Ստորագրվել է Հայաստան-Հունաստան երկկողմ պաշտպանական համագործակցության 2026 թվականի ծրագիրը

Լուրեր

19.12.2025 | 21:15
Գարեգին Բ-ն մտադիր չէ հեռանալ․ քաղաքական գնահատականներ՝ Մայր Աթոռում տեղի ունեցածի շուրջ
19.12.2025 | 21:03
Բաքուն Ռուբեն Վարդանյանի մասին քարոզչական ֆիլմ է պատրաստել
19.12.2025 | 20:49
Ստամբուլի մոտակայքում ռուսական ԱԹՍ է կործանվել
19.12.2025 | 20:37
Պուտինը խոստացել է Ուկրաինայի վրա հարձակումների մորատորիում՝ ընտրությունների դեպքում
19.12.2025 | 20:28
Ֆինանսական գրագիտության թեմաները ներառված են մի շարք դպրոցական առարկաների ծրագրերում. ԿԳՄՍ նախարար
19.12.2025 | 20:15
Ով կանխիկ ունի. Factor TV-ն հաշվել է կառավարության անդամների փողերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.12.2025 | 20:00
ԱԱԾ-ին նամակ ենք գրել՝ մեղադրում են մեզ գործակալ լինելու մեջ. մեր դեմ քրգործ հարուցեք կամ պատասխանատվության կանչեք․ Գառնիկ Դանիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.12.2025 | 19:47
Քննարկվել են մայրաքաղաքում երթևեկության ծանրաբեռնվածության նվազեցմանն ուղղված առաջարկներն ու իրավիճակային լուծումները
19.12.2025 | 19:33
Յուրա Մովսիսյանը լավատեսորեն է տրամադրված Հայաստանի հավաքականի ապագայի վերաբերյալ
19.12.2025 | 19:20
Ադրբեջանական նավթամթերքի ներմուծումը Հայաստան կնպաստի վառելիքի գների նվազմանը․ գործարքն իրականացնող ընկերության մեկնաբանությունը
19.12.2025 | 19:10
Փարաքար համայնքին կվերադարձվի 0.2 հա մակերեսով հողամաս. Գլխավոր դատախազության հայցը բավարարվել է
19.12.2025 | 18:58
Ադրբեջանի խորհրդարանը հաստատել է երկրի պատմության մեջ ամենամեծ համաներումը
19.12.2025 | 18:47
Եթե մեզ հարգանքով վերաբերվեք, որևէ գործողություն չի լինի. Պուտինը՝ նոր պատերազմի հնարավորության մասին
19.12.2025 | 18:39
Դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
19.12.2025 | 18:30
Ալեքսանդր Գրիգորյան․ Հիմա Սպերցյանը կարիերայի լավագույն մարզավիճակում է
Բոլորը

Դեկտեմբերի 18-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում կայացել են Հայաստան–Հունաստան հերթական երկկողմ պաշտպանական խորհրդակցությունները, որոնց ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում համագործակցության ընթացքը, 2026 թվականի ծրագրերը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերը։ Այս մասին հայտնում են ՊՆ-ից։

«Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում համագործակցության ուղղությամբ 2025 թվականին կատարված աշխատանքները և 2026 թվականի ծրագրերը։

Կողմերը գոհունակությամբ նշել են, որ համատեղ ջանքերի շնորհիվ համագործակցությունը բարձրացել է որակական նոր մակարդակի ոչ միայն քանակական, այլև բովանդակային առումով։ Այն ներկայումս համալիր բնույթ ունի և ընդգրկում է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք նոր ուղղություններ։

Լևոն Այվազյանը ներկայացրել է ՀՀ ԶՈՒ կերպափոխման ընթացքը։

Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի։

Խորհրդակցությունների ավարտին ստորագրվել է Հայաստան-Հունաստան երկկողմ պաշտպանական համագործակցության 2026 թվականի ծրագիրը, որն ընդգրկում է մի քանի տասնյակ միջոցառումներ Հայաստանում և Հունաստանում»,- ասված է հաղորդագրությունում։