Ալիևը չի մասնակցի Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին

Լուրեր

30.10.2026 | 16:48
Մխիթար Խաչիկյանը Նոյեմբերյանում ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն է
30.10.2026 | 16:47
«Ինտեգրում ֆուտբոլի միջոցով» ծրագրի Համերաշխության գավաթը հաղթեց Սևանի թիմը
30.10.2026 | 16:38
Օլեշկիում սկսվել է բնակիչների տարհանումն ու մարդասիրական օգնության բաշխումը
30.10.2026 | 16:27
«Արծվիկ Մինասյանը շարունակում է ՀՅԴ անդամ լինել»․ ԱԺ-ում քննարկվում է նրա թեկնածության հարցը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 16:18
Գագիկ Խաչատրյանի ինքնազգացողությունը դատարանում վատացավ
30.10.2026 | 16:09
Բելառուսում արգելել են Հայաստանից և Վրաստանից կոնյակի արտադրատեսակների վաճառքը
30.10.2026 | 16:00
ԱՄՆ-ը նույնպես կկորցնի, եթե չշարունակի աջակցել Ուկրաինային ՌԴ-ի դեմ պայքարում․ ԱՄՆ բանակի նախկին սպա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 31-ին Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 7 աստիճանով
30.10.2026 | 15:46
Իրեն թվում է` հեղափոխական, «Դուխով» կեպկայով Նիկոլն է. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:40
Տղամարդ պատգամավորները պետք է ներողություն խնդրեն դահլիճում գտնվող կանանցից. Նազելի Բաղդասարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:35
«Տարաձայնությունների տեղ չկա». Էրդողանը շեշտել է թյուրքական աշխարհի միասնությունը՝ Ալիևի բացակայության պայմաններում
30.10.2026 | 15:26
Ջուդ Բելինգեմի հայրը հրավիրվել է Անգլիայի վետերանների հավաքական
30.10.2026 | 15:20
Հոկտեմբերի 31-ին COP17-ի պատճառով Երևանի կենտրոնում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
30.10.2026 | 15:10
Վարույթ՝ Կաթողիկոսի գործով նախկին դատավորի դեմ // «Օտարերկրյա գործակալ» «Նովայա գազետա»-ն փակվում է․ ԼՈՒՐԵՐ
30.10.2026 | 15:03
Ընդդիմության հարցերը լեգիտիմ են. Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին։ Պատճառը, ըստ նրա աշխատակազմի, աշխատանքային խիտ ժամանակացույցն է, հաղորդում է Azertac պետական ​​լրատվական գործակալությունը։

Այնուամենայնիվ, հայտարարության մեջ նշվում է, որ «Ադրբեջանը պարբերաբար մասնակցում է ԱՊՀ պաշտոնական գագաթնաժողովներին և մեծ նշանակություն է տալիս ԱՊՀ շրջանակում համագործակցությանը, այդ թվում՝ անդամ պետությունների հետ երկկողմ հարաբերությունների զարգացմանը»։

Ալիևը մասնակցել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին, որը տեղի է ունեցել այս տարվա հոկտեմբերի 9-10-ը Դուշանբեում:

Նշվում է նաև, որ Իլհամ Ալիևը չի մասնակցել դեկտեմբերի 21-ին կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, քանի որ Ադրբեջանը Եվրասիական տնտեսական միության անդամ չէ։

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը նախօրեին հայտարարել էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կմասնակցեն ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին, նախատեսվում են նաև նրանց առանձին հանդիպումները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Կրեմլի խոսնակը հավելել էր, որ նման ոչ պաշտոնական շփման օրերը միշտ ուղեկցվում են երկկողմ հանդիպումներով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի