Բենթլի քշող սրբազա՞նն է մաքրելու մեր եկեղեցին․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.10.2026 | 12:25
Արգենտինայի հավաքականը վստահ հաղթանակ է տարել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 12:21
ԱՄՆ-ում Թենեսիից կնոջ մահապատիժը ձախողվել է․ երկու մահացու ներարկումներից հետո նա ողջ է մնացել
01.10.2026 | 12:10
ՀՀ բյուջեի դեֆիցիտը՝ 468,2 միլիարդ դրամ // Դավիթ Բաբայանը ուղերձ է հղել Բաքվի բանտից․ ԼՈՒՐԵՐ
01.10.2026 | 12:00
Ռուսական զորքերը հարվածել են Օդեսայում բիզնես կենտրոնի և Կիևում պահեստի․ կան տուժածներ
01.10.2026 | 11:51
Ոստիկանները փորձել են Նատալյա Ռոտենբերգին տնից վտարել․ նա դատարան է դիմել
01.10.2026 | 11:42
Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն հաստատելու լավագույն հնարավորությունն է ստեղծվել. ամիրիկացի դիվանագետ
01.10.2026 | 11:34
Բռնցքամարտի Հայաստանի պատանեկան հավաքականները կմասնակցեն ԵԱ-ին
01.10.2026 | 11:25
Ուկրաինան անցնում է «առավելագույն խնայողության ռեժիմի». ռազմական բյուջեին չի բավարարում 27 միլիարդ դոլար
01.10.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 1-ի դրությամբ
01.10.2026 | 11:08
«Մենք կա՛մ պայթեցնում ենք նրանց, կա՛մ գործարք ենք կնքում»․ Թրամփը՝ Իրանի շուրջ իրավիճակի մասին
01.10.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
01.10.2026 | 10:57
10 մլրդ դրամ՝ պարգևավճարների համար
01.10.2026 | 10:52
Պաշտպանական բյուջեն 47 մլրդ դրամով կավելանա՝ հասնելով 613 միլիարդ դրամի
01.10.2026 | 10:50
Փակվել են Բերդի նախկին համայնքապետի ընտանիքին պատկանող գազալցակայանները
01.10.2026 | 10:44
Սուրեն Պապիկյանը չհայտարարված ստուգայց է կատարել զորամաս․ թերություններ են արձանագրվել
Բոլորը

«Նիկոլ Փաշինյանը պառակտում է մեր եկեղեցին, պառակտում է մեր հասարակությանը: Մենք բոլորս գիտենք՝ ինչպես են հոգևոր դասի երեսները հայտնվել այդ վիճակում»,- այս մասին Մայր Աթոռի բակում լրագրողների հետ զրույցում նշեց «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը:

Նրա խոսքով՝ խնդիրների կան ոչ միայն հայ, այլ նաև մյուս եկեղեցիներում, սակայն Հայ Առաքելական եկեղեցին տարբերվում է մնացածից։

«Մեզ թվում է, թե այդպես չէ, բայց ես վստահեցնում եմ ձեզ, այլ եկեղեցիներից նաև իր բնույթով, ինտերիերով: Երբ որ դուք նայում եք մեր եկեղեցու մեջ, չկան ոսկեջրած բաներ: Համեստության և ժուժկալության մասին է մեր եկեղեցին»,- ասաց նա՝ հռետորական հարց տալով՝ եկեղեցու խնդիրները «Բենթլի» քշող սրբազա՞նն է լուծելու:

Հիշեցնենք՝ երեկ Ամենայն հայոց Գարեգին 2-րդ կաթողիկոսի դեմ ընդվզած 10 եպիսկոպոսները հայտարարություն տարածեցին՝ կոչ անելով հոգևորականներին ու հավատացյալներին այսօր ժամը 17-ին հավաքվել Մայր Աթոռում։

«Եկեք և միացեք մեզ համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին ՀԱՆԳՍՏԻ ԿՈՉԵԼՈՒ ԱՐԴԱՐ ՊԱՀԱՆՋՈՎ, որն այլևս դարձել է անհետաձգելի անհրաժեշտություն։ Թող Ամենակարող Աստված օրհնի մեր համազգային առաքելությունը և իրականություն դարձնի հոգևոր սպասավորների և հավատացյալների տարիների երազանքն ու ցանկությունը»,- նշվում էր հաղորդագրության մեջ։

Եվ մինչ այս հաղորդագրությունը տարածում էին իշխող ուժի համակիրները՝ իրենց հերթին կոչ անելով գնալ Մայր Աթոռ, Արագածոտնի թեմը հայտարարություն տարածեց ֆեյսբուքյան էջում։ Դեռևս դեկտեմբերի 16-ին թեմը գրել էր, որ դեկտեմբերի 18-ին ժամը 19:00-ին Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն և միասնական աղոթք:

Ընդվզած եպիսկոպոսների հայտարարությունից հետո պատարագի վայրը և ժամը փոխվեց․ «Դեկտեմբերի 18-ին ժամը 17:00-ին միասնական ժամերգությունը տեղի կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Հայցում ենք ամենքիդ աղոթական ներկայությունը միասնական ժամերգությանը: Միասին աղոթենք անազատության մեջ գտնվող մեր հոգևոր հայրերի, ազատազրկված ու գերեվարված զավակների և մեր Սուրբ Եկեղեցու անսասանության համար»:

Մանրամասները՝ տեսանյութում։