Ամեն ինչ անելու ենք, որ ամիսների ընթացքում կալանքների ավտոմատ մակագրման հարցը լուծվի․ Սրբուհի Գալյան

Լուրեր

29.07.2026 | 00:56
«Արարատ-Արմենիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 23:02
«Կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը»․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման արդյունքների մասին
28.07.2026 | 22:38
Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքի կամարն ու հարակից պատերը գեղարվեստական լուսավորություն կստանան
28.07.2026 | 22:15
Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարանն» օրեր անց կգործարկվի. ԲՏԱ նախարար
28.07.2026 | 21:49
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.07.2026 | 21:35
1 տրիլիոն դրամից ավելի ավանդներ, 800 մլրդ դրամ վարկեր․ Ամերիաբանկն ամփոփել է մանրածախ բանկինգի 2026-ի առաջին կիսամյակը
28.07.2026 | 21:23
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է ջոկերի հրամանատարներին և բանակային դիրքերի ավագներին
28.07.2026 | 21:11
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործով նիստում ավարտվել են ելույթները
28.07.2026 | 21:00
Պուտինը ճանաչեց Փաշինյանին լեգիտիմ այս զրույցով, վարչապետին դա էր պետք, պարզ է՝ ՌԴ-ն չի վերացնի պատժամիջոցները․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 20:43
Իսրայելի պաշտպանության նախարարը զգուշացրել է Էրդողանին
28.07.2026 | 20:27
Թրամփն ու Զելենսկին փակ հանդիպում են անցկացրել Սպիտակ տանը
28.07.2026 | 20:13
Ռուբինյանը ԱԺ շենքում և տարածքում անվտանգության նոր կանոններ է հաստատել
28.07.2026 | 20:00
Ժողովրդին միֆով կերակրում են, թե ռուսներին ՀՀ-ից քշելու դեպքում անվտանգային խնդիր չենք ունենա․ Արման Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 19:49
Ճամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը. Դատախազություն
28.07.2026 | 19:37
Բաքուն հայտնում է Արցախում ականապատ տարածքներում հրդեհների մասին
Բոլորը

«Ես խնդիր եմ համարում, որ մակագրման ավտոմատ համակարգ մինչդատական վարույթի փուլում չկա և վստահեցնում եմ, որ այս մասով քննարկումներ ենք ունեցել մեր դատական իշխանության գործընկերների հետ։ Ամեն ինչ անելու ենք, որ ամիսների ընթացքում այս խնդիրը լուծվի։ Երբ ունենանք կալանքների միջնորդությունների ավտոմատ մակագրման համակարգ, կալանքների մակագրման հետ կապված բոլոր հնարավոր մտահոգությունները դուրս կգան օրակարգից»,- այս մասին Factor TV-ի հետ հարցազրույցում ասաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

Նշենք, որ մինչդատական վարույթի փուլում կալանքներն ու դատարանի քննությանը ենթակա այլ հարցեր դատավորներին մակագրվում են ձեռքով: Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Կարեն Անդրեասյանը վստահեցնում էր․ 2024-ի տարեվերջին կալանքների հարցերի քննությունն արդեն համակարգչով կմակագրվի, բայց այս խոստումից ավելի քան 1 տարի անց այն չի իրականացվել։ Սրբուհի Գալյանից հետաքրքրվեցինք՝ կոնկրետ քանի՞ ամիս անց կունենանք մինչդատական վարույթի նկատմամբ դատական հսկողության գործերի ավտոմատ մակագրման համակարգ, ինչին ի պատասխան նախարարն ասաց․

«Ցավոք սրտի ՝ ինձ իմ տեխնիկական ոլորտի գիտելիքները չեն բավարարում կոնկրետ ժամկետ նշելու համար, ես փոխանցում եմ այն ժամկետը, որն ասվել է տեխնիկական համապատասխան գիտելիքներ ունեցող անձանց թիմի կողմից, և ես ոչ մի հիմք չունեմ չվստահելու այդ դիրքորոշմանը»,- ասաց Գալյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այսօր Factor TV-ի յութուբյան ալիքում այսօր ժամը 20։00-ին։

Արաքս Մամուլյան