
05.10.2026 | 15:55
ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են Շաքիի դեպքից վիրավորված Անի Ավետիսյանին
05.10.2026 | 15:46
Ծաղկաձորում ավարտվել է դպրոցականների ԱԱ-ի Եվրոպական մայրցամաքային փուլը
05.10.2026 | 15:39
Եմենի կառավարական ուժերը հայտարարել են Բաբ էլ-Մանդեբի նեղուցի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու մասին
05.10.2026 | 15:28
ԵԽԽՎ-ն անարդար է գտնվել արտաքին ճնշումների մասով ՌԴ-ին առանձնացնելով. Լևոն Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 15:19
«Ալիևն իսլամի թշնամին է»․ Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսության մոտ բողոքի ակցիա է անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 
05.10.2026 | 15:10
Միրզոյան-Արաղչի հանդիպում Թեհրանում // Փաշինյանի հեռացումը՝ նորաստեղծ «Սկզբունք» շարժման նպատակ․ ԼՈՒՐԵՐ
05.10.2026 | 15:02
Հայտնի են ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
05.10.2026 | 14:54
Չկա մեկ դրամ, որն ապօրինի է. Լևոն Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 14:52
Ֆրանսիայում մինչև 500 դպրոց փակ կլինի՝ աշակերտների բողոքի ակցիաների ֆոնին
Բոլորը

Համայնքապատկան զբոսայգին և պուրակն ապօրինի օտարելու մեջ մեղադրվող Աբովյան համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է։ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ համայնքին պատճառված շուրջ 19 մլն ՀՀ դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է։

«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ 2015-2021 թթ. ընթացքում Աբովյան համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, անտեսելով օրենքով սահմանված իրավական ակտերը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, օտարել է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում ընդգրկված, օտարման ոչ ենթակա՝ 916,6 քմ և 598 քմ մակերեսներով երկու հողամասերը, որի հետևանքով համայնքը զրկվել է քաղաքի գլխավոր հատակագծում որպես զբոսայգի և պուրակ ներառված նշված տարածքներն ըստ նպատակային նշանակության օգտագործելու և հանրության շահերին ծառայեցնելու հնարավորությունից:

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ վերը նշված տարածքները օրենքով նախատեսված սահմանափակումների ցանկում ընդգրկված լինելու հանգամանքը թաքցնելու և խեղաթյուրելու նպատակով՝ Աբովյան համայնքի ղեկավարը 2016 և 2018 թվականներին կազմած որոշումների մեջ իրականությանը չհամապատասխանող կեղծ տվյալներ է մտցրել նշված հողամասերի գործառնական նշանակությունը բնակելի կառուցապատման լինելու մասին, որից հետո դրանք 923.100 և 2.177.000 ՀՀ դրամով աճուրդային կարգով ապօրինի օտարվել են այլ անձանց:

Վերը նշված հանցանքերի կատարման համար Աբովյան համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ), (համապատասխանում է 2021 թ. մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (4 դրվագ), (համապատասխանում է 2021 թ. մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասին):

Համայնքին պատճառված 18.914.383 ՀՀ դրամի վնասը նախաքննության ընթացքում ամբողջությամբ վերականգնվել է:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասված է հաղորդագրությունում։