Սև ծովում հարձակումները սպառնում են նավարկության անվտանգությանը. Էրդողան

Լուրեր

18.08.2026 | 23:01
Չեմ հիշում իմ աշխատանքային պարտականություններում օրենքով ինչ էր նախատեսված. Չախոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 22:41
14-ամյա Տիգրան Համբարձումյանը «Titled Tuesday»-ում հաղթել է Մագնուս Կարլսենին
18.08.2026 | 22:34
Զինծառայողների հետ հանդիպումների օրակարգում՝ ոչ կանոնագրքային հարաբերությունների բացառումը. ՊՆ
18.08.2026 | 22:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.08.2026 | 22:00
Մ-20 ԱԱ. Յուրիկ Մխիթարյանը և Էրիկ Տեր-Մաթևոսյանը` բրոնզե մեդալակիրներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 21:56
Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի
18.08.2026 | 21:40
«Այս տարի լոլիկի մթերման հետ կապված խնդիրներ չենք ունենալու». Գևորգ Պապոյանը հետևել է մթերման գործընթացին
18.08.2026 | 21:25
Firebird AI գործարանն առանց ջրի․ ինչպես է հովացվում, ինչքան հոսանք է ծախսում․ Factor TV-ի հայացքը ներսից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 21:12
Ապօրինի ձեռնարկատիրության դեպք է բացահայտել․ առգրավվել է մեծ քանակի կեղծ խմիչք. ՆԳՆ
18.08.2026 | 20:57
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
18.08.2026 | 20:44
Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը այցելել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա
18.08.2026 | 20:28
ՌԴ ԿԸՀ նախագահը հայտարարել է, որ «երկիրը լքած և դավաճանած» ռուսները պետք է զրկվեն ընտրություններում քվեարկելու իրավունքից
18.08.2026 | 20:13
Գալյանն ու ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են բարեփոխումների օրակարգը
18.08.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացմանն առնչվող հարցեր
18.08.2026 | 19:45
OpenAI-ը ChatGPT-ի՝ դեռահասների համար նախատեսված ռեժիմ է գործարկել՝ սահմանափակումներով և ծնողական վերահսկողությամբ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զգուշացրել է, որ ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում գրանցվող հարձակումները վտանգում են Սև ծովում նավարկության անվտանգությունը՝ ասելով, որ Անկարան իր մտահոգությունները փոխանցում է բոլոր կողմերին, գրում է Turkiye tօday-ը։

«Վերջին օրերին իրականացված փոխադարձ հարձակումները լրջորեն սպառնում են Սև ծովում նավարկության անվտանգությանը։ Քաղաքացիական նավերի թիրախավորումը ոչ մեկին օգուտ չի տալիս։ Մենք մեր նախազգուշացումները փոխանցում ենք կողմերին», – ասել է  Էրդողանը դեսպանների համաժողովում ելույթ ունենալիս։

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև մարտական ​​գործողությունները գնալով ավելի են տարածվում Սև ծովում։ Ուկրաինան շաբաթ օրը հայտարարեց, որ Ռուսաստանը հարվածել է Սև ծովում արևածաղկի ձեթ տեղափոխող թուրքական նավին՝ մեկ օր անց այն բանից հետո, երբ ռուսական հարձակումը հրդեհ էր առաջացրել ուկրաինական նավահանգստում թուրքական սեփականության նավի վրա։

Այս միջադեպը թուրքական նավի վրա երկրորդ հարվածն էր երկու օրվա ընթացքում և տեղի ունեցավ այն բանից կարճ ժամանակ անց, երբ Էրդողանը կոչ էր  արել դադարեցնել նավահանգիստների և էներգետիկ օբյեկտների վրա հարձակումները ուրբաթ օրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ անձնական բանակցությունների ժամանակ։

«Ռուսաստանը թիրախային հարված է հասցրել թուրքական «VIVA» նավի դեմ, որը դեպի Եգիպտոս էր  շարժվում արևածաղկի ձեթով բարձված»,- հայտարարել էր Ուկրաինայի ռազմածովային ուժերը։

Ուկրաինան երկուշաբթի օրը հայտարարել է, որ իր ստորջրյա անօդաչու սարքերը պատերազմի ընթացքում առաջին անգամ հաջողությամբ հարվածել են Նովոռոսիյսկի սևծովյան նավահանգստում կայանված ռուսական սուզանավին։

Վերջին շաբաթներին Կիևը ակտիվացրել է Սև ծովում գտնվող այն նավերի վրա ծովային հարձակումները, որոնք, ըստ նրա, Ռուսաստանի հետ կապված են, մինչդեռ ռուսական ուժերը շարունակում են հարվածել ուկրաինական Օդեսայի նավահանգստին։

2022 թվականի փետրվարին Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժելուց ի վեր Ուկրաինան բազմիցս թիրախավորել է Սև ծովում գտնվող ռուսական նավերը՝ օգտագործելով անօդաչու սարքեր և հրթիռներ։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը երկուշաբթի օրը հայտարարել է, որ թուրքական ուժերը խփել են անօդաչու թռչող սարք, որը «կորցրել էր կառավարումը» և մոտեցել էր Թուրքիայի օդային տարածքին Սև ծովից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի