Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Թուրքիան պատրաստ են Ուկրաինա խաղաղապահներ ուղարկել

Լուրեր

30.10.2026 | 12:02
Թրամփը զանգահարել է Էրդողանին Անկարայում Թյուրքական պետությունների առաջնորդների ընթրիքի ժամանակ
30.10.2026 | 12:00
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփումը. ՈՒՂԻՂ
30.10.2026 | 11:54
Հայաստանն ու Իրանը քննարկել են արհեստական բանականության և բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնումը
30.10.2026 | 11:48
Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը․ Կոբախիձե
30.10.2026 | 11:35
Հյուսիսային Կորեայի հաքերներն են կանգնած Binance կրիպտոբորսայից կրիպտոարժույթի գողության հետևում․ Reuters
30.10.2026 | 11:27
Աբիսողոմոնյանն ու ԵԱՀԿ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածության խթանման հնարավորությունները
30.10.2026 | 11:18
Հարկադիրի Շիրակի բաժնի պետը կալանավորվել է
30.10.2026 | 11:04
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:56
2027-ից «Ակադեմիական քաղաքում» կմեկնարկի ուսանողական կացարանների կառուցումը
30.10.2026 | 10:45
Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Սամարայի մարզի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել
30.10.2026 | 10:36
Լոռու մարզում փրկարարները դժվարամատչելի տարածքից իջեցրել են քաղաքացուն
30.10.2026 | 10:25
Իսրայելի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ոչ մի քաղաքական դաշինք մեծամասնություն չի ստացել
30.10.2026 | 10:10
Ռոնալդուն հեթ-տրիկ է գրանցել տևական ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:02
Հաքերները կոտրել են աշխարհի խոշորագույն՝ Binance կրիպտոարժութային բորսան․ վնասը կարող է կազմել 6,3 մլրդ դոլար
30.10.2026 | 09:59
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Թուրքիան պատրաստ են խաղաղապահ զորքեր ուղարկել Ուկրաինա պատերազմի ավարտից հետո։ Այս մասին «Новини Live»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը, փոխանցում է Meduza-ն։

«Հարց է առաջանում՝ ո՞վ է ամեն ինչ ֆինանսավորելու։ Ո՞վ է ներկա լինելու՝ ամեն ինչ միասնական համակարգի մեջ ինտեգրելու համար, և ո՞վ է մոդերացնելու Ռուսաստանին զսպելու գործընթացները։ Եվ այդ դեպքում հարց է առաջանում՝ արդյո՞ք պետք է ներկա լինեն այս գործում շահագրգռված այլ երկրների ներկայացուցիչները, ինչպիսին է Մեծ Բրիտանիան»,- ասել է Պոդոլյակը։

Հաղորդավարի հստակեցնող հարցին ի պատասխան՝ նա նշել է, որ «Ֆրանսիան՝ այո՛, Գերմանիան՝ այո՛», Թուրքիան «ևս ասում է, որ պատրաստ է»։

Կիևի արևմտյան դաշնակիցները 2024 թվականից ի վեր քննարկում են պատերազմից հետո Ուկրաինայի անվտանգությունն ապահովելու համար եվրոպական զորախումբ ուղարկելու հարցը, սակայն այս հարցում կոնսենսուս չկա։Դեկտեմբերի 15-16-ը Բեռլինում ամերիկացի և եվրոպացի դիվանագետների և ուկրաինական պատվիրակության միջև կայացած հանդիպումից հետո The New York Times-ը հաղորդել էէ, որ մշակված անվտանգության երաշխիքները ներառում են եվրոպական ուժերի տեղակայումը Ուկրաինայի տարածքում։

Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ մի քանի երկրներ արդեն մասնավոր կերպով տվել են նման պարտավորություններ։

Ռուսաստանը կտրականապես դեմ է ՆԱՏՕ-ի զորքերի տեղակայմանը Ուկրաինայում, և դա անընդունելի է համարում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի