ՌԴ-ի և Ադրբեջանի հարաբերությունները կզարգանան ռազմավարական գործընկերության և դաշնակցության ոգով. Պուտինը` Ալիևին

Լուրեր

06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
06.10.2026 | 20:00
ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:45
«Երևան Մոլ»-ից «Շանթ» ու «Արմենիա TV»․ ինչո՞ւ են Դատախազություն կանչել Միքայել Մինասյանին ու կնոջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագիր է հղել իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևին՝ ծննդյան օրվա կապակցությամբ, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ձեր ղեկավարությամբ Ադրբեջանը հասել է համընդհանուր ճանաչում ունեցող հաջողությունների սոցիալական և տնտեսական ոլորտներում ու հետևողականորեն ամրապնդում է իր դիրքերը միջազգային ասպարեզում»,- նշել է Պուտինը իր ուղերձում։

Ռուսաստանի նախագահը Ալիևին մաղթել է առողջություն, բարգավաճում և հաջողություններ: Նա նաև նշել է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կզարգանան համագործակցության և գործընկերության ոգով։

«Մեր երկրների միջև հարաբերությունները հիմնված են բարեկամության, բարիդրացիության և փոխադարձ հարգանքի լավ ավանդույթների վրա։ Ես վստահ եմ, որ այդ հարաբերությունները հետագայում էլ կզարգանան ռազմավարական գործընկերության և դաշնակցության  ոգով»,- հայտարարել է Ռուսաստանի ղեկավարը՝ հավելելով, որ այս մոտեցումը, «անկասկած, համապատասխանում է ռուս և ադրբեջանական ժողովուրդների շահերին»։

Հավելենք, որ օրերս Ալիևը չէր մասնակցել Սանկտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին՝ պատճառաբանելով աշխատանքային խիտ ժամանակացույցը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի