Կճոյանն է խնդրել սահմանափակել իր գործին հասանելիությունը Factor TV-ի հրապարակումից հետո․ Դատական դեպարտամենտ

Լուրեր

05.10.2026 | 19:01
Միրզոյան–Ղալիբաֆ հանդիպմանը կարևորվել է Հայաստան–Իրան ռազմավարական համագործակցության խորացումը
05.10.2026 | 18:50
Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվեց Էստոնիային
05.10.2026 | 18:42
Վահագն Ալեքսանյանը ՀՀ ԱԺ և ՌԴ Դաշնային ժողովի միջխորհրդարանական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար․ ովքեր են կազմում
05.10.2026 | 18:30
Գերմանիայի հետախուզության ղեկավարը հայտարարել է, որ Բեռլինին ռազմական հակամարտություն է սպառնում Ռուսաստանի հետ
05.10.2026 | 18:19
Ինչպե՞ս կարդալ 21-րդ դարում․ շուրջ 700 ուսուցիչ մասնակցել է մասնագիտական քննարկումների
05.10.2026 | 18:14
Ջոկովիչը մոտ է հերթական տիտղոսը նվաճելուն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 18:10
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջ վիճակը կայուն է // Պաշտոնանկություն ԱԱԾ-ում․ ԼՈՒՐԵՐ
05.10.2026 | 18:00
«Մեծամորի ատոմակայանը պետք է փակվի»․ Բաքուն Երևանում կայանալիք COP17-ին ընդառաջ արշավ է սկսել
05.10.2026 | 17:49
Նոյան տապանի վայրի առեղծվածը. Թուրքիայում «ստորգետնյա միջանցքներ» են հայտնաբերվել
05.10.2026 | 17:38
Նոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերը կտրամադրվեն նոր ձևաչափով՝ 14 հասցեում
05.10.2026 | 17:22
Միրզոյանն ու Արաղչին քննարկել են Հայաստան–Իրան երկրորդ կամրջի կառուցումն ու ԹՐԻՓՓ նախագիծը
05.10.2026 | 17:10
Transfermarkt. Լա Լիգայի ամենաթանկ ֆուտբոլիստների տասնյակը
05.10.2026 | 17:02
Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի պատվիրակությանը
05.10.2026 | 16:44
Պեսկովը մեկնաբանել է ՌԴ-ի հետ սահման Էստոնիայի զորքերի տեղափոխման լուրերը
05.10.2026 | 16:35
Ժորժե Ժեզուշ. «Եթե Ռոնալդուն ցանկանում է լինել Պորտուգալիայի հավաքականում, կարող է վերադառնալ»
Բոլորը

«Դատալեքս»-ում Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի գործի վերաբերյալ տվյալները փակվել են նրա դիմումի հիման վրա՝ Factor TV-ի հրապարակումից հետո․ «Բավարարել է Սամվել Կճոյանի դիմումը, որով նա խնդրել է սահմանափակել Հակակոռուպցիոն դատարանում առկա իր վերաբերյալ քաղաքացիական գործի հասնաելիությունը datalex.am տեղեկատվական հարթակում»։

Մեր հարցմանն ի պատասխան Դատական դեպարտամենտից հայտնում են՝ դիմումը բավարարվել է Սահմանադրության 34-րդ հոդվածի առաջին մասի, «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի և ԲԴԽ-40-Ռ-105 որոշման հիմքով։

Խորհրդի որոշման մեջ նշվում է․ «Հրապարակման ենթակա դատական ակտում դատավարության մասնակցի՝ Բարձրագույն դատական խորհրդին ուղղված դիմումի հիման վրա կարող են ապանձնավորվել նաև օրենսդրությամբ սահմանված՝ ֆիզիկական անձանց վերաբերյալ անձնական տվյալ հանդիսացող այլ տեղեկություններ»:

Այսօրվա դատական նիստի ընթացքում էլ Կճոյանի ներկայացուցիչը միջնորդել է գործի քննությունը դռնփակ անցկացնել, սակայն նախագահող դատավոր Կարապետ Բադալյանը մերժել է այն։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 8-ին Factor TV-ն հրապարակում արեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի վերաբերյալ վարույթի մասին․ Գլխավոր դատախազությունը պահանջում է Կճոյանի՝ իր տան հարևանությամբ գտնվող հողամասի համար 2012-ին 49 տարով տրված կառուցապատման իրավունքը դադարած համարել։

Մեր անդրադարձից հետո «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում գործի վերաբերյալ ինֆորմացիան սահմանափակվել է՝ այն դեպքում, երբ նյութի պատրաստման ընթացքում այն հասանելի էր։ Հատկանշանակ է, որ այս գործը դատարան էր հանձնվել Կճոյանի և ևս 7 եպիսկոպոսների հետ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումից շաբաթներ առաջ, երբ պարզ դարձավ, որ Կճոյանն աջակցում է վարչապետի՝ կաթողիկոսի դեմ արշավին։

Եվգենյա Համբարձումյան