Ադրբեջանը ՌԴ-ից AZAL-ի կործանված ինքնաթիռի քրեական գործի կարճման նամակ է ստացել

Լուրեր

24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 16:29
Հոկտեմբերի 24-ը՝ Միավորված ազգերի կազմակերպության օր
24.10.2026 | 15:55
Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Զիմբաբվեի շրջակա միջավայրի նախարարին
24.10.2026 | 15:38
COP17-ի շրջանակում քննարկվում են գիտության դերը և կենսաբազմազանության պահպանության ուղիները
24.10.2026 | 15:17
Առաջիկա օրերին Երևանում և առանձին շրջաններում անձրև է սպասվում
24.10.2026 | 14:42
Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը
24.10.2026 | 14:29
Ամասիայի միջնակարգ դպրոցի հանրային սննդի օբյեկտի աշխատանքը կասեցվել է
24.10.2026 | 14:14
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը ԱԱ-ում
24.10.2026 | 14:00
Կայուն գյուղատնտեսություն՝ սերմից մինչև սեղան․ Երեմյան ընկերությունների խմբի փորձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 13:35
Արթիկում և Եղեգնաձորում համայնքապետի թեկնածուներ են ձերբակալվել. ՀԿԿ-ն մանրամասներ է հայտնում
24.10.2026 | 13:23
Արթիկում բերման են ենթարկվել «Ապրելու երկիր»-ի համայնքապետի թեկնածուն և թիմակիցները
24.10.2026 | 13:16
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են հոկտեմբերի 24-ի գիշերը ԱԹՍ-ների հարձակումների մասին
24.10.2026 | 13:13
Փաստաբան Կրոմվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել, նա տնային կալանքի տակ է. Factor TV-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել
24.10.2026 | 12:57
Գերմանական, ֆրանսիական և բրիտանական ինդեքսները նվազել են, իսկ ռուսականը՝ աճել է
24.10.2026 | 12:44
Կարեն Խաչանովը պարտվել է Ալեքսանդր Բուբլիկին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանի Քննչական կոմիտեի կողմից ադրբեջանական AZAL-ի ինքնաթիռի հետ կապված քրեական գործի կարճումը շատ լուրջ հարցեր է առաջացնում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ նախարարության տարեվերջյան հաշվետվության ներկայացման ժամանակ լրագրողների հարցերին ի պատասխան։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի Քննչական կոմիտեն նամակ է ուղարկել Ադրբեջանին AZAL-ի ինքնաթիռի կործանման հետաքննության վերաբերյալ։

«Նամակը պարունակում էր տարրեր, որոնք մեզ լրջորեն զարմացրին։ Հիմնական խնդիրն այն էր, որ նամակում նշվում է, որ քրեական գործը կարճվել է։ Նման քայլը, անկասկած, մեզ համար շատ լուրջ հարցեր է առաջացնում։ Եվ համապատասխան մարմինն ուղարկել է այս նամակին անհրաժեշտ պատասխանը»,- ասել է նա։

Բայրամովն ընդգծել է, որ AZAL-ի ինքնաթիռի վթարի հետ կապված Ադրբեջանի ակնկալիքն այն է, որ ռուսական կողմը կատարի իր պարտավորությունները:

«Երեկ լրացավ ինքնաթիռի ողբերգության տարելիցը։ Ես իմ ցավակցությունն եմ հայտնում այս աղետի ժամանակ զոհվածների ընտանիքներին: Այն փաստը, որ ինքնաթիռը խոցվել է, որոշ ժամանակ անց ընդունվել է ռուսական կողմի կողմից, և հայտարարվել փոխհատուցման մասին։ Սա շատ կարևոր հայտարարություն էր: Մեր ակնկալիքն այս գործընթացի լիարժեք իրականացումն է»,- հավելել է Բայրամովը:

Նա մեկնաբանել է նաև Բաքվում «Ռուսական տան» գործունեությունը վերսկսելու հնարավորության մասին լուրը՝ նշելով, որ այն փակելու որոշումը վերջնական է և արդեն ամբողջությամբ իրականացվել է։

«Ադրբեջանում «Ռուսական տունը» երկար ժամանակ գործել է առանց գրանցման։ Փակելու որոշումը կայացվել է այս պատճառով։ Երկրի օրենքների նկատմամբ հարգանքը կարևոր է ցանկացած հաստատության գործունեության համար։ Նման հաստատությունների միակողմանի գործողությունները անընդունելի են։ «Ռուսական տան» վերաբերյալ վերջին շփումները տեղի են ունեցել մի քանի շաբաթ առաջ։ Մնացել էին  լուծարման հետ կապված անավարտ գործերը, ինչպիսիք են աշխատավարձերի վճարումը և այլ հարցեր։ Ռուսական կողմը կենտրոնական գրասենյակից նշանակել է լուծարողների, և նրանք ժամանել են Ադրբեջան։ Ռուսաստանի դեսպանատունը կապ է հաստատել մեզ հետ աջակցության համար, իսկ Արտաքին գործերի նախարարությունը տրամադրել է անհրաժեշտ օգնությունը՝ անավարտ գործերն ավարտելու համար։ «Ռուսական տան» լուծարումն ամբողջությամբ ավարտված է, ոչինչ անավարտ չի մնացել»,- ասել է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի