«Նուբարաշեն» ՔԿՀ-ին նոր շենք հատկացնելու խնդիրը պետք է լուծել շուտափույթ եղանակով․ ՄԻՊ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

09.06.2026 | 20:55
Հայաստանի հավաքականը բաց թողեց հաղթանակը Մոլդովայի դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:45
Մի քանի քվեն ու պատերազմի սպառնալիքը․ ինչպես վերահաշվարկը կարող է փոխել ապագա ԱԺ-ի պատկերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:39
«Օսիպյանը հրաժարվել է բուժզննումից․ հացադուլի 14-րդ օրից հետո կյանքը ցանկացած պահի կարող է դադարել»․ փաստաբան
09.06.2026 | 20:30
Ով էր վստահ, որ հաղթելու է․ սպասելիքներ և իրականություն․ ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ
09.06.2026 | 20:14
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը այցելել է Սյունիք
09.06.2026 | 20:00
Վստահ եմ՝ ԱԺ անցած ընդդիմադիր ուժերում կլինեն անձինք, ում հետ ՔՊ-ն կաշխատի․ կլանային շահերը ցածր կդասեն պետականից․ Ռոմանոս Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 19:58
Ընթանում է ընտրությունների արդյունքների վերահաշվարկը․ ՈՒՂԻՂ
09.06.2026 | 19:44
27 պատռած քվեաթերթիկ վավեր ճանաչվեց․ «Ծալածները համարել են անվավեր ու պատռել». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 19:30
Այս հաղթանակը հաստատում է, որ ՀՀ ժողովուրդը սատարում է երկրի հետագա կայուն զարգացումը. Ղրղզստանի նախագահ
09.06.2026 | 19:17
ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է Վրաստանում չինական և ռուսական ազդեցության վերաբերյալ օրինագիծ
09.06.2026 | 19:04
Առաջիկա ժամերին Վանաձոր համայնքում սպասվում են հորդառատ անձրևներ, ամպրոպ և կարկուտ
09.06.2026 | 18:49
Թբիլիսիի կողմից Բաքու արտաքսված ադրբեջանցի լրագրողը կալանավորվել է
09.06.2026 | 18:39
Կարապետ Գուլոյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
09.06.2026 | 18:36
Ֆիլիպիններում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 41-ի
09.06.2026 | 18:28
Մեծ Բրիտանիան ակնկալում է աշխատել Հայաստանի նոր, ժողովրդավարորեն ընտրված կառավարության հետ․ Սթիվեն Դաութին շնորհավորել է Փաշինյանին
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից հայտնում են, որ ՄԻՊ Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 17-ին այց է իրականացրել Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։ ՄԻՊ-ն ընդգծել է, որ որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին, և առկա է քրեակատարողական հիմնարկի համար նոր շենք հատկացնելու/կառուցելու անհրաժեշտություն։


«Քրեակատարողական հիմնարկի պետ Վահան Նասոյանի և Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների ուղեկցությամբ Անահիտ Մանասյանը շրջայց է կատարել հիմնարկի տարածքում, ուսումնասիրել ազատությունից զրկված անձանց պահման պայմանները։ Պաշտպանն այցելել է նաև խցեր, զրուցել ազատությունից զրկված անձանց հետ, լսել նրանց կողմից բարձրաձայնված հարցերն ու խնդիրները։ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ազատությունից զրկված անձանց հետ առանձնազրույցներ են ունեցել նաև ՄԻՊ ներկայացուցիչները, արձանագրել նրանց բարձրաձայնած հարցերը:

Շրջայցի ընթացքում Պաշտպանին ներկայացվել են հիմնարկում առկա խնդիրները, ինչպես նաև դրանց լուծման ուղղությամբ իրականացվող ընթացիկ աշխատանքները։

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին, և առկա է քրեակատարողական հիմնարկի համար նոր շենք հատկացնելու/կառուցելու անհրաժեշտություն։ Թեև պետությունն այս առումով արդեն իսկ իրականացնում է քննարկումներ, սակայն Պաշտպանը շեշտում է, որ խնդիրը պետք է լուծել շուտափույթ եղանակով: Դա առանցքային է ինչպես ազատությունից զրկված անձանց մի շարք իրավունքների երաշխավորման, այնպես էլ քրեակատարողական ծառայողների համար պատշաճ աշխատանքային պայմաններ ապահովելու անհրաժեշտության տեսանկյունից։

Ազատությունից զրկման վայրերում իրավունքների ապահովման հարցերը մշտապես գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո։ Արձանագրված խնդիրները պարբերաբար ներկայացվում են հրապարակային, ընդգրկվում ՄԻՊ զեկույցներում, քննարկվում իրավասու մարմինների հետ` պահանջելով շուտափույթ և ամբողջական լուծումներ»,- ասված է հաղորդագրությունում։