Ադրբեջանից Հայաստան ուղարկվող բենզինի առաջին խմբաքանակն Աղստաֆայից ուղղվել է Վրաստան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
19.12.2025 | 11:36
Ադրբեջանական նավթամթերքի բեռը, որը SOCAR-ի կողմից առաջին անգամ Հայաստան է մատակարարվում, Աղստաֆայից ուղարկվել է Վրաստան։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Բաքվի կայարանից մեկնած գնացքը գիշերը ժամանել է Բոյուկ Քեսիկ կայարան։
Տեղում ստուգումից հետո բեռը կուղարկվի Վրաստան, ապա՝ Հայաստան։
Հայաստան ուղարկվել է 22 վագոններում բարձված 1220 տոննա AI-95 շարժիչային բենզին։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի