35 տարին լրացած մեկ քաղաքացի դիմել է զինկոմիսարիատ՝ ցանկություն հայտնելով զորակոչվելու

Լուրեր

23.11.2026 | 22:58
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լիտվայի ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնի ղեկավարի հետ
23.11.2026 | 22:44
ՔՊ-ական համայնքապետի դեմ հայցը մերժվել է․ Քաջայր Նիկողոսյանը կշարունակի թեկնածու լինել
23.11.2026 | 22:30
ԱՄՆ կառավարությունը հիմքեր չունի ենթադրելու, որ Ջենսեն Հուանգի վերադարձը NVIDIA որևէ վտանգ է ներկայացնում ազգային անվտանգության համար․ Թրամփ
23.11.2026 | 22:14
Ադրբեջանում ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդին արգելել են լքել երկիրը
23.11.2026 | 21:57
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2026 | 21:53
Ռուսաստանը ցանկանում է մինչև տարեվերջ միջուկային զենք տեղակայել տիեզերքում. գերմանական ԶԼՄ-ներ
23.11.2026 | 21:40
40-ից ավելի միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ ՀՀ-ից ՀՔԱՎ-ը, կոչ են արել ԵԱՀԿ երկրներին արգելափակել կառույցում Ադրբեջանի հնարավոր նախագահությունը
23.11.2026 | 21:29
Թուրքիայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել ընդդիմության և ԶԼՄ-ների նկատմամբ իշխանությունների ճնշումների դեմ
23.11.2026 | 21:14
ԱՄՆ-ն ու Եվրոպան ցանկանում են մինչև Սուրբ Ծնունդ բանակցություններ անցկացնել ՌԴ-ի հետ, Ուկրաինան պատրաստ է նույնիսկ վաղը․ Զելենսկի
23.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Երևանը՝ խցանումային կոլապսի առաջ․ ո՞վ է մեղավոր, և ո՞րն է ելքը
23.11.2026 | 20:53
Սահմանադրական «նոր կոստյում»․ ո՞ւմ է սազում իշխանության նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 20:49
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Ռումինիա
23.11.2026 | 20:47
Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը կմասնակցեն Տոկիոյի Գրան Պրիին
23.11.2026 | 20:33
Տաջիկստանը Պուտինի այցի օրը ՄԱԿ-ին ծանուցում է ներկայացրել Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասին
23.11.2026 | 20:21
20։05-ի դրությամբ Վարդենյաց լեռնանցքում բուք է
Բոլորը

2026 թվականի հունվարի 9-ից մինչև հունվարի 31-ը Զինված ուժերի պահեստազորի սպայական կազմում հաշվառված՝ մինչև 35 տարեկան արական սեռի բժիշկ-մասնագետ­ների պարտադիր զինվորական ծառայության զորակոչ կհայտարարվի՝ 2 տարի ժամկետով։

Ավելի վաղ, օրինակ, բժշկական համալսարանի ուսանողները ուսման տարկետում էին ստանում, ուսման հետ զինվորական պատրաստություն էին անցնում, ավարտելուց հետո դառնում էին պահեստազորի սպա և հետո զորակոչվում ծառայության՝ որպես սպա։

2017 թվականից այս համակարգը փոխվել է։ Հիմա ուսման տարկետում տրվում է հիմնականում «Պատիվ ունեմ» ծրագրով, որն ավարտելուց հետո ծառայությունը լրիվ այլ կերպ է անցնում։

Նախկին տարկետման համակարգով ԵՊԲՀ ընդունված և ավարտած քաղաքացիներին մինչև 2023 թվականը պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչելով աստիճանաբար նվազեց նման կարգավիճակ ունեցող քաղաքացիների քանակը, որի արդյունքում 2023 և 2024 թվականներին զորակոչի ենթակա անձանց բացակայության պատճառով պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչեր չեն հայտարարվել: Ներկայումս առկա է նման կարգավիճակ ունեցող մեկ քաղաքացի (մինչև 35 տարեկան), որը նախկինում խուսափել է զորակոչից և դիմել է զորակոչվելու համար:

«Ներկայումս 35 տարին լրացած մեկ քաղաքացի դիմել է զինկոմիսարիատ՝ ցանկություն հայտնելով զորակոչվելու: Կառավարության որոշմամբ պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչ հայտարարվելուց հետո հնարավոր է նաև նման կարգավիճակ ունեցող այլ սպաների ներգրավում զորակոչային միջոցառումներին, որի կապակցությամբ նպատակահարմար է զորակոչի թվաքանակը սահմանել մինչև 10 անձ»,-նշվում է հիմնավորման մեջ։

Եվգենյա Համբարձումյան