Կիևի «Դինամոն» գլխավոր մարզիչ է նշանակել «Նոայի» դեմ խաղից առաջ

Լուրեր

05.06.2026 | 00:02
Փաշինյանին և Թաթոյանին զրկեցին խոսքի իրավունքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 23:53
Նա, ով վարչական ռեսուրս կօգտագործի, իմ անձնական թշնամին է. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 23:45
Նախընտրական բանավեճի ճիշտ ու սխալ պնդումները․ Փաստերի ստուգման թարմացվող լրահոս
04.06.2026 | 23:43
Անդոնի Իրաոլան գլխավորեց «Լիվերպուլը»
04.06.2026 | 23:36
«Արթուր Օսիպյանը «Հաց բերողի» նման մահանալու ա` մնա ձեր խղճին». Թաթոյանը՝ Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 23:16
Ադրբեջանից տասնյակ ընկերություններ կառավարում են Ռուսաստանի «ստվերային նավատորմի» լցանավերը․ OCCRP
04.06.2026 | 22:58
Դուք Օսիպյանին ասել եք թռած, գիտեք` դասալիքների դեմ է պայքարել. Սիմոնյանը` Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 22:43
«Կարապետյանի դատավճի՞ռն է», «Կարդացեք, իմ ձեռագիրը լավ գիտեք». Փաշինյանը` Մարուքյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 22:37
Թուրքիան ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի համար Անկարայում «կարմիր գոտիներ» կսահմանի և 40,000 անվտանգության աշխատակիցների կտեղակայի
04.06.2026 | 22:22
Սամվել Կարապետյանը հաղթելու է և տեղափոխվի Հայաստան. Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 22:10
Հայկ Մարությանը հեռացավ բանավեճից` բացման խոսքից հետո և Փաշինյանին բանավեճի հրավիրեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 21:57
CIES․ Աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստները
04.06.2026 | 21:44
Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա
04.06.2026 | 21:30
Եզրափակիչ բանավեճ՝ քաղաքական ուժերի առաջին համարների միջև. ՈՒՂԻՂ
04.06.2026 | 21:20
Բայրամովը հուլիսին Մոսկվա կայցելի
Բոլորը

Իգոր Կոստյուկը նշանակվել է Ուկրաինայի չեմպիոն Կիևի «Դինամոյի» գլխավոր մարզիչի պաշտոնում։ Այդ մասին հայտարարել է ակումբի նախագահ Իգոր Սուրկիսը։ Մինչև այս ուկրաինացի մասնագետը «Դինամոյի» գլխավոր մարզիչի պաշտոնակատարն էր։

«Իգոր Վլադիմիրովիչը տաղանդավոր մարզիչ է, որն արդեն երկար տարիներ աշխատում է մեր ակումբում։ Նա դաստիարակել է տաղանդավոր երիտասարդ ֆուտբոլիստների ոչ մեկ սերունդ, նրանցից շատերն այսօր հանդես են գալիս եվրոպական թոփ առաջնություններում։

Նա լավ է ճանաչում «Դինամոյի» երիտասարդներին և չի վախենում վստահել երիտասարդ խաղացողներին, որոնք արդեն հասցրել են իրենց դրսևորել առաջին թիմի մակարդակում։ Նա այնպիսի մարզիչ է, որը կարողանում է ճիշտ մոտեցում գտնել ֆուտբոլիստների նկատմամբ։

Ակումբում աշխատանքի ընթացքում Կոստյուկն ապացուցել է իր պրոֆեսիոնալիզմն ու բարձր որակավորումը, ինչպես նաև իրեն լավ է դրսևորել գլխավոր մարզչի պարտականությունները կատարողի դերում՝ թիմի համար ծայրահեղ բարդ ժամանակահատվածում։

Ակումբի ղեկավարությունը լիովին վստահում է Իգոր Վլադիմիրովիչին և համոզված է, որ նա ի վիճակի է թիմը հասցնել արժանի տեղին ուկրաինական և եվրոպական ֆուտբոլում»,- Իգոր Սուրկիսի խոսքը մեջբերում է Sport.ua-ն։

Կիևի «Դինամոն» պատրաստվում է Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր «Նոայի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի 6-րդ տուրի հանդիպմանը։ Ուկրաինական ակումբը «Նոային» կընդունի չեզոք դաշտում։ Հանդիպումը կկայանա նոյեմբերի 18-ին Լեհաստանի Լյուբլին քաղաքի «Լյուբլին Արենա» ստադիոնում ու կմեկնարկի Երևանի ժամանակով կեսգիշերին։

«Նոան» 5 խաղից հետո ունի 8 միավոր և Լիգայի փուլի վերջին տուրից առաջ գործնականում ապահովել է փլեյ-օֆֆի ուղեգիրը, իսկ «Դինամոն» վաստակել է 3 միավոր ու կորցրել է հաջորդ փուլ դուրս գալու շանսերը։