Դատավորներին 40 հզր դոլար՝ բարենպաստ դատական ակտի համար․ փաստաբան Արմեն Օհանյանի գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան

Լուրեր

21.02.2026 | 12:13
Պարեկները ուժեղացված ծառայության ընթացքում ինքնաձիգներ ու ատրճանակներ են հայտնաբերել
21.02.2026 | 11:55
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջաններում
21.02.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ փետրվարի 21-ի դրությամբ
21.02.2026 | 11:14
Գյումրիում գործող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք
21.02.2026 | 10:53
Թրամփը բոլոր երկրների համար 10% մաքսատուրք է սահմանել
21.02.2026 | 10:27
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդով բեռնատարների համար
21.02.2026 | 10:06
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
20.02.2026 | 23:28
ԱՄՆ-ն էլ է պահանջում, որ Ուկրաինան հանձնի ամբողջ Դոնբասը․ Զելենսկի
20.02.2026 | 23:11
«Փետրվարի տաքացումը դեռ գարուն չէ. գյուղատնտեսական աշխատանքները վաղ է սկսել»․ Լևոն Ազիզյան
20.02.2026 | 22:50
Ինչպես մանկուց զարգացնել ֆինանսական գրագիտություն․ Ամերիաբանկի նոր նախաձեռնությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
20.02.2026 | 22:40
Երկրպագուները հավաքվում  են Ճապոնիայի կենդանաբանական այգում՝ տեսնելու համացանցում ճանաչում ձեռք բերած փոքրիկ կապիկին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 22:26
Աջափնյակում տեղի ունեցած սպանության, սպանության փորձի դեպքի մասնակիցներից 12-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
20.02.2026 | 22:16
Թուրքիան եվրոպացի 6 ակտիվիստների է ձերբակալել քաղբանտարկյալներին այցելելուց հետո․ նրանք կարտաքսվեն
20.02.2026 | 22:00
Հայաստանի ժողովուրդն արժանի է այնպիսի ընտրությունների, որտեղ երկրի ապագան բացառապես իր ձայնով կկանխորոշվի. Լիլիթ Գալստյանը՝ ԵԱՀԿ ԽՎ-ում
20.02.2026 | 21:45
 «Կամասուտրա»՝ պատմության դասագրքի փոխարեն. ինչպես է Arajin Chariq-ը թիրախավորում քաղաքական գործիչներին
Բոլորը

Փաստաբան Արմեն Օհանյանի գործը, որը վերաբերում է դատական իշխանության ներկայացուցիչներին ենթադրյալ կաշառք տալուն, ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս դատական-տեղեկատվական համակարգից։

Արմեն Օհանյանն, ըստ մեղադրանքի`վարչական դատարանում քննվող թիվ ՎԴ/7943/05/23 և թիվ ՎԴ/7605/05/23 գործերով հանդիսացել է հայցվորներ Աշոտ Խաչատրյանի և Արամ Մելիքսեթյանի ներկայացուցիչը: Տեղեկանալով, որ վերջիններս նշված գործերով իրենց օգտին դատական ակտ կայացնելու համար պատրաստ են կաշառք տալ դատական իշխանության ներկայացուցիչներին, նշված հարցը քննարկել է իր ծանոթ, դատական իշխանության ներկայացուցիչներ հանդիսացող պաշտոնատար անձանց հետ, ովքեր իրենց իշխանական լիազորությունները, ինչպես նաև դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հայցվորների օգտին ապօրինի գործողություն կատարելու, այն է՝ ՀՀ վարչական դատարանում քննվող թիվ ՎԴ/7943/05/23 և թիվ ՎԴ/7605/05/23 գործերով Աշոտ Խաչատրյանի և Արամ Մելիքսեթյանի օգտին բարենպաստ դատական ակտ կայացնելու նպատակով, պահանջել են 40.000 ԱՄՆ դոլար կաշառք:

Աշոտ Խաչատրյանն, ըստ մեղադրանքի,  Արամ Մելիքսեթյանի հետ նախնական համաձայնությամբ,խմբով, պաշտոնատար անձանց՝ դատական իշխանության ներկայացուցիչների կողմից իրենց իշխանական լիազորությունները, ինչպես նաև դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով իրենց օգտին ապօրինի գործողություն կատարելու, այն է՝ ՀՀ վարչական դատարանում քննվող թիվ ՎԴ/7943/05/23 և թիվ ՎԴ/7605/05/23 գործերով հայցերն իրենց օգտին բավարարելու նպատակով, վերը նշված պաշտոնատար անձանց օժանդակող, նշված վարչական գործերին որպես ներկայացուցիչ ներգրավված ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Արմեն Օհանյանի միջոցով, 2023 թվականի հոկտեմբերից մինչև 2024 թվականի օգոստոսն ընկած ժամանակահատվածում, դեռևս չպարզված հանգամանքներում, տվել են 13.943.520 ՀՀ դրամին համարժեք 36.000 ԱՄՆ դոլար կաշառք:

Արդյունքում՝ ՀՀ վարչական դատարանը թիվ ՎԴ/7943/05/23 գործով 2024 թվականի ապրիլի 23-ի վճռով բավարարել է Արամ Մելիքսեթյանի, իսկ ՎԴ/7605/05/23 գործով 2024 թվականի հունիսի 25-ի վճռով՝ Աշոտ Խաչատրյանի հայցերը՝ Երևանի քաղաքապետարանին պարտավորացնելով Աշոտ Խաչատրյանին և Արամ Մելիքսեթյանին տրամադրել ՀՀ կառավարության 29.07.2006 թվականի թիվ 912-Ն որոշմամբ նախատեսված բարենպաստ վարչական ակտեր՝ Երևան, Դավթաշեն, Երևան-Աշտարակ ճանապարհի հարևանությամբ՝ համայնքապատկան հողամասում գտնվող ինքնակամ կառույցներն օրինականացնելու վերաբերյալ որոշումներ:

Նշենք, որ ՎԴ/7943/05/23  գործի ուսումանսիրությունից պարզ է դառնում, որ այդ գործով վարչական դատարանի դատավորը եղել է Մհեր Պետրոսյանը։ Գործի ուսումնասիրությամբ պարզ է դառնում նաև, որ նրա կայացրած դատական ակտը թե՛ Վերաքննիչ դատարանը, թե՛ վճռաբեկ ատյանը թողել են անփոփոխ։

ՎԴ/7605/05/23 գործի ուսումնասիրությամբ էլ պարզ է դառնում, որ այդ գործով դատավորը եղել է Լուսինե Բոյաջյանը։ Նրա կայացրած դատական ակտը, որը կրկին եղել է Աշոտ Խաչատրյանի օգտին, ևս հասել է մինչև Վճռաբեկ դատարան ու մնացել անփոփոխ։

Նշենք, որ փաստաբանին ձերբակալելուց հետո Factor TV-ն գրել էր այն մասին, որ գործով շոշափվում են դատավորներ Մհեր Պետրոսյանի, Լուսինե Բոյաջյանի և Արգիշտի Ղազարյանի անունները։ Եթե առաջին երկու դատավորների անունները շոշափվել են որպես գործը քննող դատավորներ, ապա Արգիշտի Ղազարյանը ենթադրյալ հանցավոր արարքը տեղի ունենալու պահին եղել է Վարչական դատարանի նախագահը։ Ղազարյանը, սակայն 2025-ի հունվարին նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել՝ առանց բացատրություններ տալու։

Հետաքրքիր է նաև այն հանգամանքը, որ թեև փաստաբան Արմեն Օհանյանի վերաբերյալ գործով շոշափվում է վարչական դատարանի միանգամից 3 դատավորի անուն՝ նրանցից և ոչ մեկը չունի մեղադրյալի դատավարական կարգավիճակ։ Այդ դեպքում հարց է առաջանում, թե ո՞ւմ հետ է փաստաբան Արմեն Օհանյանը քննարկել իր վստահորդների օգտին կաշառք  տալու հարցը։

Նշենք նաև, որ եթե անգամ ենթադրյալ կաշառքի գումարը փոխանցված չլինի, արարքը կաշառք ստանալ որակելու համար բավարար է անգամ կաշառքի գումար պահանջելը։ Քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածով կաշառք ստանալը բացատրվում է որպես « պաշտոնատար անձի կողմից անձամբ կամ միջնորդի միջոցով իր կամ այլ անձի համար գույք, ներառյալ դրամական միջոց, արժեթուղթ, վճարային այլ գործիք, գույքի նկատմամբ իրավունք, ծառայություն կամ որևէ այլ առավելություն ստանալը, պահանջելը, կաշառք տալու առաջարկ ներկայացնելը կամ կաշառք տալու առաջարկը կամ խոստումն ընդունելը՝ իր իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կաշառք տվողի կամ նրա մատնանշած անձի օգտին գործողություն կատարելու կամ չկատարելու համար»։

Արաքս Մամուլյան