Ավտոբուսը յուղ էր վառում․ վարորդը մեքենան վարել է անսարք վիճակում և չի զեկուցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.07.2026 | 11:05
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ռյազանում նավթավերամշակման գործարանի և Wildberries-ի պահեստի վրա
29.07.2026 | 10:57
Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը․ տուժածներ չկան
29.07.2026 | 10:44
Պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանը ձերբակալվել է ընտրակաշառքին առնչվող գործի շրջանակներում
29.07.2026 | 10:43
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը կխաղա Ուզբեկստանում
29.07.2026 | 10:35
Անչափահասին հարկադիր աշխատանքի ենթարկելու գործն ուղարկվել է դատախազություն
29.07.2026 | 10:26
ԱՄՆ-ն հայտնել է Սաուդյան Արաբիայի հետ Իրաքում իրանամետ խմբերին հարվածելու մասին
29.07.2026 | 10:16
ԱՄՆ ֆոնդային շուկաները փակվել են խառը դինամիկայով․ Dow Jones-ը գերազանցել է 52 հազար կետը
29.07.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 29-ի դրությամբ
29.07.2026 | 09:45
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
29.07.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
29.07.2026 | 00:56
«Արարատ-Արմենիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 23:02
«Կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը»․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման արդյունքների մասին
28.07.2026 | 22:38
Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքի կամարն ու հարակից պատերը գեղարվեստական լուսավորություն կստանան
28.07.2026 | 22:15
Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարանն» օրեր անց կգործարկվի. ԲՏԱ նախարար
28.07.2026 | 21:49
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Թանձր ծուխ արձակող այս ավտոբուսի տեսանյութը երեկ սոցանցերում ամենաքննարկվողներից էր։ Մյասնիկյան պողոտայով ընթացող ավտոբուսը, ըստ քաղաքապետարանի պաշտոնյայի, այդ պահին եղել է երթուղուց դուրս՝ դեպի հավաքակայան ընթանալու ճանապարհին։

«Տեխնիկական անսարքության պատճառով ավտոբուսն ունեցել է յուղի արտահոսք դեպի արտանետման համակարգ, ինչի արդյունքում առաջացել է մեծ քանակի ծուխ»,- ասաց «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրեն Բեգլար Կիրակոսյանը։

Շահագործման անվտանգության կանոնները խախտելու համար վարորդը ստացել է գրավոր նկատողություն։ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ից տեղեկացանք՝ վարորդը կարգապահական պատասխանատվության է ենթարկվել ավտոբուսն անսարք վիճակում շահագործելու, հերթապահ մեխանիկին և հավաքակայան չտեղեկացնելու համար։

Մինչ համայնքային պաշտոնյաները քննարկում են այս դեպքը, Երևանում շարունակում են շահագործվել բազմաթիվ անսարք մեքենաներ․ իրավիճակն ավելի են վատթարացնում խցանումները։ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանն ընդգծում է Երևանի օդի աղտոտվածության խնդիրը բազմավեկտոր է և այն չի լուծվի միայն մեկ բաղադրիչը վերացնելով։

«Հայգեր» մակնիշի ավտոբուսների շահագործման 10 տարի ժամկետը սպառվել է։ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքը սահմանում է, որ միջմարզային, ներմարզային և ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցները պետք է ունենան 10-ից ոչ ավելի տարիք և համապատասխանեն անվտանգության, աշխատանքի և շրջակա միջավայրի պահպանության, տեխնիկական կանոնակարգերի պահանջներին։

Այնինչ՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շաբաթներ առաջ քաղաքացիներին էր մեղադրել, որ տերևներն այրելով՝ աղտոտում են օդը։

«Կներեք, բայց մի քանի տենց «մեշոկ» տերևն ուղղակի աղբամանին չհասցնելու համար բակում վառել և ամբողջ շրջակա միջավայրը թունավորել՝ նորմալ չի»,- ասել էր քաղաքապետը։

Ավինյանի ենթակաները, հավանաբար, չէին լսել նրա այս հայտարարությունը, քանի որ օրեր անց ԵԱՍՄ հիմնարկի աշխատակիցներն էին աղբ այրել։ Օլեգ Դուլգարյանը նկատում է՝ օդի աղտոտվածությունը պայմանավորված է մի շարք այլ գործոններով ևս, այդ թվում՝ Երևանը շրջապատող հանքերի գործունեությամբ։

«Այսինքն՝ երբ խոսում ենք Երևանի օդի աղտոտվածության մասին, պիտի խոսենք ոչ միայն տերևներից, այլև մեքենաների կուտակումներից, դրանց արտանետումներից, ֆիլտրացման համակարգերից, պետք է խոսենք Երևանին շրջապատող հանքերից և կոմպլեքս քաղաքականություն ներկայացնենք»,- նշեց բնապահպանը։

Երևանի քաղաքապետարանի նիստում այսօր զեկուցվեց, որ օդի որակի բարելավման նպատակով ավագանու առաջիկա նիստում նախատեսվում են փոփոխություններ։ Ըստ այդմ՝ շինհրապարակների նկատմամբ կկիրառվեն լրացուցիչ սահմանափակումներ, և պարտադիր բարեկարգման նորմերը կընդգրկվեն նաև հանքավայրերի համար։

Մինչ այդ՝ դեկտեմբերի 14-ին, Կենտրոն վարչական շրջանում օդում փոշու թույլատրելի կոնցենտրացիան գերազանցվել է 4․9 անգամ, նախորդ օրը՝ դեկտեմբերի 13-ին՝ 1․7 անգամ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան