ԱԱԾ-ն Factor.am-ի հրապարակումից հետո ՌԴ ФСБ-ի ծառայողների մասին հիշատակումը հեռացրեց պաշտոնական կայքից

Լուրեր

06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային անվտանգության ծառայությունը Factor.am-ի հրապարակումից հետո խմբագրել է գերատեսչության պաշտոնական կայքի «Սահմանապահ զորքեր» բաժինը՝ հեռացնելով ռուս սահմանապահներին առնչվող տողերը։

Այսօր Factor.am-ը տեղեկացրել էր, որ ըստ ԱԱԾ պաշտոնական կայքի, Ռուսաստանի ԱԴԾ (ФСБ) ծառայողները դեռ շարունակում են հայ սահմանապահների հետ համատեղ ծառայություն իրականացնել «Զվարթնոց» օդանավակայանի անցակետերում, իսկ «Ագարակ» ավտոճանապարհային անցման կետում սահմանի պահպանությունն ամբողջությամբ իրականացնում է ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչությունը։

Պաշտոնական կայքում մինչ խմբագրումը նշված էր․ «ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը իրականացնում են ՀՀ պետական սահմանի պահպանությունը նաև գործող 8 անցման կետերում՝ 4 ավտոճանապարհային՝ «Բագրատաշեն», «Գոգավան», «Բավրա», «Պրիվոլնոյե», 3 օդային՝ «Զվարթնոց» (ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության հետ համատեղ), «Էրեբունի», «Գյումրի» և 1 երկաթուղային՝ «Այրում»: «Ագարակ» ավտոճանապարհային անցման կետում սահմանի պահպանությունն իրականացնում է ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչությունը»:

Հատուկ ծառայության կայքում վերոնշյալ հատվածն այժմ ներկայացված է հետևյալ կերպ․ «ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը իրականացնում են ՀՀ պետական սահմանի պահպանությունը նաև գործող 9 անցման կետերում՝ 5 ավտոճանապարհային՝ «Բագրատաշեն», «Գոգավան», «Բավրա», «Ագարակ», «Պրիվոլնոյե», 3 օդային՝ «Զվարթնոց», «Էրեբունի», «Գյումրի» և 1 երկաթուղային՝ «Այրում»»։

Հիշեցնենք՝ 2024 թվականի հուլիսի 31-ին ФСБ-ի ծառայողները դադարեցրին իրենց ծառայությունը «Զվարթնոցում», իսկ 2025-ի հունվարի 1-ից էլ ռուս սահմանապահները հեռացվեցին հայ-իրանական «Ագարակ» անցակետից։ Նշենք, որ ռուս սահմանապահները շարունակում են ծառայություն իրականացնել հայ-իրանական և հայ-թուրքական սահմաններին։

Նարեկ Կիրակոսյան