Լավագույն հոդված՝ բնապահպանական թեմաներով․ Factor.am-ն արժանացել է մրցանակի
Հասարակություն
19.12.2025 | 12:45
Factor.am-ի «Հանք, թե կյանք․ ոսկու պաշարների փնտրտուքը վտանգում է Վայոց ձորը» հրապարակումն արժանացել է բնապահպանական թեմաներով «լավագույն հոդված» մրցանակի։
Մրցանակը շնորհել է «Հայաստանի անտառներ» ՀԿ-ն՝ «Ռոզա Լյուքսեմբուրգ» հիմնադրամի աջակցությամբ։
Հոդվածում անդրադարձ է կատարվել զբոսաշրջային կլաստեր հռչակված Վայոց ձորի մարզում հանքարդյունաբերության խնդիրներին, մասնավորապես՝ Վարդենիսի ոսկի-բազմամետաղների հանքերևակման տեղամասում իրականացվող ուսումնասիրություններին, տեղի բնակչության դժգոհություններին։