Factor TV-ի անդրադարձից հետո Կճոյանի գործի քննությունը փորձում են «անաղմուկ» դարձնել

Լուրեր

05.04.2026 | 21:21
Բախվել են VAZ և KIA մակնիշների ավտոմեքենաները․ կան տուժածներ և զոհ
05.04.2026 | 21:04
Թրամփը կրկին սպառնում է հարվածներ հասցնել Իրանի էլեկտրակայաններին և կամուրջներին
05.04.2026 | 19:49
Հույս ունեմ, որ այս գիշեր «Բուշեր» օդանավակայանից տարհանված աշխատակիցները կհասնեն Հայաստան․ «Ռոսատոմ»-ի ղեկավար
05.04.2026 | 19:38
Իրանը կարող էր հիբրիդային պատերազմ սկսել Եվրոպայի երկրների դեմ․ FT
05.04.2026 | 18:49
Հունգարիա գնացող գազատարի մոտ պայթուցիկ է հայտնաբերվել․ Վուչիչ
05.04.2026 | 18:25
Ավտոմեքենա է այրվել
05.04.2026 | 17:21
Կալինինգրադում առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի տարածքը հասել է 1000 քառակուսի մետրի
05.04.2026 | 17:01
Մարդու իրավունքների պաշտպանը շնորհավորել է Հարության տոնի առթիվ
05.04.2026 | 16:15
Իսրայելը հայտնել է մեկ օրում Իրանում ավելի քան 120 օբյեկտների ուղղությամբ գրոհների մասին
05.04.2026 | 15:46
Ազովի ծովում ցորենով բեռնված բեռնատար նավ է կործանվել. մեկ մարդ զոհվել է
05.04.2026 | 15:19
Վթարային ջրանջատում Երևանում և Արմավիրում
05.04.2026 | 14:34
Իրանը հարվածներ է հասցրել Պարսից ծոցի մի շարք երկրների
05.04.2026 | 14:10
Ովքեր էին ծիսական ամպհովանին պահել Գարեգին Բ-ի գլխին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.04.2026 | 13:55
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
05.04.2026 | 13:28
Ռազմական ոստիկանության աշխատակիցները շրջայցեր են իրականացրել բանակային դիրքերում
Բոլորը

Դեկտեմբերի 8-ին Factor TV-ն հրապարակում արեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի վերաբերյալ վարույթի մասին․ Գլխավոր դատախազությունը պահանջում է Կճոյանի՝ իր տան հարևանությամբ գտնվող հողամասի համար 2012-ին 49 տարով տրված կառուցապատման իրավունքը դադարած համարել։

Մեր անդրադարձից հետո «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում գործի վերաբերյալ ինֆորմացիան սահմանափակվել է՝ այն դեպքում, երբ նյութի պատրաստման ընթացքում այն հասանելի էր։ Գործի վերաբերյալ որևէ նշում չկա նաև court.am-ում։ Հակակոռուպցիոն դատարանի նիստերի ժամակացույցը «Դատալեքս»-ում բացակայում է, դրա փոխարեն այն հրապարակվում է Բարձրագույն դատական խորհրդի պաշտոնական կայքէջում՝ court.am-ում։ Ժամանակացույցում ներառվում են նաև այն գործերը, որոնք դռնփակ ենք քննվելու, սակայն Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի վերաբերյալ որևէ հիշատակում դրանում չկա։

Տպավորություն է ստեղծվում, որ գործի և Կճոյանի անձի շուրջ եղած ուշադրությունը փորձում են նվազեցնել, գործի քննությունն «անաղմուկ» դարձնել։

Հատկանշանակ է, որ այս գործը դատարան էր հանձնվել Կճոյանի և ևս 7 եպիսկոպոսների հետ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումից շաբաթներ առաջ, երբ պարզ դարձավ, որ Կճոյանն աջակցում է վարչապետի՝ կաթողիկոսի դեմ արշավին։

Թե ինչ պատճառով է «Դատալեքս»-ում դատական գործը «փակվել», հայտնի չէ, Գլխավոր դատախազությունից տեղեկացրեցին՝ հարցը նրանց տիրույթում չէ։

Հիշեցնենք՝ Կճոյանը նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով էր անցնում, դրա վերաբերյալ տեղեկությունները նույնպես սահմանափակված են համակարգում։ Ինչպես այս, այնպես էլ նոր դատական գործը մակագրվել է դատավոր Կարապետ Բադալյանին։

Կառուցապատման իրավունքի հարկադիր դադարման պահանջի մասին հաջորդ նիստը հունվարի 16-ին է նշանակվել։

Եվգենյա Համբարձումյան