10 եպիսկոպոսներին ուղեկցող անձինք ինչո՞ւ ոստիկանական հագուստով չէին․ ոստիկանապետի պարզաբանումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.07.2026 | 00:56
«Արարատ-Արմենիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 23:02
«Կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը»․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման արդյունքների մասին
28.07.2026 | 22:38
Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքի կամարն ու հարակից պատերը գեղարվեստական լուսավորություն կստանան
28.07.2026 | 22:15
Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարանն» օրեր անց կգործարկվի. ԲՏԱ նախարար
28.07.2026 | 21:49
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.07.2026 | 21:35
1 տրիլիոն դրամից ավելի ավանդներ, 800 մլրդ դրամ վարկեր․ Ամերիաբանկն ամփոփել է մանրածախ բանկինգի 2026-ի առաջին կիսամյակը
28.07.2026 | 21:23
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է ջոկերի հրամանատարներին և բանակային դիրքերի ավագներին
28.07.2026 | 21:11
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործով նիստում ավարտվել են ելույթները
28.07.2026 | 21:00
Պուտինը ճանաչեց Փաշինյանին լեգիտիմ այս զրույցով, վարչապետին դա էր պետք, պարզ է՝ ՌԴ-ն չի վերացնի պատժամիջոցները․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 20:43
Իսրայելի պաշտպանության նախարարը զգուշացրել է Էրդողանին
28.07.2026 | 20:27
Թրամփն ու Զելենսկին փակ հանդիպում են անցկացրել Սպիտակ տանը
28.07.2026 | 20:13
Ռուբինյանը ԱԺ շենքում և տարածքում անվտանգության նոր կանոններ է հաստատել
28.07.2026 | 20:00
Ժողովրդին միֆով կերակրում են, թե ռուսներին ՀՀ-ից քշելու դեպքում անվտանգային խնդիր չենք ունենա․ Արման Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 19:49
Ճամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը. Դատախազություն
28.07.2026 | 19:37
Բաքուն հայտնում է Արցախում ականապատ տարածքներում հրդեհների մասին
Բոլորը

«Ուղեկցում ապահովողն աշխատակիցներ էին, բայց որ աշխատակիցներն էին, որ ծառայությունների, ես այս պահին չգիտեմ»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ոստիկանապետ Արամ Ղազարյանը՝ խոսելով 10 եպիսկոպոսներին Մայր Աթոռի տարածքում շրջապատած քաղաքացիական հագուստով անձանց մասին։

«Ցանկացած միջոցառման ժամանակ լինում են ստորաբաժանումներ, ովքեր իրականացնում են ծառայություն ոստիկանության հետ միասին, համատեղ: Ներկա պահին ոստիկանները ծառայություն են իրականացնում, և ինչ-որ չափով կարելի է ասել, եթե «շրջապատված» բառը օգտագործենք, միգուցե համարենք շրջապատված։ Դուք գիտեք, որ հիմա Մայր Աթոռի տարածքում են գտնվում մեր ժողովրդի ներկայացուցիչներ, ովքեր տարբեր կոչերով եկել են Մայր Աթոռ: Եվ չի բացառվում՝ լինի մտքերի բախում և այդ ընթացքում լինեն հակաիրավական գործողություններ: Դրա համար պատշաճ ձևով ապահովում են անվտանգությունը»,- նշեց ոստիկանապետը։

Ղազարյանի խոսքով՝ միջոցառումների ժամանակ կարող են լինել ծառայողներ, ովքեր ի պաշտոնե պարտավոր են իրենց ծառայությունը իրականացնել քաղաքացիական հագուստով։

Հիշեցնենք՝ այսօր Մայր Աթոռում հավաքվել էին ինչպես Գարեգին Բ կաթողիոսի հրաժարականը պահանջող քաղաքացիները և 10 եպիսկոպոսները, այնպես էլ վեհափառին աջակցողները։

10 եպիսկոպոսները տաճարի տարածք էին ժամանել քաղաքացիական հագուստով մի խումբ անձանց ուղեկցությամբ։ Նրանք նամակ են փոխանցել քարտուղարությանը՝ պահանջելով Գարեգին Բ-ի հրաժարականը։

Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր տաճարում ժամերգության ժամանակ հորդորեց «խոտոր ընթացքի մեջ եղող սրբազան հայրերին վերադառնալ կանոնական դաշտ և գործել եկեղեցու նվիրական կարգաց համաձայն՝ ի սեր մեր ժողովրդի և հայրենյաց»։

Կաթողիկոսի հրաժարականի պահանջին միացած 10 եպիսկոպոսներից Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը իր խոսքում նշեց․ «Մեր առաքելությունն այս պահին ավարտված է։ Հաջորդ անգամ մենք այստեղ լինելու ենք ձեզ հետ միասին՝ Մայր Տաճառի միջից աղոթելու մեր ժողովրդի, ազգի, հոգևոր դասի ամրապնդման և պայծառության համար»։

Հիշեցնենք, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ ընդվզած 10 եպիսկոպոսներն իրենց հայտարարած ժամից 1 ժամ ուշացումով ժամանել էին Մայր Աթոռ։ Չորս կողմից շրջապատված մեծաթիվ ուղեկցող անձանցով նրանք մոտեցել են Վեհարանին՝ չպատասխանելով լրագրողների հարցերին։ 

Վեհարանի մոտ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը կաթողիկոսի հրաժարականի պահանջով նամակ է ընթերցել, նշելով, որ արդեն իսկ դա փոխանցել են քարտուղարություն։

Նրանց ամբողջ ելույթը գրեթե չէր լսվում․ ամբոխը վանկարկումներով և սուլոցներով խլացնում էր այն։ Կաթողիկոսի հրաժարականի պահանջը ընթերցելուց հետո եպիսկոպոսները նշեցին, որ  որ այդքանով իրենց առաքելությունը ավարտված է։ Նրանք տարածքից հեռացան կրկին քաղաքացիական հագուստով անձանց ուղեկցությամբ և նստեցին միկրոավտոբուս։