Ադրբեջանի խորհրդարանը հաստատել է երկրի պատմության մեջ ամենամեծ համաներումը
Քաղաքականություն
19.12.2025 | 18:58
Ադրբեջանի Միլլի Մեջլիսը քննարկել է «Սահմանադրության և ինքնիշխանության տարվա կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» նախագիծը։ Քննարկումներից հետո նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Համաներումը կիրառելու նախաձեռնությունը ներկայացրել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Նախատեսվում է, որ օրենքը կառնչվի շուրջ 20 հազար անձի և կլինի ամենամեծը երկրի պատմության մեջ։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի