Թրամփը Գրենլանդիայի հարցերով հատուկ բանագնաց է նշանակել

Լուրեր

30.08.2026 | 17:06
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾ
30.08.2026 | 16:48
ԶՊՄԿ-ում հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, վարորդը մահացել է
30.08.2026 | 16:33
Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սև ծովում տեղի ունեցած հարձակումների պատճառով
30.08.2026 | 15:52
Վթարային ջրանջատում Երևանում
30.08.2026 | 15:10
Կիմ Չեն Ընը փոխել է ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարին
30.08.2026 | 14:57
Բուժակները վիճակահանությամբ ընտրել են այն զորամասերը, որտեղ ծառայելու են
30.08.2026 | 14:22
Իսլանդիայի բնակիչները դեմ են քվեարկել Եվրամիության հետ մերձեցմանը
30.08.2026 | 13:58
Մեսիի հեթ-տրիկն ու «Ինտեր Մայամիի» հաղթանակը 7:1 հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.08.2026 | 13:43
Աբովյան քաղաքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
30.08.2026 | 13:23
Օդի ջերմաստիճանը կնվազի
30.08.2026 | 12:31
Վթարային ջրանջատում Քաղաքեռ Զեյթունում
30.08.2026 | 11:58
Այսօր Սևանա լճի օրն է
30.08.2026 | 11:42
AI տեխնոլոգիաները Հրազդանում․ ԱԳՆ ղեկավար կազմն ու դեսպաններն այցելել են նոր գործարան
30.08.2026 | 11:11
Վթարային ջրանջատում Երևանում և Գեղարքունիքում
30.08.2026 | 10:56
Միրզոյանն ու դեսպանները՝ «Մարգարա» անցակետում
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Լուիզիանայի նահանգապետ Ջեֆ Լենդրիին նշանակել է Գրենլանդիայի հարցերով իր հատուկ բանագնաց: DW-ի ռուսական ծառայության հաղորդմամբ՝ Սպիտակ տան ղեկավարն այս մասին հայտնել է իր Truth Social սոցիալական ցանցի էջում։

Լենդրին նշել է, որ իր համար պատիվ է «Գրենլանդիան դարձնել Միացյալ Նահանգների մաս»։

Սպիտակ տունը չի բացատրել, թե ինչու է Թրամփն այս պաշտոնում ընտրել 54-ամյա հանրապետականին, որը 2024 թվականից Լուիզիանայի նահանգապետն է։ Լուիզիանայի և Գրենլանդիայի ադմինիստրատիվ կենտրոնները օդային ճանապարհով բաժանված են մոտավորապես 4600 կիլոմետրով, սակայն աշխարհագրորեն ավելի մոտ հյուսիսային նահանգների նահանգապետերը հիմնականում դեմոկրատներ են, ասվում է հրապարակման մեջ։

Սպիտակ տունն ավանդաբար հատուկ բանագնացների նշանակում է միջազգային ճգնաժամերի և բարդ բանակցությունների ժամանակ: Դանիական լրատվամիջոցները նախկինում հաղորդել էին, որ ԱՄՆ վարչակազմը փորձում է ուղիղ կապ հաստատել Գրենլանդիայի իշխանությունների հետ՝ շրջանցելով Դանիայի կառավարությունը, և կղզում իրականացնում է «գաղտնի ազդեցության գործողություններ»։

Գրենլանդիան Դանիայի ինքնավար մարզ է, որը գտնվում է Արկտիկայում: Կղզու մեծ մասը ծածկված է սառույցով: Այնուամենայնիվ, Գրենլանդիայում 57,000 մարդ է ապրում, հիմնականում՝ կղզու բնիկ ինուիտները: 2025 թվականի հասարակական կարծիքի հարցումները ցույց են տալիս, որ գրենլանդացիների մեծամասնությունը կողմ է Դանիայից անկախանալուն, բայց չի ցանկանում դառնալ Միացյալ Նահանգների մաս:

Նախագահական երկրորդ ժամկետի սկզբից ի վեր Դոնալդ Թրամփը բազմիցս ընդգծել է Գրենլանդիան Միացյալ Նահանգներին միացնելու իր ծրագրերի մասին՝ «ազգային անվտանգության նկատառումներից ելնելով»։

2025 թվականի մարտին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահը, պատասխանելով Գրենլանդիայի հնարավոր բռնակցման մասին հարցին, նշել է. «Կարծում եմ՝ դա տեղի կունենա»։

Այնուհետև Ռյուտեն նշել էր, որ չի ցանկանում «ներքաշել ՆԱՏՕ-ն» դանիական կղզու հնարավոր բռնակցման վերաբերյալ քննարկումների մեջ, սակայն ընդունել է Գրենլանդիայի կարևորությունն Արկտիկայի անվտանգության համար՝ տարածաշրջանի նկատմամբ Ռուսաստանի և Չինաստանի մեծացած հետաքրքրության պատճառով։

Դանիական իշխանություններն անընդունելի են համարում Կոպենհագենի և Գրենլանդիայի միջև հարաբերություններին արտաքին միջամտության ցանկացած փորձ։ Նրանք դեռևս չեն մեկնաբանել Ջեֆ Լենդրիի՝ Գրենլանդիայի հարցերով ԱՄՆ հատուկ դեսպանի պաշտոնում նշանակումը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի