Ցինի՛զմ է Լավրովի պնդումը․ ասա՛ մեկ դաշնակից, ում ՌԴ-ն չի դավաճանել․ ո՞ւր է Արցախը, եթե մեզ չեք դավաճանել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.11.2026 | 12:57
Դնեպրում ռուսական հարձակման հետևանքով երկու մարդ է տուժել․ Պոլտավայում հարված է հասցվել ձեռնարկությանը, Օդեսայում՝ առևտրի կենտրոնին
04.11.2026 | 12:45
Գյումրու երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է անվճար ուսուցման դիմաց 1 մլն դրամից ավելի կաշառք ստանալու մեջ
04.11.2026 | 12:39
Հայերենի իմացությունն այլևս պարտադիր չէ. ՀՖՖ արտահերթ ժողովում կանոնադրական փոփոխությունները մտել են ուժի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:34
Իրանը հայտարարում է, որ ամերիկացիները միջանկյալ ընտրություններում մերժել են պատերազմը
04.11.2026 | 12:25
Երեխայի համակարգիչն են առգրավել. փաստաբանը մանրամասներ ներկայացրեց Կարապետյանի տան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:20
Խուզարկություններ՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում // Ձյուն՝ առաջիկա օրերին․ ԼՈՒՐԵՐ
04.11.2026 | 12:11
Ազատ ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփումը. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:58
Փաշինյանի համոզելու պրոցեսն է, որ կարողանա անցկացնել ալիևյան սահմանադրությունը. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 11:55
Արփինե Սարգսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:53
Հերթական պատվերն է Փաշինյանի կողմից. ՈՒՀ պատգամավորը՝ Կարապետյանների տան խուզարկության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 11:50
Արթուր Բազեյանը կմասնակցի Ամերիկան ընդդեմ Եվրոպայի դիմակայությանը
04.11.2026 | 11:44
Թրամփն ընդունել է, որ Իրանի դեմ պատերազմը նպաստել է հանրապետականների պարտությանը, բայց գլխավոր խնդիրն անվանել է բենզինի թանկացումը
04.11.2026 | 11:35
Նարեկ Գրիգորյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:33
ՊԵԿ-ը նախատեսում է ներդնել «Մաքսային միասնական հաշիվ» էլեկտրոնային համակարգ
04.11.2026 | 11:27
ՀՖՖ Գործադիր կոմիտեն հաստատել է ՀՖՖ 5 կանոնակարգեր
Բոլորը

«Ռուսաստանը դավաճանել է բոլորին, Հայաստանը պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից և ԱՊՀ-ից»,- Factor TV-ի հետ զրույցում պնդում է Հայաստանի շնորհապետական կուսակցության նախագահ, քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, թե ՌԴ-ն իր որևէ դաշնակցի չի դավաճանել․

Սիմոնյանը խիստ քննադատության է ենթարկել Ռուսաստանի՝ դաշնակցային պարտավորությունների չկատարումը և ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը։ Գուրգեն Սիմոնյանը նշել է, որ Ռուսաստանը դավաճանել է իր բոլոր դաշնակիցներին, այդ թվում՝ Բելառուսին և Հայաստանին․ «Ռուսաստանը չի դավաճանել մեկ դաշնակցի, իրեն էլ է դավաճանել։ Բելառուսին էլ է դավաճանել․․․ Ուղղակի Բելառուսը կարողանում է մանևրել։ Բելառուսին ինչքան հետ գցեցին ժողովրդավարական արժեհամակարգից․․․ Բելառուս ժողովուրդը կքած ա ում պատճառով՝ Ռուսաստանի պատճառով»,- նշել է քաղաքագետը։

Ըստ նրա՝ Հայաստանի Հանրապետությունը ևս դավաճանված է, ինչի վառ ապացույցը Արցախի կորուստն է և թշնամու կողմից Հայաստանին սպառնացող վտանգները․ «Հայաստանի Հանրապետությունը դավաճանված չի՞։ Ո՞նց դավաճանված չի։ Արցախը ու՞ր ա։ Մեր թշնամուն ռազմավարական օգնություն տրամադրեցին ամեն մակարդակով»,- ընդգծել է նա։

Նա նաև քննադատել է իշխանությունների տնտեսական քաղաքականությունը՝ նշելով, որ ԵԱՏՄ-ում մնալով եվրաինտեգրման մասին խոսելը խաբեություն է․ «Չի կարելի տևական ժամանակ մարդկանց կեղծիքով և ստով կերակրել․․․ Այն հայտարարությունները, որ Հայաստանի Հանրապետությունը շարժվում է դեպի ԵՄ, այս իշխանությունների օրոք չի լինելու»։

Անդրադառնալով երկրի ներսում գործող օտարերկրյա գործակալների կամ լրտեսների թեմային՝ Սիմոնյանը կոշտ քննադատության է ենթարկել իշխանությունների գործելաոճը։ Նա պնդում է, որ եթե իշխանությունը հայտարարում է գործակալների առկայության մասին, պարտավոր է նրանց ձերբակալել․ «Եթե հատուկ ծառայությունները զեկուցում են, որ էդ անձնավորությունը կուրատոր ունի, արդեն պարզ ա, որ լրտես ա․․․ ականջից բռնած դուրս բերեք, տարեք կալանավորեք։ Չի ծավալել՝ դուք ձեզ սրբի տեղ մի դրեք»,- ասել է նա։

Քաղաքագետը նաև հավելել է, որ եթե պետական պաշտոնյաները կամ ընդդիմադիր գործիչները սպասարկում են օտար պետության շահերը, նրանք պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության․ «Եթե դու Հայաստանի Հանրապետությունում գործող քաղաքական ուժ ես, բայց սպասարկում ես Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության էրոզիայի մոտեցումը․․․ Սահմանադրական դատարանը պետք է արգելի այդ մարդկանց քաղաքական գործունեությունը»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան