Եկել ենք մասնակցելու եկեղեցու պաշտպանությանը, կարծում եմ՝ չենք ձերբակալվելու․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.10.2026 | 15:18
Եթե տեսնենք սանկցիայի տակ ենք հայտնվում, որոշում կկայացնենք. Փաշինյանը` Իրանից թռիչքների արգելքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ ԵԽԽՎ զեկույցում արձանագրված խնդիրների մասին // ՀՀ-ն գազի թանկացման ազդակ չի ստացել․ ԼՈՒՐԵՐ
01.10.2026 | 15:02
Էն որ Գագիկ Խաչատրյանի հետ կապված դեռ վճիռ չկա, դա կոռուպցիայի հետևանք է. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 14:51
Ղրիմում ԱԹՍ-ների հարձակումից հետո մի շարք բնակավայրեր մնացել են առանց էլեկտրականության
01.10.2026 | 14:43
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի անկախության օրվա առթիվ
01.10.2026 | 14:35
Իսկ մեր հեռարձակած համերգների բոլո՞ր օրերին է, որ տասնյակ զոհեր չենք ունեցել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 14:26
Դմիտրի Գունկոն՝ «Փյունիկի» գլխավոր մարզիչ
01.10.2026 | 14:26
Մինչև 2027 թվի ավարտը ատոմակայանի հետ կապված որոշում պետք է կայացնենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 14:19
«21-րդ դարի նավթի» հետքեր՝ Հայաստանում․ ԱՄՆ-ն հետաքրքրված է հազվագյուտ մետաղներով 
01.10.2026 | 14:09
Ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակումը հանվել է․ լիցենզիա այլևս պետք չէ․ Էկոնոմիկայի նախարարություն
01.10.2026 | 13:58
ԵՄ-ն ՀՀ ապրանքների 85-90 %-ի արտահանման համար արտոնյալ պայմաններ է ստեղծել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:50
50 տարով վարձակալված 10 հազար քմ այգին վերադարձվել է Սիսիան համայնքին
01.10.2026 | 13:45
Ո՞վ ա ինքը, որ ընդեղ նստի․ բոլոր միջոցները ձեռնարկելու եմ որ հեռանա․ Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:41
Նվազագույն թոշակը կբարձրանա 1000 դրամով. Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:33
Լրահոսը բացում ես` «ռեժիմը խուճապի մեջ է», բայց մարդիկ խորապես հավատում են խաղաղությանը. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հանգուցալուծումը միանշանակ կանոնական կարգով է լինելու՝ մեր եկեղեցու կանոնական կարգով»,- այս մասին Մայր Աթոռում հայտարարել է «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։

«Այս քայլով Փաշինյանն ուզում է աշխարհին ցույց տալ, որ նա չի պայքարում եկեղեցու դեմ, բայց բոլորս՝ Հայաստանում ապրողներս գիտենք, որ նա սրբազաններին, քահանաներին կալանավորում է և պայքարում է եկեղեցու անկախության դեմ։ Նա փորձում է ցույց տալ, որ սա ներեկեղեցական խնդիր է, սակայն մեր Հայաստանյայց եկեղեցու արքեպիսկոպոսներից շատերը, որոնք ինչ-որ աշխարհիկ թուլություններ են ունեցել, շղթայվել են իշխող ուժի և ուժայինների կողմից»,-նշեց նա։

Կարապետյանը կարծում է, որ 10 եպիսկոպոսները միացել են վարչապետին ճնշումների, հեղինակության, վարկանիշի անկմանը բերող տեղեկությունների հրապարակման սպառնալիքով։

«Բոլորս եկել ենք մասնակցելու եկեղեցու պաշտպանությանը։ Կարծում եմ՝ չենք ձերբակալվելու»,-ասաց նա։

Հիշեցնենք՝ երեկ Ամենայն հայոց Գարեգին 2-րդ կաթողիկոսի դեմ ընդվզած 10 եպիսկոպոսները հայտարարություն տարածեցին՝ կոչ անելով հոգևորականներին ու հավատացյալներին այսօր ժամը 17-ին հավաքվել Մայր Աթոռում։

«Եկեք և միացեք մեզ համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին ՀԱՆԳՍՏԻ ԿՈՉԵԼՈՒ ԱՐԴԱՐ ՊԱՀԱՆՋՈՎ, որն այլևս դարձել է անհետաձգելի անհրաժեշտություն։ Թող Ամենակարող Աստված օրհնի մեր համազգային առաքելությունը և իրականություն դարձնի հոգևոր սպասավորների և հավատացյալների տարիների երազանքն ու ցանկությունը»,- նշվում էր հաղորդագրության մեջ։

Եվ մինչ այս հաղորդագրությունը տարածում էին իշխող ուժի համակիրները՝ իրենց հերթին կոչ անելով գնալ Մայր Աթոռ, Արագածոտնի թեմը հայտարարություն տարածեց ֆեյսբուքյան էջում։ Դեռևս դեկտեմբերի 16-ին թեմը գրել էր, որ դեկտեմբերի 18-ին ժամը 19:00-ին Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն և միասնական աղոթք:

Ընդվզած եպիսկոպոսների հայտարարությունից հետո պատարագի վայրը և ժամը փոխվեց․ «Դեկտեմբերի 18-ին ժամը 17:00-ին միասնական ժամերգությունը տեղի կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Հայցում ենք ամենքիդ աղոթական ներկայությունը միասնական ժամերգությանը: Միասին աղոթենք անազատության մեջ գտնվող մեր հոգևոր հայրերի, ազատազրկված ու գերեվարված զավակների և մեր Սուրբ Եկեղեցու անսասանության համար»:

Մանրամասները՝ տեսանյութում։