Եղվարդ-Նոր Գեղի ճանապարհին բախվել են BMW X5-ն ու ՎԱԶ-2106-ը. 3 մարդ հոսպիտալացվել են

Լուրեր

09.12.2025 | 21:49
Ճապոնիան հրաժարվել է օգտագործել սառեցված ռուսական ակտիվները՝ Ուկրաինայի «փոխհատուցման վարկի» համար. Politico
09.12.2025 | 21:37
ՀՀ նախագահը ջրային կոմիտեի նոր նախագահի հետ քննարկել է Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման ծրագիրը
09.12.2025 | 21:32
Փաշինյանն ու Մերցը ստորագրել են Հայաստան–Գերմանիա ռազմավարական գործընկերության համատեղ հռչակագիր
09.12.2025 | 21:26
Հայաստանն ու Գերմանիան հարաբերությունները տեղափոխում են ռազմավարական գործընկերության փուլ. Փաշինյան
09.12.2025 | 21:18
Գերմանիան շահագրգռված է Եվրոպայի հետ Հայաստանի մերձեցմամբ․ Մերց
09.12.2025 | 21:14
Վրաստանի պետական ​​համալսարանների մագիստրոսական ծրագրերը նույնպես անվճար կլինեն
09.12.2025 | 21:01
Ադրբեջանն ու ՌԴ-ն՝ բանտ լրագրողների համար, Պուտինը՝ մամուլի ազատության գիշատիչ, ՀՀ-ն՝ առանց խախտումների. RSF-ը նոր զեկույց է հրապարակել
09.12.2025 | 20:54
Թրամփը հայտարարել է, որ Եվրոպան շատ առումներով վատ է աշխատում
09.12.2025 | 20:46
Factor TV-ն զանգել է ԱԱԾ․ ինչպես է ծառայությունը վերաբերում «շարքային հավատացյալի» խնդրանքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.12.2025 | 20:40
«Ալֆա-ֆարմ» ընկերությունն առաջին անգամ պարտատոմսեր է թողարկում. ծավալը` 1.5 մլրդ ՀՀ դրամ
09.12.2025 | 20:32
Հայաստանում կոռուպցիա կա՞․ ընդդիմադիր  Փաշինյանն ընդդեմ վարչապետ Փաշինյանի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.12.2025 | 20:27
Դեսպան Մկրտչյանը ԱՄՆ պաշտոնակցի հետ քննարկել է էներգետիկ անվտանգության ոլորտում համագործակցության հնարավորությունները
09.12.2025 | 20:13
Ինչպես են Փաշինյանին դիմավորել Բեռլինում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.12.2025 | 20:00
Սկսած Մադրիդյան սկզբունքներից՝ ԼՂ-ի ճակատագիրը լուծվելու էր Ադրբեջանի կազմում․ փայլուն պլանները դա էին կոչում․ Աննա Դավթյան-Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.12.2025 | 19:58
Փաշինյանի այցը նոր թափ կհաղորդի Հայաստան–Գերմանիա համագործակցությանը. Շտայնմայեր
Բոլորը

 

 

Հուլիսի 20-ին, ժամը 00:09-ին ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Հ-6 ավտոճանապարհի Եղվարդ-Նոր Գեղի հատվածի 6-րդ կմ-ին բախվել են BMW X5 մակնիշի 98 AQ 888 և ՎԱԶ-2106 մակնիշի 35 LT 047 պետհամարանիշերով ավտոմեքենաները. BMW X5 մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 20 մ) և հայտնվել դաշտում:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը 1994 թ. ծնված Ա. Կ.-ը, Բ. Հ.-ը և Ա. Մ.-ը հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները Ա. Մ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ մյուսներինը՝ ծայրահեղ ծանր: