Ովքեր ասում էին` «Ղարաբաղը Հայաստան է», ստիպված են հայտարարել՝ «Ղարաբաղն Ադրբեջան է». Ալիև

Լուրեր

06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Աղդամի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ մի ժամանակ Բաքուն ավելի շատ թշնամիներ ուներ, քան ընկերներ, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Մենք գիտենք, թե ովքեր էին մեր ընկերները և ովքեր՝ թշնամիները։ Ցավոք, մենք ավելի շատ թշնամիներ ունեինք, քան ընկերներ։ Բայց այսօր մեր ուժեղ կամքը, քաղաքական քայլերը և մեր զինված ուժերի հզորությունը բոլորովին նոր պատկեր են ստեղծում։ Հինգ տարի առաջ մարտադաշտում մեր տարած հաղթանակը ամբողջական դարձավ երկու տարի առաջ՝ հակաահաբեկչական գործողության արդյունքում։ Ատելի Մինսկի խումբն ուղարկվեց արխիվ։ Այս ամսվա սկզբին այն պաշտոնապես լուծարվեց՝ դրա հետ կապված բոլոր հաստատությունների հետ միասին։ Սա նաև մեր պահանջն էր։ Հայկական կողմը գրեթե հինգ տարի դիմադրում էր դրան»,- հայտարարել է Ալիևը։

Ըստ Ադրբեջանի ղեկավարի՝ նրանք, ովքեր չէին ընդունում ադրբեջանական հաղթանակը, հիմա ստիպված են հաշտվել այսօրվա իրականության հետ։

«Նրանք, ովքեր ժամանակին այստեղից ոչ հեռու՝ Խանքենդիի (նկատի ունի Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը)  մարզադաշտում ասում էին՝ «Ղարաբաղը Հայաստան է և վերջ», ստիպված են հայտարարել՝ «Ղարաբաղն Ադրբեջան է»։ Ո՛չ իրենց կամքով. մենք՝ մեր ժողովուրդը, մեր պետությունը, ստիպեցինք նրանց դա անել»,- ասել է Ալիևը։

Նա խոսել է նաև Հայաստանի սպառազինությունում առկա «Իսկանդեր» համակարգին՝ անուղղակիորեն մեղադրանք հնչեցնելով Ռուսաստանի հասցեին։

«Հայաստանից որպես ավար վերցրած և ոչնչացված զենքի դրամական արժեքը կազմում է մոտավորապես 5-6 միլիարդ դոլար։ Բաքվի ռազմավարի այգում ցուցադրվում են ոչնչացված հրթիռներից մի քանիսի բեկորներ, այդ թվում՝ «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռը, որը Հայաստանը ի սկզբանե չպետք է ունենար։ Դրա արտահանումն արգելված է։ «Իսկանդեր-Է»-ն՝ արտահանման տարբերակը, թույլատրված է։ Ինչպե՞ս է «Իսկանդեր-Մ» հրթիռն օգտագործվել Շուշիին հարվածելու համար։ Սա է մեծ հարցը»,- հայտարարել է Ալիևը։

Նա նաև հայտարարել է, թե Ադրբեջանը վերջին հինգ տարիների ընթացքում զգալիորեն ամրապնդել է ռազմական ներուժը, և անցյալ ամիս ամբողջ աշխարհը կարողացել է տեսնել դրա մի մասը զորահանդեսի ժամանակ։

«Երկարատև խաղաղության հասնելու համար մենք միշտ պետք է մի քանի անգամ ավելի ուժեղ լինենք, քան մեր պոտենցիալ թշնամիները։ Մենք ապահովում ենք և կշարունակենք ապահովել դա»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի