Կիևի «Դինամոյի» մարզիչ․ «Նոայի» դեմ խաղում պետք է պահենք ակումբի դեմքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 20:39
Բաղրամյանի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Շանթ Առաքելյանը
30.10.2026 | 20:30
Սուր քննարկման առարկա դարձավ՝ ով պետք է հրապարակի Սահմանադրության տեքստը․ Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 20:18
Միրզոյանը Բահրեյնում կմասնակցի «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին
30.10.2026 | 20:14
Մեծամորի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Սարգիս Արշակյանը
30.10.2026 | 20:00
Ավելի լավ է ընդդիմադիրների հետ ծեծկռտուք ունենաս տեսախցիկների առաջ, քան դիմակավորների ուղարկես՝ ծեծեն նրանց․ Վիլեն Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կիևի «Դինամոյի» գլխավոր մարզիչի պաշտոնակատար Իգոր Կոստյուկը խոսել է Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր «Նոայի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի 6-րդ տուրի հանդիպման մասին։

«Մեր ակումբն ունի անուն, ուստի մենք իրավունք չունենք խաղադաշտ դուրս գալ անտարբերությամբ՝ նույնիսկ եթե հանդիպումը ոչինչ չի որոշում։ Կա ակումբի պատիվ, որը պարտավոր ենք պաշտպանել։

Չնայած նրան, որ «Նոան» հայկական թիմ է, ըստ էության, այնտեղ միայն լեգեոնականներ են խաղում։ Հայ ֆուտբոլիստները հիմնականում պահեստայինների թվում են։ Մենք պետք է առավելագույն կենտրոնացվածությամբ մոտենանք հանդիպմանը և պահենք ակումբի դեմքը»,- ասել է ուկրաինացի մասնագետը։

Ուկրաինական ակումբը «Նոային» կընդունի չեզոք դաշտում։ Հանդիպումը կկայանա նոյեմբերի 18-ին Լեհաստանի Լյուբլին քաղաքի «Լյուբլին Արենա» ստադիոնում ու կմեկնարկի Երևանի ժամանակով կեսգիշերին։

«Նոան» 5 խաղից հետո ունի 8 միավոր և Լիգայի փուլի վերջին տուրից առաջ գործնականում ապահովել է փլեյ-օֆֆի ուղեգիրը, իսկ «Դինամոն» վաստակել է 3 միավոր ու կորցրել է հաջորդ փուլ դուրս գալու շանսերը։

Կոնֆերենցիաների լիգայի այս մրցաշրջանում «Նոան» հաղթել է խորվաթական «Ռիեկային» (1։0) ու լեհական «Լեգիային» (1։0), ոչ-ոքի գրանցել ռումինական «Ունիվերսիտատեա Կրայովայի» (1։1) ու շոտլանդական «Աբերդինի» (1։1) հետ և պարտվել Չեխիայի գավաթակիր «Սիգմային» (1։2)։