Ադրբեջանական դատարանը Ստեփանակերտի հայ բնակիչ Կարեն Ավանեսյանին դատապարտել է 16 տարվա ազատազրկման
Էթնիկ զտման ենթարկված Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի հայ բնակիչ Կարեն Ավանեսյանի գործով ադրբեջանական դատավարությունն ավարտվել է։ Նա մեղադրվում է, իբր, ահաբեկչության և այլ հատկապես ծանր հանցագործությունների մեջ։
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ավանեսյանը եզրափակիչ խոսք է ասել Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանի դատավոր Իլկին Իբիշովի նախագահությամբ անցկացված նիստում։ Նիստից հետո ընթերցվել է դատավճիռը, որով Կարեն Ավանեսյանը դատապարտվել է 16 տարվա ազատազրկման։
Հիշեցնենք, որ մեղադրողը միջնորդել էր նրան 18 տարվա ազատազրկման դատապարտել։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի