Լուվրը ժամանակավորապես փակ է․ աշխատակիցները գործադուլ են սկսել

Լուրեր

29.07.2026 | 11:52
ՔՊ-ի վարչության նիստը. ՈՒՂԻՂ
29.07.2026 | 11:44
ԵԱ. Շախմատի Հայաստանի Մ-18 հավաքականը հաղթել է Գերմանիային
29.07.2026 | 11:39
Թրամփը հայտարարել է, որ Զելենսկիի հետ հանդիպումը «շատ լավ» է անցել
29.07.2026 | 11:28
ՌԴ-ն Պավել Դուրովին մեղադրում է ահաբեկչությանը նպաստելու մեջ․ նրա նկատմամբ միջազգային հետախուզում կհայտարարվի
29.07.2026 | 11:16
Փրկարարները Սևանա լճում օգնության են հասել հեծանվանավակով ափից հեռացած երկու քաղաքացու
29.07.2026 | 11:05
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ռյազանում նավթավերամշակման գործարանի և Wildberries-ի պահեստի վրա
29.07.2026 | 10:57
Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը․ տուժածներ չկան
29.07.2026 | 10:44
Պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանը ձերբակալվել է ընտրակաշառքին առնչվող գործի շրջանակներում
29.07.2026 | 10:43
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը կխաղա Ուզբեկստանում
29.07.2026 | 10:35
Անչափահասին հարկադիր աշխատանքի ենթարկելու գործն ուղարկվել է դատախազություն
29.07.2026 | 10:26
ԱՄՆ-ն հայտնել է Սաուդյան Արաբիայի հետ Իրաքում իրանամետ խմբերին հարվածելու մասին
29.07.2026 | 10:16
ԱՄՆ ֆոնդային շուկաները փակվել են խառը դինամիկայով․ Dow Jones-ը գերազանցել է 52 հազար կետը
29.07.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 29-ի դրությամբ
29.07.2026 | 09:45
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
29.07.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Լուվրի աշխատակիցները գործադուլ են սկսել․ նրանք դժգոհ են աշխատանքային պայմաններից, գրում է France 24-ը։

CFDT արհմիությունը հայտարարել է, որ գործադուլ սկսելու հարցով քվեարկությունը տեղի է ունեցել երկուշաբթի առավոտյան 400 աշխատողների հանդիպման ժամանակ, և մեծամասնությունը կողմ է արտահայտվել։

Աշխարհի ամենաշատ այցելվող թանգարանը չի բացվել նախատեսված ժամանակացույցի համաձայն։ Լուվրի կայքում տեղադրված հաղորդագրությունը այցելուներին տեղեկացնում էր, որ «թանգարանը ժամանակավորապես փակ է»։

Գործադուլի քվեարկությունը տեղի է ունեցել անցյալ շաբաթ արհմիությունների և կառավարության պաշտոնյաների, այդ թվում՝ մշակույթի նախարար Ռաչիդա Դատիի միջև կայացած բանակցություններից հետո: Արհմիությունների առաջնորդները նշել են , որ բանակցությունները չեն մեղմել Լուվրի ֆինանսավորման վերաբերյալ իրենց բոլոր մտահոգությունները։

Անցյալ շաբաթ քննարկումների երեք փուլերը «բավականին զգալի առաջընթաց» են արձանագրել լրացուցիչ անձնակազմ վարձելու և պետական ​​ֆինանսավորումը մեծացնելու խոստումների վերաբերյալ, Associated Press-ին ասել է CFDT արհմիության մշակութային թևի գլխավոր քարտուղար Ալեքսիս Ֆրիչեն։ Այնուամենայնիվ, նա ասել է, որ առաջարկները պետք է հաստատվեն գրավոր և դեռևս չեն համապատասխանում բոլոր պահանջներին։

«Դա լիովին բավարար չէ, աշխատակիցները բավականին վճռական են», – հավելել է նա։

Անցյալ շաբաթ Դատիին ուղղված գործադուլի մասին իրենց ծանուցման մեջ CFDT, CGT և Sud արհմիությունները նշել էին, որ Լուվրը գտնվում է «ճգնաժամի» մեջ՝ անբավարար ռեսուրսներով և «ավելի ու ավելի վատթարացող աշխատանքային պայմաններով»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի