Եթե ​​Ադրբեջանը զորակազմ ուղարկի Գազա, դա կարող է ներքաղաքական հետևանքներ ունենալ. ադրբեջանցի պաշտոնյա

Լուրեր

22.02.2026 | 13:09
Երևանում սպասվում են տեղումներ՝ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով
22.02.2026 | 12:41
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
22.02.2026 | 12:22
Հերթական ֆինանսական բուրգն է տարածվում հայկական սեգմենտում, այս անգամ gxmcoin անվանումով․ ՆԳՆ
22.02.2026 | 12:02
ԱՄՆ-ը հոսպիտալային նավ է ուղարկել Գրենլանդիայի ափերի մոտ․ Թրամփ
22.02.2026 | 11:28
Առնվազն 10 հազար փոս ենք լցրել, միայն աղը չի պատճառը. քաղաքապետարանի շինբարեկարգման վարչության պետի ժ/պ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
22.02.2026 | 11:08
Լվովում ահաբեկչություն է տեղի ունեցել․ առևտրի կենտրոնի մոտ ինքնաշեն սարք է պայթել, ոստիկան է զոհվել
22.02.2026 | 10:40
Մեր ջանքերը կարող են առաջիկա 3 շաբաթում բերել Պուտինի և Զելենսկու հանդիպմանը․ Ուիթկոֆ
22.02.2026 | 10:26
ՃՏՊ Սասունիկ բնակավայրի մոտակայքում․ կա զոհ
22.02.2026 | 10:11
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
22.02.2026 | 00:10
Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի գավաթի հաղթող, Մամիկոն Խաչատրյանը՝ արծաթե մեդալակիր
21.02.2026 | 23:53
11-ակի օլիմպիական չեմպիոն դարձած Յոհանես Կլեբոյի պատմական հաղթանակը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.02.2026 | 23:36
Հենրիխ Մխիթարյանի գոլը սկիզբ է դրել «Ինտերի» հաղթանակին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.02.2026 | 20:00
Ինչպես է Հայաստանն առաջին անգամ ստացել UWW-ի մրցաշար անցկացնելու հնարավորություն․ զրույց Վլադիմիր Հովհաննիսյանի հետ
21.02.2026 | 19:40
Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանին․ զոհվել է 10 մարդ, այդ թվում՝ «Հեզբոլլա» շարժման 8 անդամ
21.02.2026 | 19:00
Թումանյանն էլ ողջ լիներ, ասելու էինք՝ գնա «Շունն ու կատուդ» գրիր, մեզ դասեր մի՛ տուր. Նարինե Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Միջազգային լրատվամիջոցները, այդ թվում՝ իսրայելականները, տևական ժամանակ է, ինչ Ադրբեջանին հիշատակում են որպես այն երկրներից մեկը, որը պատրաստ է ռազմական կոնտինգենտ ուղարկել Գազա՝ Թրամփի խաղաղության ծրագրի շրջանակում: Նոյեմբերի 17-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բանաձև ընդունեց, որը սատարում էր Թրամփի ծրագրին՝ սահմանելով Գազայում տեղակայվելու համար նախատեսված Միջազգային կայունացման ուժերի մանդատը:

Ադրբեջանի կառավարության պաշտոնյան, որն անցյալ շաբաթավերջին Դոհայում (Կատար) կայացած միջազգային անվտանգության ֆորումի շրջանակում անանունության պայմանով հարցազրույց էր տվել The Times of Israel-ին և երկու այլ ԶԼՄ-ների լրագրողների, ավելի մանրամասն խոսել էր թեմայի մասին և բացահայտել պաշտոնական Բաքվի մտահոգությունները, գրում է ադրբեջանական Haqqin.az-ը։

Իսրայելական պարբերականի տվյալներով՝ չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կարողացել է համախմբել արաբական և մահմեդական աշխարհի զգալի մասին Գազայի համար իր խաղաղության ծրագրի շուրջ, ամեն դեպքում, այդ երկրներին համոզել զորքեր ուղարկել այդ ծրագիրն իրականացնելու համար՝ շատ ավելի դժվար խնդիր է։

Երկրները մտավախություն ունեն, որ Գազայում Իսրայելի ուժերին աստիճանաբար փոխարինելու համար նախատեսված Միջազգային կայունացման ուժերի (ISF) կազմում տեղակայվելիք զինվորները կարող են հայտնվել խաչաձև կրակի տակ, քանի որ Իսրայելը չի ​​լքի անկլավը՝ մինչև դրա ապառազմականացումը, իսկ ՀԱՄԱՍ-ն էլ պնդում է «զենքերը պահպանելու հարցում»։

«Արաբական երկրները, որոնք հատկապես մտահոգված էին այս հարցերով, ձեռնպահ մնացին ուժերին միանալուց, իսկ Ինդոնեզիան և Ադրբեջանը, որոնք, կարծես, մտահոգ  չէին՝ բավականաչափ դրական արձագանքեցին Վաշինգտոնի ներգրավվածությանը»,- ՄԱԿ-ում Անվտանգության խորհրդում իր ելույթում ասել է  ԱՄՆ դեսպան Մայք Ուոլցը՝ հրապարակավ նրանց հիշատակելով որպես պոտենցիալ մասնակիցներ։

Ադրբեջանը դեռևս հրապարակայնորեն չի արտահայտել իր դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ, սակայն Դոհայի ֆորումին մասնակցած մի ադրբեջանցի պաշտոնյա նշել է, որ վաղաժամ է ենթադրություններ անել Բաքվի՝ այս առաքելությանը մասնակցության մասին։

«Ադրբեջանը դեռևս չի որոշել՝ կմիանա՞նք, թե՞ ոչ», – նշել է պաշտոնյան։

Նրա խոսքով՝ սա հիմնականում պայմանավորված է նրանով, որ ԱՄՆ-ն դեռևս իմաստալից զրույց չի ունեցել Ադրբեջանի հետ այն մասին, թե ինչ է սպասում իր ուժերից, եթե նրանք միանան առաքելությանը:

Բաքուն ցանկանում է իմանալ, թե արդյոք  ուժերը «կապված են ավելի լայն պաղեստինյան հարցի հետ», թե՞ կենտրոնացած է միայն Գազայի հատվածի վրա, որի դեպքում Ադրբեջանը անհարմար կզգա նրանց միանալը, նշել է պաշտոնյան։

«Մինչդեռ ԱՄՆ-ն հույս ունի, որ այս ուժերը կօգնեն կայունացնել իրավիճակը Գազայում պատերազմից հետո, քննադատները վախենում են, որ Իսրայելը կօգտագործի նրանց՝ իր սեփական օրակարգը Գազայում առաջ մղելու համար, որը շատ հեռու է պաղեստինյան պետականությունից», – գրում է The Times of Israel-ը։

Ադրբեջանցի պաշտոնյան նշել է, որ Բաքվին զսպող ոչ պակաս կարևոր գործոն է այն, որ ԱՄՆ-ն դեռևս մանրամասն առաջարկ չի ներկայացրել իր զինվորների դերի վերաբերյալ, չնայած Վաշինգտոնը պլանավորում է տեղակայումը սկսել հունվարի սկզբին։

«Ադրբեջանը չի կարող մասնակցել խաղաղության պարտադրման գործողությանը։ Սա պետք է լինի խաղաղապահ գործողություն», – ասել է նա։

Թերթը նաև գրում է, որ չնայած պաղեստինյան հարցը կարող է այդքան էլ հրատապ չլինել ադրբեջանական հանրության համար, իր զինվորներին հակամարտության գոտի ուղարկելու գաղափարը մտահոգություններ է առաջացնում, և ադրբեջանցի պաշտոնյան խոստովանել է, որ միանալու որոշումը կարող է «ներքաղաքական հետևանքներ» ունենալ։

Աղբյուրը հիշեցրել է, որ Ադրբեջանը նոր է դուրս եկել Հայաստանի հետ գրեթե երեսուն տարի տևած պատերազմից, որը հազարավոր մարդկանց կյանք է խլել։

«Ադրբեջանական հասարակությունը վերջապես թեթևացած շունչ քաշեց այս պատերազմի ավարտից հետո։ Պատկերացրեք, որ նման զարգացումից անմիջապես հետո մենք հայտարարում ենք մեկ այլ տարածքում զորքի հեռահար տեղակայման մասին», – ասել է պաշտոնյան։

Ադրբեջանը նախկինում զորքեր է տեղակայել արտասահմանում՝ օգնելով Քաբուլի օդանավակայանի անվտանգությանը ՆԱՏՕ-ի գլխավորած Միջազգային անվտանգության աջակցության ուժերի կազմում, որոնք գործել են Աֆղանստանում գրեթե երկու տասնամյակ։

Հարցին, թե արդյոք ադրբեջանական զորքերը կարող են նմանատիպ գործողություններ անցկացնել Գազայում, պաշտոնյան պատասխանել , որ չի կարող պատասխանել առանց ԱՄՆ-ից լրացուցիչ տեղեկատվության առաջիկա առաքելության վերաբերյալ։

Պաշտոնյան բացատրել է, որ Բաքուն շոյված է, որ ԱՄՆ-ն իրեն դիտարկում է որպես հնարավոր գործընկեր, նշելով, որ Վաշինգտոնի վստահությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանը միանշանակ ընդունելի է Իսրայելի, պաղեստինցիների և արաբական ու մուսուլմանական աշխարհի համար։

Նշենք նաև, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, որ Բաքուն  հրավեր է ստացել՝ մասնակցելու Գազայում միջազգային կայունացման ուժերին, սակայն վերջնական որոշում դեռևս չի կայացվել։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի