Տեղի է ունեցել պրոբացիայի և քրեակատարողական ոլորտին առնչվող հարցերի քննարկման միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը

Լուրեր

29.07.2026 | 10:44
Պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանը ձերբակալվել է ընտրակաշառքին առնչվող գործի շրջանակներում
29.07.2026 | 10:43
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը կխաղա Ուզբեկստանում
29.07.2026 | 10:35
Անչափահասին հարկադիր աշխատանքի ենթարկելու գործն ուղարկվել է դատախազություն
29.07.2026 | 10:26
ԱՄՆ-ն հայտնել է Սաուդյան Արաբիայի հետ Իրաքում իրանամետ խմբերին հարվածելու մասին
29.07.2026 | 10:16
ԱՄՆ ֆոնդային շուկաները փակվել են խառը դինամիկայով․ Dow Jones-ը գերազանցել է 52 հազար կետը
29.07.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 29-ի դրությամբ
29.07.2026 | 09:45
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
29.07.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
29.07.2026 | 00:56
«Արարատ-Արմենիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 23:02
«Կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը»․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման արդյունքների մասին
28.07.2026 | 22:38
Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքի կամարն ու հարակից պատերը գեղարվեստական լուսավորություն կստանան
28.07.2026 | 22:15
Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարանն» օրեր անց կգործարկվի. ԲՏԱ նախարար
28.07.2026 | 21:49
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.07.2026 | 21:35
1 տրիլիոն դրամից ավելի ավանդներ, 800 մլրդ դրամ վարկեր․ Ամերիաբանկն ամփոփել է մանրածախ բանկինգի 2026-ի առաջին կիսամյակը
28.07.2026 | 21:23
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է ջոկերի հրամանատարներին և բանակային դիրքերի ավագներին
Բոլորը

Տեղի է ունեցել պրոբացիայի և քրեակատարողական ոլորտին առնչվող հարցերի քննարկման միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ արդարադատության նախարարությունը։

«Հանձնաժողովը կոչված է ապահովել պետական լիազորված մարմինների արդյունավետ համագործակցությունը և նշված մարմինների միջև մշտական հաղորդակցությունը` քրեակատարողական և պրոբացիայի ոլորտների օրենսդրական և գործնական խնդիրների վերհանման, հասցեագրման և գույքագրման, դրանց լուծման արդյունավետ ուղիների որոնման և հստակեցման, ինչպես նաև նշված ոլորտներում տեսլականների քննարկման նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հաղորդվում է, որ հանձնաժողովի անդրանիկ նիստում ներկայացվել են պատժից պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի լավարկմանն ուղղված օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերի նախագծերը, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներ մուտքի և իրենց վստահորդների հետ հանդիպումների ընթացքում առաջ եկող խնդիրները, ինչպես նաև համակարգային մի շարք այլ հարցեր կապված խափանման միջոցների և պատժատեսակների կատարման հետ։

«Քննարկման արդյունքում տարբեր պետական մարմինների ներկայացուցիչների կողմից բարձրաձայնվել են լուծման հնարավոր ուղղությունները։ Նշենք, որ քննարկումը անցկացվել է Երևանում Եվրոպայի Խորհրդի գրասենյակի աջակցությամբ»,- հայտնում է նախարարությունը։