Ադրբեջանը կասկածներ ունի Գազայի միջազգային ուժերին միանալու հարցում․ MEE

Լուրեր

20.05.2026 | 12:21
Պնդում եմ՝ Նարեկ Կարապետյանը միայն ՀՀ քաղաքացի է․ Գոհար Մելոյան
20.05.2026 | 12:10
Նարեկ Կարապետյանը թաքցրել է օտարերկրյա քաղաքացիությունը՝ ըստ ՔԿ-ի // ԱՄՆ-ը կարող է հարվածել Իրանին․ ԼՈՒՐԵՐ
20.05.2026 | 12:04
«RISE 2026» տեխնոլոգիական ցուցահանդեսին նվիրված ասուլիս՝ Մխիթար Հայրապետյանի մասնակցությամբ. ՈՒՂԻՂ
20.05.2026 | 11:55
Նարեկ Կարապետյանը շարունակում է լինել պատգամավորի թեկնածու. ԿԸՀ
20.05.2026 | 11:45
Առանց ռուսաստանյան ներմուծողի փաստաթղթի և QR-կոդի՝ ապրանքը չի կարող ներկրվել ՌԴ տարածք․ հունիսի 1-ից կգործի մատակարարման  նոր համակարգ․ ՊԵԿ
20.05.2026 | 11:36
ՌԴ նախագահի հետ ես ունեմ ընկերական, շատ ջերմ հարաբերություններ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 11:30
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայի մի քանի շրջանների.կան զոհեր ու վիրավորներ
20.05.2026 | 11:27
Կառլոս Ալկարասը չի մասնակցի Ուիմբլդոնին
20.05.2026 | 11:18
ԱՄՆ Սենատն առաջ է մղել Իրանի պատերազմում Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակելու բանաձևը
20.05.2026 | 11:13
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
20.05.2026 | 11:12
«Արարատցեմենտը», որը պատկանում էր Ծառուկյանին, շատ շուտով դե յուրե վերադարձվելու է ՀՀ ժողովրդին․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 11:03
«Ուժեղ Հայաստանի» թեկնածուն կազմակերպել է ընտրողների բնակարանների վարձավճարները վճարելու գործընթացը․ 4 անձ կալանավորվել է․ ՀԿԿ
20.05.2026 | 10:58
Կենսաչափական անձնագրերին զուգահեռ, ՆԳՆ-ում քննարկվել է նաև սահմանային անցակետերում e-gate համակարգի ներդրման հարցը
20.05.2026 | 10:47
Բարիդրացիության պայմանագիրը երկարաձգվում է. Պուտինը Պեկինում բանակցել է Սի Ցզինպինի հետ
20.05.2026 | 10:39
Հայաստանի Պրեմիեր լիգա․ «Նոայի» 8 գոլերն ու նախավերջին տուրի տեսաամփոփումը
Բոլորը

Ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյան Բաքվի կասկածներն է հայտնել Գազայում տեղակայվելիք միջազգային ուժերին միանալու վերաբերյալ։ Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Բաքվի համար դժվար կլինի մասնակցել ԱՄՆ-ի միջնորդությամբ հրադադարի ծրագրի շրջանակում տեղակայվելիք ուժերին՝ հղում անելով մանդատի շրջանակի հետ կապված խնդիրներին, գրում է Middle East eye-ը։

Nikkei-ին տված հարցազրույցում պաշտոնյան նշել է, որ Վաշինգտոնը դիմել է Բաքվին՝ ադրբեջանական ուժերը ներառելու համար այն ուժերում, որոնք նրանք անվանում են «Միջազգային կայունացման ուժեր»։

«Վերջնական որոշում դեռևս չի կայացվել»,- ասել է Հաջիևը։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն անցյալ ամիս հաստատել է ուժեր ստեղծելու մասին բանաձևը՝ ստանալով Թուրքիայի, Կատարի, Եգիպտոսի, Միացյալ Արաբական Էմիրությունների, Սաուդյան Արաբիայի, Ինդոնեզիայի, Պակիստանի և Հորդանանի պաշտոնական աջակցությունը։ Սակայն այդ ժամանակից ի վեր քիչ առաջընթաց է գրանցվել։

Հաջիևը մտահոգություն է հայտնել, որ Անվտանգության խորհրդի բանաձևը «չի անդրադառնում Գազայում գործողությունների կոնկրետ կանոններին, գործողությունների եղանակներին և առաքելության մանդատի շրջանակին վերաբերող հարցերին»։ Նա նաև նշել է, որ Ադրբեջանը մինչև 2023 թվականը կռվել է հարևան Հայաստանի դեմ, և դժվար կլինի համոզել նրա ժողովրդին ավելի շատ զորքեր մոբիլիզացնել։

Ուժերին կհանձնարարվի պահպանել Գազայի անվտանգությունը, ապառազմականացնել տարածքը և պատրաստել պաղեստինյան ոստիկանական ուժերը ապագայի համար։

ԱՄՆ-ը նպատակ ուներ ուժերի գործողությունները սկսել նոր տարվա սկզբին։ Բանակցություններին ծանոթ աղբյուրներն այս ամսվա սկզբին Middle East Eye-ին հայտնել էին, որ Իսրայելի կողմից Գազայում թուրքական զորքեր ընդունելուց հրաժարվելը հուսահատեցրել է այնպիսի գործընկերների, ինչպիսիք են Ադրբեջանը, Պակիստանը, Սաուդյան Արաբիան և Ինդոնեզիան։

ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը, որին հանձնարարվել էր համակարգել Գազայի հատված մարդասիրական օգնությունը և ուժերի ստեղծումը, այս ամսվա սկզբին գագաթնաժողով էր գումարել Դոհայում։ Այն հրավիրել էր մեծ թվով երկրների, բայց Իսրայելի խնդրանքով բացառել էր Թուրքիային։

Հոկտեմբերի վերջին BBC-ին տված հարցազրույցում Հորդանանի թագավոր Աբդուլլահը հայտարարել էր, որ Հորդանանը զորքեր չի ուղարկի Գազա։

Նոյեմբերին ԱՄԷ-ի բարձրաստիճան պաշտոնյան նույնպես ասել էր, որ երկրի համար դժվար կլինի այս պահին միանալը։

Թուրք պաշտոնյաները, որոնք անանուն խոսեցին թեմայի զգայունության պատճառով, MEE-ին ասել են, որ Թուրքիայի մասնակցության վերաբերյալ վերջնական որոշում դեռևս չի կայացվել։

Նրանք սպասում են Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև հանդիպմանը այս ամսվա վերջին՝ թեմայի վերաբերյալ պարզաբանումներ տալու համար։

Թուրքիան արդեն իսկ կազմել է ռազմական բրիգադ նման հնարավոր տեղակայման համար։

Անկարայի ներքին աղբյուրները կարծում են, որ Թուրքիայի կառավարությունը կարող է ապրել առանց զորքեր տեղակայելու Գազա, բայց նրանք մտահոգված են, որ ՀԱՄԱՍ-ը  չի վստահի մյուս երկրներին, ինչպես դա անում է Թուրքիայի հետ, և ամբողջ կազմակերպությունը կարող է խառնաշփոթի մեջ հայտնվել մոտ ապագայում։ Պաղեստինյան խմբի վրա Թուրքիայի ազդեցությունը նպաստել է  սեպտեմբերին հրադադարի համաձայնագրի կնքմանը։

Ավելի վաղ ադրբեջանցի պաշտոնյան հայտարարել էր, որ եթե Ադրբեջանը զորակազմ ուղարկի Գազա, դա կարող է ներքաղաքական հետևանքներ ունենալ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի