Բաքուն սարսափած է Վատիկանում ՀՀ դեսպան Մինասյանից ու Թեհրանում ՌԴ դեսպան Ճաղարյանից. «Փաստ»

Լուրեր

14.11.2024 | 23:29
ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Չաբահար նավահանգիստ
14.11.2024 | 23:16
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին Երևանում պարտվեց Ֆարերյան կղզիների թիմին
14.11.2024 | 23:00
Սլովակիան դեկտեմբերին գազ կներկրի Ադրբեջանից
14.11.2024 | 22:48
Թուրքիայի կառավարությունը հետ է կանչել «օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծը քննադատություններից հետո
14.11.2024 | 22:33
Հունաստանը նախատեսում է փակել ավելի քան հարյուր ռազմաբազա
14.11.2024 | 22:19
Ադրբեջանը և Թուրքիան ռազմածովային համատեղ զորավարժություններ կանցկացնեն
14.11.2024 | 22:07
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.11.2024 | 21:56
«Հրեշավոր լրահոսը» Փաշինյանի օրոք․ մեկ ասմվա ընթացքում երկու զինվոր է մահացել՝ խաղաղ պայմաններում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2024 | 21:46
Եվրոպայում գազի գինը հասել է այս տարվա ամենաբարձր ցուցանիշին
14.11.2024 | 21:31
Գրետա Թունբերգն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
14.11.2024 | 21:13
Կտրականապես մերժում ենք անհիմն տեսակետները․ Նիդերլանդների ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևի մեղադրանքներին
14.11.2024 | 20:59
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.11.2024 | 20:43
Ալեն Սիմոնյանը Հունգարիայի ԱԺ նախագահին հրավիրել է Հայաստան
14.11.2024 | 20:42
Դամասկոսին իսրայելական հարվածի հետևանքով 15 մարդ է զոհվել
14.11.2024 | 20:30
Եթե ՔՊ-ին մի բան եմ ասում, ընդունում են, չպետք է հերոսաբար ասեմ՝ սրիկա եք․ Արծվիկ Մինասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ադրբեջանն ընկել է հերթական ցայտնոտի մեջ: Իրանում ՌԴ դեսպան Լևան Ճաղարյանն այլ երկրների դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը բացարձակապես հետաքրքրված չէ Հյուսիս–Հարավ ճանապարհի՝ Ադրբեջանի մասով անցնելիք երթուղով, նրա համար ավելի նպատակահարմար է Հայաստանով անցնելիք երթուղին:

Հյուսիս–Հարավ միջանցքը Հնդկաստանը Իրանի տարածքով կապում է Ռուսաստանին, այնուհետ Եվրոպային: Մուլտիմոդալ այս ճանապարհն Իրանից դեպի Ռուսաստան կարող է անցնել երկու երթուղով՝ Իրան–Ադրբեջան–Ռուսաստան կամ Իրան–Հայաստան–Ռուսաստան: Նախկինում ռուսական կողմը բազմիցս հայտարարել է, որ իր համար առավել նպատակահարմար է Ադրբեջանի տարածքով անցնող երթուղին: Խնդիրը և քաղաքական է, և տնտեսական: Ադրբեջանն ու Ռուսաստանն ունեն ընդհանուր սահման, Հայաստանի հետ Ռուսաստանը սահման չունի, երթուղին պետք է անցնի Վրաստանով: Իսկ Վրաստանի հետ Ռուսաստանի հարաբերություններն ամենաջերմը չեն: Մյուս կողմից, սակայն, վերջերս Ռուսաստանն ու Իրանն ստորագրել են ԵՏՄ շրջանակներում ազատ առևտրի մասին համաձայնագիր: Իսկ առևտրաշրջանառությունը պետք է իրականացվի Հայաստանի տարածքով: Տնտեսական մասով՝ Իրան–Հայաստան երկաթուղու կառուցման նախագծահաշվարկային մասն անգամ ավարտված չէ: Իսկ Հյուսիս–Հարավի՝ Հայաստանի տարածքով անցնող ավտոմոբիլային ճանապարհն արդեն քանի տարի է կառուցվում է, բայց այդպես էլ ավարտը չի երևում: Նույնիսկ Քաջարան–Մեղրի հատվածը, որ խոստացել էին շահագործման հանձնել դեռ 2016–ին, մինչ օրս պատրաստ չէ: Ճիշտ է, Իրան–Ադրբեջան–Ռուսաստան երկաթուղին էլ դեռ պատրաստ չէ: Վերջերս կառուցել են Աստարա (Իրան)–Աստարա (Ադրբեջան) կամուրջը: Բայց Ռաշտ–Անզալի–Աստարա հատվածը, որ շուրջ 250 կմ է, դեռ չի կառուցվել:

Ամեն դեպքում, Ճաղարյանի այս հայտարարությունն ամպրոպի նման պայթել է Բաքվում: Սակայն ադրբեջանցիներն այդ հայտարարության մեջ համառորեն չեն ցանկանում տեսնել ռուսական հետք: Ու քանի որ դեսպան Ճաղարյանն ազգությամբ հայ է, պնդում են, որ նա այդպիսով փորձում է նաև ռուսական կողմին հիշեցնել «վաղուց մոռացված Իրան–Հայաստան երկաթուղու» առավելությունների մասին: Մյուս կողմից էլ, սակայն, հենց իրենք են նշում, որ Ճաղարյանը «կադրային դիվանագետ է, երկար տարիներ ղեկավարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների հարցերով դեպարտամենտը, ուստի առանց համապատասխան ցուցումների նման հայտարարություններ չէր անի»:

Ըստ ադրբեջանական մամուլի՝ վերջին շրջանում Ռուսաստանում նկատվում են հակաադրբեջանական դրսևորումներ, իսկ այդ ամենի հետևում կանգնած է ռուսահայությունը: «Մոսկվայում հայկական սփյուռքի ներկայացուցիչները, նաև ՌԴ պետական իշխանության կառույցներում ներկայացված ազգությամբ հայ պաշտոնյաներն ավելի ու ավելի հաճախ են դավեր նյութում պաշտոնական Բաքվի դեմ՝ հօգուտ Հայաստանի և ի վնաս ռուս–ադրբեջանական ռազմավարական գործընկերության»:

«Ամենայն հավանականությամբ,– իր հոդվածում նշում է Haqqin.az–ի խմբագիր Ֆաթուլաևը,– սա (Ճաղարյանի հայտարարությունը,– խմբ.) ևս մեկ դավաճանական հարված է ռուս–ադրբեջանական գործընկերությանը և միությանը, Հարավային Կովկասում Ռուսաստանի շահերին: Աներևակայելի է, բայց դավաճանական այս գրոհը տեղի է ունենում Մոսկվայի քաղաքական որոշ կենտրոնների հավանությամբ: Բայց չէ՞ որ հարվածում են ոչ միայն Ադրբեջանի շահերին, այլ Կրեմլի»: «Այնպիսի ռուսահայեր, ինչպիսին է Ճաղարյանը, «հայկական մեծ գաղափարի» զոհասեղանին են դնում ռուսական պետականության շահերն ու արժեքները»,– եզրակացնում է Ֆաթուլաևը:

Ուշագրավ է, որ իր հոդվածում Ֆաթուլաևը հիշում է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանին: Նրա կարծիքով, Մինասյանն էլ իր հերթին է գործում Ռուսաստանի դեմ՝ փորձելով Հայաստանին տանել դեպի ԵՄ: «Ռուսաստանի հետ մի բան այն չէ: Սարգսյանի փեսա Մինասյանը ԵՄ–ին համոզում է Հայաստանը դուրս բերել «ռուսական աշխարհի» ազդեցությունից, իսկ դեսպան Ճաղարյանը խափանում է Վլադիմիր Պուտինի անձնական նախագիծը (թե այդ երբվանի՞ց Հյուսիս–Հարավը դարձավ Պուտինի անձնական նախագիծը, այնքան էլ պարզ չէ,– խմբ.), ռուսական լրատվականների էջերում հայ լրագրողներն ստեղծում են թշնամի Ադրբեջանի կերպար, իսկ ռուսահայ պաշտոնյաները ռուսաստանցի ադրբեջանցիներին հեռացնում են տեղեկատվական–քաղաքական դաշտից… Ու այս ամենը տեղի է ունենում Կրեմլի քթի տակ: Գուցե պետք է նայել ու տեսնե՞լ, թե ինչ է տեղի ունենում սեփական քթի տակ»,– Կրեմլին մտահոգ մեսիջ է հղում Ֆաթուլաևը:

Ադրբեջանական լրատվամիջոցները նշում են նաև, որ Միքայել Մինասյանը հայկական սփյուռքի շնորհիվ մեծ ազդեցություն ունի եվրոպական կառույցների վրա և ի օգուտ Հայաստանի ակտիվ քայլեր է ձեռնարկում:

Իմիջիայլոց: Ինչ վերաբերում է Ճաղարյանի հայտարարությանը, ապա դա, ըստ ամենայնի, Ադրբեջանի նկատմամբ՝ վերջին շրջանում նկատվող ռուսական պրեսինգի շարունակությունն է: Հիշեցնենք, մոտ մեկ ամիս առաջ փակվեց Ադրբեջանական համառուսաստանյան կոնգրեսը:

Հուլիսի 4–ի դեպքերից հետո, ի հեճուկս ադրբեջանական սպասումների, ռուսական ԱԳՆ–ն քննադատեց Բաքվին ազգությամբ հայ ՌԴ քաղաքացիների նկատմամբ խտրական վերաբերմունքի համար և ոչ մի խոսք չասաց մահացած երեխայի մասին: Մոտ մեկ շաբաթ առաջ ռուս և հայ սահմանապահները համատեղ վարժանքներ անցկացրին ԼՂ տարածքում՝ պաշտոնական հաղորդագրության մեջ նշելով ԼՂՀ անվանումը: Հաջորդը Ճաղարյանի հայտարարությունն է: Իսկ թե այս պրեսինգի պատճառները որոնք են և դեռ որքան կշարունակվեն, այլ պատմություն է:

Երեկ «Ադրբեջանական երկաթուղիների» ղեկավար Ջավիդ Ղուրբանովը երկրի նախագահ Ալիևի կարգադրությամբ շտապ մեկնեց Մոսկվա և երեկոյան հանդիպեց «Ռուսական երկաթուղիների» ղեկավար Օլեգ Բելոզերովի հետ: Հանդիպման գլխավոր թեման Իրանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Լևան Ճաղարյանի հայտարարությունն  էր:

Առավել մանրամասն` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: