Պարոն Ավինյան, ձեր փլավին աղ լցնել չի լինի․ Մեսրոպ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 19:30
ԵԽԽՎ թռել և վերադարձել են 1800 եվրոյով․ ինչ եղան Փաշինյանի նշած 30-50 եվրոյանոց տոսմերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:21
ՔՊ-ն Ապարանի ընտրություններին կմասնակցի «Համերաշխություն» դաշինքով․ ցուցակը կգլխավորի Կարեն Եղիազարյանը
30.10.2026 | 19:08
Արծվիկ Մինասյանը և Շուշան Սարգսյանը՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամներ
30.10.2026 | 19:00
Պահանջեցինք Սահմանադրության տեքստը․ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 18:48
Ալեքսանյան-Վարդևանյան-Կոնջորյան բանավեճ՝ ապօրինի գույքի բռնագանձման թեմայով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 18:38
«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել. ՊՎԾ
30.10.2026 | 18:35
Ըմբիշ Վազգեն Թևանյանը` աշխարհի փոխչեմպիոն
30.10.2026 | 18:32
ԱՄՆ վերաքննիչ դատարանը կասեցրել է որոշումը, որը Պետդեպին պարտավորեցվել էր «Գրին քարտի» խաղարկություն անցկացնել
30.10.2026 | 18:29
IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով
30.10.2026 | 18:22
Կառավարությունում գլխավոր տեղը պետք է պատկանի ընդդիմությանը․ այն Սամվել Կարապետյանինն է․ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 18:18
Սամվել Մայրապետյանի և նրա կնոջ ընկերության՝ Աբովյան 10 հասցեի գույքի բռնագանձման գործը կրկին կքննվի դատարանում
30.10.2026 | 18:15
Այն, ինչ կարելի է Փաշինյանին, քրեորեն պատժելի է մյուսների համար․ ինչպես է օրենքը կիրառվում ընտրողաբար
30.10.2026 | 18:10
Բելառուսն արգելել է հայկական կոնյակի վաճառքը // Ալեն Սիմոնյանը Մոսկվա կմեկնի․ ԼՈՒՐԵՐ
30.10.2026 | 18:02
Վրաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են արագացնել սահմանի սահմանազատման գործընթացը
30.10.2026 | 17:54
Աշոցքում ՔՊ-ի ավագանու ընտրական ցուցակը կգլխավորի Կարեն Մանուկյանը
Բոլորը

«13 մանկապարտեզից 10-ի վերանորոգման մասին ասվում է 2023 թվականից»,- այս մասին Երևանի ավագանու նիստի ընթացքում հայտնեց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը՝ Երևանի 2026-ի բյուջեի քննարկման ժամանակ։

«Ամեն տարի առնում գալիս եք, ասում եք՝ եկող տարի այս մանկապարտեզը սարքում ենք։ Այսինքն հույսներդ դրել եք, որ Մանուկյան Մեսրոպը չի կարդալու բյուջեն։ Մի հատ խնդրում եմ սրա բացատրությունը տվեք, ու ինձ չէ, ժողովրդին, երևանցիներին։ Ո՞նց է ստացվում, որ 13 հատից 10-ը կրկնվող է, 2023 թվականից։ Կարող է ինչ-որ մեկը մի տարում չի կրկնվել, բայց 10 հատը կրկնվող է»,-նշեց նա։

Ի պատասխան քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց՝ 10 հատը կրկնվող է, որովհետև 32 մանկապարտեզներ և 6 պոլիկլինիկաներ ծրագրի մաս են։

«Սա վարկային ծրագրով կառուցվող մանկապարտեզներ են։ 2025-ին հանձնել են արդեն նախագիծը, եթե չեմ սխալվում, արդեն կառուցման մրցույթները։ Հիմա վստահաբար կարող եք գնալ ասել՝ այս 13-ը կառուցվում է» -ասաց նա։

Արձագանքի ժամանակ Մանուկյանը նշեց․ «Պարոն Ավինյան, ձեր փլավին աղ լցնել չի լինի՞։ Ձեր խոսքով գնամ, ասեմ, խայտառակ լինե՞մ։ Թող ձերոնք գնան, ասեն, խայտառակ լինեն։ Անկեղծ էլի։ Մի հատ արձագանք այս ամենի հետ կապված, անկեղծ, պարոն Ավինյան, մի քիչ լուրջ չի էլի, որ ամեն տարի նույն թվերը գրում-գալիս են ու մարդիկ, օրինակի համար, ակնկալում են, որ պիտի սարքեն»։

Մանրամասները՝ տեսանյութում։