«Ձորակ» խնամքի կենտրոնի նախկին տնօրենը մեղավոր է ճանաչվել խոշոր չափի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորություններն անցնելու համար. Դատախազություն

Լուրեր

28.04.2026 | 10:20
Երևան-Մեղրի ճանապարհին ավտոմեքենա է այրվել․ տուժածներ չկան
28.04.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 28-ի դրությամբ
28.04.2026 | 09:52
Կադրային փոփոխություններ՝ Դատախազությունում
28.04.2026 | 09:45
Քաջարան-Մեղրի ճանապարհին «Peugeot»-ն մոտ 100 մ գլորվել է ձորը․ ԲԿ տեղափոխված 4 անձանցից 1-ը մահացել է
28.04.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
27.04.2026 | 23:25
ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանի մասին գրառման համար ֆեյսբուքյան օգտատիրոջը մեղադրանք է առաջադրվել
27.04.2026 | 23:12
Չեխիան Ադրբեջանին նոր մարտական ​​​​ուսումնական ինքնաթիռ է առաջարկում
27.04.2026 | 22:58
Պուտինը «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավար է նշանակել ՌԴ նախկին գլխավոր դատախազի որդուն՝ Իգոր Չայկային
27.04.2026 | 22:46
ՀՀ դեսպանն ու Իրանի արդարադատության փոխնախարարն անդրադարձել են երկկողմ իրավական փոխօգնության շրջանակում համագործակցությանը
27.04.2026 | 22:34
Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատարն այցով Ադրբեջանում է
27.04.2026 | 22:21
Տեղի է ունեցել սերժանտների երդման հանդիսավոր արարողություն
27.04.2026 | 22:04
Ադրբեջանում ուկրաինական ռազմական խումբ է տեղակայված. Զելենսկիի և Ալիևի հանդիպման հետքերով
27.04.2026 | 21:53
Հայաստանն ու Ադրբեջանը աշխարհի ամենառազմականացված երկրների շարքում են
27.04.2026 | 21:44
Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.04.2026 | 21:30
Ով ինչպես է պատկերացնում Հայաստանի անվտանգությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ Հակակոռուպցիոն դատարանի 2025 թվականի դեկտեմբերի 18-ի մեղադրական վերդիկտով՝ մեղադրյալ, ««Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ Կենտրոն) նախկին տնօրեն Ս.Խ.-ն մեղավոր է ճանաչվել խոշոր չափի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ:  Մասնավորապես նշվում է, որ կենտրոնի խնամարկյալներից մեկի հարազատների հետ խնամարկյալի գույքի օտարման վերաբերյալ պայմանագիր է կնքել ու կաշառք է վերցրել։

Մանրամասները՝ Դատախազության տարածած հաղորդագրությունում։

«Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ Ս.Խ.-ն, 2014 թվականի դեկտեմբերի 27-ից մինչև 2020 թվականի մարտի 26-ը զբաղեցնելով Կենտրոնի տնօրենի պաշտոնը, Կենտրոնի խնամարկյալ Ա.Թ.-ին պատկանող՝ Երևան քաղաքի Գյուլիքեխվյան փողոցում գտնվող բնակարանի 2/3 մասնաբաժինը վաճառելու համար լիազորագիր տրամադրելու նպատակով, 2019 թվականի սեպտեմբերին, իր աշխատասենյակում տեղի ունեցած հանդիպման ընթացքում, Ա.Թ.-ի հորաքույրներ Վ.Թ.-ից և Է.Թ.-ից պահանջել էր 6000 ԱՄՆ դոլար կաշառք՝ վերջիններիս հետ պայմանավորվելով՝ 2000 ԱՄՆ դոլարը ստանալ մինչև լիազորագրի տրամադրումը, իսկ մնացածը՝ բնակարանը վաճառելուց հետո:

Կենտրոնի տնօրեն Ս.Խ.-ն, վերոնշյալ պայմանավորվածության համաձայն, ստացել է 2000 ԱՄՆ դոլարը և, խնամակալության և հոգաբարձության մարմնի համապատասխան թույլտվություն չունենալու պայմաններում (Կենտրոնը, հանդիսանալով Ա.Թ.-ի խնամակալ, իրավունք չունի առանց խնամակալության և հոգաբարձության մարմնի թույլտվության՝ կնքել խնամարկյալի գույքի օտարման վերաբերյալ գործարքներ), 2 տարի ժամկետով տվել է լիազորագիր՝ լիազորելով Կենտրոնի շահառու Ա.Թ.-ի հորաքրոջը՝ Վ.Թ.-ին, հանդես գալ որպես Կենտրոնի շահառու Ա.Թ.-ի շահերի ներկայացուցիչ:

2020 թվականի հուլիսի 6-ին կնքվել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր՝ 12 միլիոն 63 հազար դրամով, որի 2/3-րդ մասնաբաժինը չի հատկացվել Ա.Թ.-ին կամ վերջինիս խնամակալ հանդիսացող Կենտրոնին:

Դատախազի նախաձեռնությամբ՝ 2024 թվականի սեպտեմբերի 12-ին Ս.Խ.-ի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (խոշոր չափերով կաշառք ստանալը՝ կաշառք տվողի կամ նրա մատնանշած անձի օգտին թողտվության կամ հովանավորչության կամ այլ ապօրինի գործողության կամ անգործության համար) և 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը):

2024 թվականի սեպտեմբերի 24-ին դատախազը հաստատել էր Ս.Խ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը հանձնել իրավասու դատարան:

Դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Դատախազությունը կձեռնարկի համապատասխան միջոցներ՝ առուվաճառքի պայմանագիրն առոչինչ ճանաչելու ուղղությամբ»։