Ձեր համար նորությո՞ւն ա, որ կաթողիկոսը ղեկավարվում ա դրսից, չե՞ք տեսել փաստեր․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 20:39
Բաղրամյանի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Շանթ Առաքելյանը
30.10.2026 | 20:30
Սուր քննարկման առարկա դարձավ՝ ով պետք է հրապարակի Սահմանադրության տեքստը․ Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 20:18
Միրզոյանը Բահրեյնում կմասնակցի «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին
30.10.2026 | 20:14
Մեծամորի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Սարգիս Արշակյանը
30.10.2026 | 20:00
Ավելի լավ է ընդդիմադիրների հետ ծեծկռտուք ունենաս տեսախցիկների առաջ, քան դիմակավորների ուղարկես՝ ծեծեն նրանց․ Վիլեն Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Փաստաթղթեր են հրապարակվել, որ Կտրիչ Ներսիսյանի եղբայրը ԿԳԲ-ի գործակալ է եղել Խորհրդային Միության ժամանակ։ Ասում եք՝ սկանդալ է պայթել, այդ սկանդալը ինչի՞ չի պայթում։ Ի վերջո, պարզե՞լ եք՝ դա ճիշտ է, թե՞ ճիշտ չէ»,- այս մասին Factor.am-ի հարցին՝ «ինչու վարչապետը հանցագործության մասին հաղորդում չի ներկայացնում, եթե վստահ է, թե Կաթողիկոսը ամենօրյա ռեժիմով պարբերաբար զեկուցում է օտար պետության հատուկ ծառայությանն» ի պատասխան հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«–Եվ հայտարարություններ են եղել, որ, այդ թվում՝ հրապարակային, հոգևոր ծառայողների կողմից, Գերմանիայում տեղի ունեցած միջադեպերի մասին։ Ես ասեմ, որ ես հետաքրքրվել եմ, մեր ծառայություններն էլ այդ նույն տեղեկությունը ունեն։
-ԱԱ՞Ծ-ն։
-Այո, ԱԱԾ-ն ունի էդ տեղեկությունը։
-Իսկ վարույթ ունե՞ն։
-Ինչի՞ վարույթը։ ԿԳԲ-ի գործակալ լինելու համա՞ր։ Վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են Խորհրդային Միության քաղաքացի։ Հիմա արդյո՞ք օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ համագործակցություն կա։ Ուրեմն, ամեն ինչ չի, որ քրեական գործի ռեժիմով է աշխատում, որովհետև կա օպերատիվ աշխատանք, կա հակահետախուզական աշխատանք»։ 

Հիշեցնենք, որ Դատախազությունից Factor.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել են, որ հայտնի չէ որևէ քրեական վարույթ, որով Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն որևէ դատավարական կարգավիճակ ունի։