100,000 ռուբլի՝ ՀՀ-ում լրտեսության համար․ ՌԴ քաղաքացիները Հայաստանում տվյալներ են հավաքել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.11.2026 | 17:30
Ինչպե՞ս են էլեկտրական ավտոմեքենաները փոխում հայաստանյան ավտոշուկան․ Ժամանակն է անցնելու էլեկտրական լուծումների 
04.11.2026 | 17:20
«Անկախ դիտորդը» պահանջում է վերանայել Բաղրամյանում ՔՊ-ի ընտրական ցուցակի գրանցումը․ անկուսակցական թեկնածուները գերազանցում են թույլատրելի շեմը
04.11.2026 | 17:09
Մինչև 2033 թվականը Հայաստանում նախատեսվում է սկսել 10 ջրամբարի շինարարություն․ Ջրային կոմիտե
04.11.2026 | 16:58
Իրանական ընկերությունները պատրաստ են մասնակցել Հայաստանում իրականացվող շինարարական ծրագրերին․ Իրանի դեսպան
04.11.2026 | 16:49
Սամվել Կարապետյանը Քննչական կոմիտեում է. ՈւՂԻՂ
04.11.2026 | 16:43
Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ ԱՄՆ ընտրությունների արդյունքները չեն փոխի Վաշինգտոնի թշնամական վերաբերմունքն Իրանի նկատմամբ
04.11.2026 | 16:30
Գեղարքունիքում ձկնաբուծարանը ապօրինի օգտագործել է շուրջ 1,37 մլն խմ ստորերկրյա ջուր․ վնասը՝ 12,3 մլն դրամ
04.11.2026 | 16:19
Թուրքիայի ոստիկանությունը ՌԴ քաղաքացի կանանց է ձերբակալել
04.11.2026 | 16:07
ՊՍԺ-ն ուշագրավ ցուցանիշ է գրանցել Չեմպիոնների լիգայում
04.11.2026 | 15:55
Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը վերադարձել է Բելգրադ․ օդանավում եղել են սերբ բարձրաստիճան քաղաքական գործիչներ
04.11.2026 | 15:46
ԿԸՀ-ն հավատարմագրել է «Ազատ քվե» և «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելություններին
04.11.2026 | 15:35
Ինչ պլանավորել ես, չի ստացվելու․ Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 15:28
Ալինա Չարաևան պարտությամբ մեկնարկեց Հոնկոնգի մցրաշարում
04.11.2026 | 15:20
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. հանրային քրեական հետապնդում է հարուցվել 36 անձի նկատմամբ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 15:10
9 կյանք խլած վթարի պատճառը՝ նախնական վարկածով//7 մեղադրյալ՝ քոլեջում կաշառքի գործով․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո լրտեսության վերաբերյալ շուրջ 2 տասնյակ գործ կա դատարանում։ Դրանցից մեկով անցնում են Վիկտոր Տիխոմիրովը և ինքնությունը չպարզված այլ անձինք։ Ըստ գործի նյութերի՝ նրանք օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ են և 100․000-ական ռուբլու դիմաց ի վնաս Հայաստանի գործողություններ են կատարել։

Տիխոմիրովը ևս 2 անձի է ներգրավել՝ Դանիիլ Սեմենյուկին և Արտյոմ Մախմուտովին։  Այս երկուսը Մոսկվայում օտարերկրյա հատուկ ծառայություններից առաջադրանք են ստացել․ նախապես տրամադրված կոորդինատներով գնացել են Հայաստանում գտնվող տարբեր վայրեր, տեսալուսանկարահանել են պատմամշակութային կոթողները, գյուղերը, փողոցները, այնտեղ գտնվող մահմեդական, ադրբեջանական և հին հայկական գերեզմանաքարերը։ 

Նկարները Տիխոմիրովին փոխանցել են «Յանդեքս» ամպային ծառայության միջոցով, իսկ երբ վերադարձել են Մոսկվա, դրանք փոխանցել են օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի խոսքով՝ այս գործողությունների մի մասը տեղեկատվական պատերազմի համատեքստում կարելի է դիտարկել, մյուս մասը՝ ռազմական հետախուզության։

«Եթե օտարերկրյա գործակալը, օրինակ, տեղեկություններ է հավաքում և օտար պետությանը փոխանցում, օրինակ՝ զինված ուժերի «X» ստորաբաժանման սպառազինության մասին կամ կոորդինատների մասին, կամ ծառայության գրաֆիկի մասին, դա հիբրիդային չէ, դա ռազմական հետախուզություն է։ Եթե տեղեկություններ է հավաքում, որոնք հետո օգտագործվում են քաղաքական, մեդիա դաշտում, ապա դա հիբրիդային հարձակման կոնտեքստում է»,- նշում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։

Ըստ մեղադրանքի՝ հավաքագրված տվյալներն օգտագործվել են ի վնաս Հայաստանի ինքնիշխանության և արտաքին անվտանգության իսկ լուսանկարված վայրերը ներկայացվել են որպես ադրբեջանական:

Առաջին հանձնարարությունը բարեհաջող կատարելուց հետո Արտյոմ Մախմուտովին և Դանիիլ Սեմենյուկին երկրորդն է տրվել։ Նրանք Հայաստան են վերադարձել, սակայն այս անգամ հայտնաբերվել և ձերբակալվել են Ազգային անվտանգության ծառայության կողմից։

Դանիել Իոաննիսյանն ընդգծում է այն հանգամանքը, որ ՀՀ իրավապահները գործի նյութերում չեն նշել, թե որ երկրի հատուկ ծառայությունների կողմից են հավաքագրվել Ռուասատանի Դաշնության քաղաքացիները, և սա առաջին անգամ չէ։

Factor TV-ն ուսումնասիրել է նաև հասանելի մյուս գործերը, որոնք վերաբերում են լրտեսությանը։ Դրանցից և ոչ մեկում նշված չէ, թե որ երկրների օտարերկրյա հատուկ ծառայություններն են գործել ընդդեմ Հայաստանի։ Իոաննիսյանն ընդգծում է՝ քաղաքական վերնախավն էլ է խուսափում ուղիղ գնահատականներից։

«Ինձ պետք է կաթողիկոս, որը չի ենթարկվի օտարերկրյա հատուկ ծառայության ավագ լեյտենանտին և ամենօրյա ռեժիմով չի զեկուցի օտարերկրյա հատուկ ծառայության լեյտենանտներին»,- ավելի վաղ Ազգային ժողովում հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Իոաննիսյանը հավելում է․ «Ո՞ր երկրի ավագ լեյտենանտի, Լաոսի՞, Գամբիայի՞ ավագ լեյտենանտի։ Բոլորս հասկանում ենք՝ ում մասին է խոսքը, բայց իշխանություններն ուրիշ բան չեն ասում։ Ես էական խնդիր եմ համարում, որ իշխանությունները դա չեն ասում։ Իրենք չեն ասում նաև, թե որն է մոտիվացիան Հայաստանի դեմ հիբրիդային հարձակումներ իրականացնելու։ Չես կարող ասել, թե որն է հիբրիդային հարձակումների մոտիվացիան՝ չասելով, թե ով է այն իրականացնում»։

Իոաննիսյանի կարծիքով՝ Ռուսաստանի անունը տալ չեն ուզում, որպեսզի երկկողմ հարաբերություններում խնդիրները չխորանան, իսկ Հայաստանի իշխանությունների կողմից հակազդումն ավելի շատ քաղաքական դաշտում է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան