Գարեգին Բ-ի դեմ ընդվզած եպիոսկոպոսները ժամանեցին Մայր Աթոռ․ նրանց ելույթն ուղեկցվեց սուլոցներով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.07.2026 | 00:56
«Արարատ-Արմենիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 23:02
«Կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը»․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման արդյունքների մասին
28.07.2026 | 22:38
Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքի կամարն ու հարակից պատերը գեղարվեստական լուսավորություն կստանան
28.07.2026 | 22:15
Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարանն» օրեր անց կգործարկվի. ԲՏԱ նախարար
28.07.2026 | 21:49
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.07.2026 | 21:35
1 տրիլիոն դրամից ավելի ավանդներ, 800 մլրդ դրամ վարկեր․ Ամերիաբանկն ամփոփել է մանրածախ բանկինգի 2026-ի առաջին կիսամյակը
28.07.2026 | 21:23
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է ջոկերի հրամանատարներին և բանակային դիրքերի ավագներին
28.07.2026 | 21:11
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործով նիստում ավարտվել են ելույթները
28.07.2026 | 21:00
Պուտինը ճանաչեց Փաշինյանին լեգիտիմ այս զրույցով, վարչապետին դա էր պետք, պարզ է՝ ՌԴ-ն չի վերացնի պատժամիջոցները․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 20:43
Իսրայելի պաշտպանության նախարարը զգուշացրել է Էրդողանին
28.07.2026 | 20:27
Թրամփն ու Զելենսկին փակ հանդիպում են անցկացրել Սպիտակ տանը
28.07.2026 | 20:13
Ռուբինյանը ԱԺ շենքում և տարածքում անվտանգության նոր կանոններ է հաստատել
28.07.2026 | 20:00
Ժողովրդին միֆով կերակրում են, թե ռուսներին ՀՀ-ից քշելու դեպքում անվտանգային խնդիր չենք ունենա․ Արման Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 19:49
Ճամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը. Դատախազություն
28.07.2026 | 19:37
Բաքուն հայտնում է Արցախում ականապատ տարածքներում հրդեհների մասին
Բոլորը

Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ ընդվզած 10 եպիսկոպոսներն իրենց հայտարարած ժամից 1 ժամ ուշացումով ժամանեցին Մայր Աթոռ։ Չորս կողմից շրջապատված մեծաթիվ ուղեկցող անձանցով նրանք մոտեցան Վեհարանին՝ չպատասխանելով լրագրողների հարցերին։

Նրանք կանգ առան Մայր տաճարի մոտ, որտեղից էլ Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը բարձարխոսով հայտարարեց՝ Ամենայն հայոց կաթողիկոսը պիտի հեռանա։

«Մենք բոլորս Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի զավակներն ենք։ Այստեղ շատ կարևոր է, որ մենք մեր պետականության կողքին լինենք։ Մեր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը և Ամենայն հայոց կաթողիկոսը պիտի ծառայեն հայ ժողովրդին, ժողովուրդը միավորվելու է։ Շնորհակալություն ենք հայտնում մեր ամբողջ ժողովրդին»,-նշեց նա։

Հիշեցնենք՝ այս պահին Գարեգին Բ-ի մասնակցում է միասնական աղոթքի՝ «անազատության մեջ գտնվող մեր հոգևոր հայրերի, ազատազրկված ու գերեվարված զավակների և մեր Սուրբ Եկեղեցու անսասանության համար»: Զուգահեռ Վեհարանի մոտ բարձրախոսով ընդվզած եպիսկոպոսներից Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը կաթողիկոսի հրաժարականի պահանջով նամակ ընթերցեց, նշելով, որ արդեն իսկ դա փոխանցել են քարտուղարություն։

Նրանց ամբողջ ելույթը գրեթե չէր լսվում․ ամբոխը վանկարկումներով և սուլոցներով խլացնում էր այն։ Նրանք մոտավորապես 10 րոպե մնացին Մայր Աթոռի տարածքում, ընթերցեցին հրաժարականի պահանջը, ապա նշելով, որ այսքանով իրենց առաքելությունը ավարտված է, կրկին առանց պատասխանելու լրագրողների հարցերին՝ հեռացան միկրոավտոբուսով։