Եկել եմ աջակցելու եպիսկոպոսներին. Նարեկ Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.12.2025 | 19:33
Յուրա Մովսիսյանը լավատեսորեն է տրամադրված Հայաստանի հավաքականի ապագայի վերաբերյալ
19.12.2025 | 19:20
Ադրբեջանական նավթամթերքի ներմուծումը Հայաստան կնպաստի վառելիքի գների նվազմանը․ գործարքն իրականացնող ընկերության մեկնաբանությունը
19.12.2025 | 19:10
Փարաքար համայնքին կվերադարձվի 0.2 հա մակերեսով հողամաս. Գլխավոր դատախազության հայցը բավարարվել է
19.12.2025 | 18:58
Ադրբեջանի խորհրդարանը հաստատել է երկրի պատմության մեջ ամենամեծ համաներումը
19.12.2025 | 18:47
Եթե մեզ հարգանքով վերաբերվեք, որևէ գործողություն չի լինի. Պուտինը՝ նոր պատերազմի հնարավորության մասին
19.12.2025 | 18:39
Դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
19.12.2025 | 18:30
Ալեքսանդր Գրիգորյան․ Հիմա Սպերցյանը կարիերայի լավագույն մարզավիճակում է
19.12.2025 | 18:21
Ադրբեջանական բենզինը Հայաստան հասավ // ՌԴ-ն և Ուկրաինան զոհվածների մարմիններ են փոխանակել․ ԼՈՒՐԵՐ
19.12.2025 | 18:20
ՀՀ-ում ծառայությունների սակագները շարունակում են աճել․ ամենաբարձր գնաճը կրթության և տրանսպորտի ոլորտներում է
19.12.2025 | 18:15
Սարմեն Բաղդասարյանը նշանակվել է  Լիբանանում ՀՀ դեսպան
19.12.2025 | 18:11
Երեք ռուս սահմանապահներ հատել են Էստոնիայի սահմանը և 20 րոպե մնացել երկրում
19.12.2025 | 18:00
Թող դատի՛ տան, եթե ԿԳԲ-ի ագենտ լինելու մեղադրանքը զրպարտանք է, կտեսնեն՝ դատարանում ինչ կկատարվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.12.2025 | 17:51
Դավիթ Մանուկյանն ու Արայիկ Հարությունյանը Բաքվի դատարանում եզրափակիչ ելույթներով են հանդես եկել
19.12.2025 | 17:45
Այդպիսի ինֆորմացիայի չեմ ծանոթացել. Սերժ Սարգյանը՝ Կաթողիկոսի եղբոր գործակալ լինելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.12.2025 | 17:34
Արման Ծառուկյան․ Գեյջին ու Փիմբլեթն իմ մակարդակի մարտիկներ չեն
Բոլորը

Ազգային ժողովի ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանը Մայր Աթոռում է։ Նա Factor TV-ի լրագրողից ներողություն խնդրեց ու նշեց՝ հարցերի չի պատասխանելու։

Միայն ասաց, որ Մայր տաճարի տարածքում է եպիսկոպոսներին աջակցելու համար։

«Ես ասում եմ՝ հարցազրույց չեմ տալիս, էլի: Այս պահին իրենց կոչով, եպիսկոպոսների կոչով եկել ենք էստեղ` աջակցելու եպիսկոպոսներին։ Այսքանը կասեմ։ Դե, մնացածը ընթացիկ կտեսնենք, էլի»,- նշել է նա։

Հիշեցնենք՝ երեկ Ամենայն հայոց Գարեգին 2-րդ կաթողիկոսի դեմ ընդվզած 10 եպիսկոպոսները հայտարարություն տարածեցին՝ կոչ անելով հոգևորականներին ու հավատացյալներին այսօր ժամը 17-ին հավաքվել Մայր Աթոռում։

«Եկեք և միացեք մեզ համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին ՀԱՆԳՍՏԻ ԿՈՉԵԼՈՒ ԱՐԴԱՐ ՊԱՀԱՆՋՈՎ, որն այլևս դարձել է անհետաձգելի անհրաժեշտություն։ Թող Ամենակարող Աստված օրհնի մեր համազգային առաքելությունը և իրականություն դարձնի հոգևոր սպասավորների և հավատացյալների տարիների երազանքն ու ցանկությունը»,- նշվում էր հաղորդագրության մեջ։

Եվ մինչ այս հաղորդագրությունը տարածում էին իշխող ուժի համակիրները՝ իրենց հերթին կոչ անելով գնալ Մայր Աթոռ, Արագածոտնի թեմը հայտարարություն տարածեց ֆեյսբուքյան էջում։ Դեռևս դեկտեմբերի 16-ին թեմը գրել էր, որ դեկտեմբերի 18-ին ժամը 19:00-ին Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն և միասնական աղոթք:

Ընդվզած եպիսկոպոսների հայտարարությունից հետո պատարագի վայրը և ժամը փոխվեց․ «Դեկտեմբերի 18-ին ժամը 17:00-ին միասնական ժամերգությունը տեղի կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Հայցում ենք ամենքիդ աղոթական ներկայությունը միասնական ժամերգությանը: Միասին աղոթենք անազատության մեջ գտնվող մեր հոգևոր հայրերի, ազատազրկված ու գերեվարված զավակների և մեր Սուրբ Եկեղեցու անսասանության համար»:

Մանրամասները՝ տեսանյութում։