Ինքնաթիռով տեղափոխումը անցանկալի հետևանքներ կունենար․ նոր մանրամասներ՝ Նոր Նորքում հայտնված «Կարմիր մահիկի» մեքենայի մասին

Լուրեր

09.06.2026 | 23:19
Կանանց Հայաստանի հավաքականը 0:6 հաշվով պարտվեց Բելառուսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 23:00
Antropic-ը զգուշացնում է․ ԱԲ զարգացումը 25 տոկոս հավանականությամբ կարող է դուրս գալ մարդու վերահսկողությունից
09.06.2026 | 22:52
Միկա Բադալյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել է
09.06.2026 | 22:34
Եղիշե Մելիքյանը` Մոլդովայի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 22:17
Տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կանգառ կամ կայանում կատարելու համար կազմվել է 7595 արձանագրություն․ ՆԳՆ
09.06.2026 | 22:04
«Թալիբան»-ն Աֆղանստանի պետական ​​ծառայողներին արգելել է սմարթֆոններ օգտագործել
09.06.2026 | 21:50
Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
09.06.2026 | 21:37
27/7 ընտրատեղամասի տվյալները սխալ են մուտքագրվել ոչ միայն  ԲՀԿ-ի դեպքում
09.06.2026 | 21:33
Բաքվի վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի փաստաբանը խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին
09.06.2026 | 21:24
Ադրբեջանը ծրագրում է Թուրքիայից KAAN կործանիչներ գնել
09.06.2026 | 21:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.06.2026 | 20:55
Հայաստանի հավաքականը բաց թողեց հաղթանակը Մոլդովայի դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:45
Մի քանի քվեն ու պատերազմի սպառնալիքը․ ինչպես վերահաշվարկը կարող է փոխել ապագա ԱԺ-ի պատկերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:39
«Օսիպյանը հրաժարվել է բուժզննումից․ հացադուլի 14-րդ օրից հետո կյանքը ցանկացած պահի կարող է դադարել»․ փաստաբան
09.06.2026 | 20:30
Ով էր վստահ, որ հաղթելու է․ սպասելիքներ և իրականություն․ ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Բոլորը

«Քանի որ շահարկումները չեն դադարում և կրքերը չեն հանդարտվում նախորդ գրառմանս հետ կապված, թեև չէի ցանկանա դետալների մեջ մտնել, բայց և այնպես ստիպված եմ առավել մանրամասնել»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Նարեկ Զեյնալյանը՝ անդրադառնալով Նոր Նորք վարչական շրջանում նկատված «Կարմիր մահիկի» մեքենայի հետ։

Ավելի վաղ նա հայտնել էր, որ ազգությամբ եզդի Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, Ֆրանսիայի Կոլմար քաղաքից, շտապ օգնության մեքենայով տեղափոխել են Հայաստան՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

«1. Հիվանդը շուրջ մեկ ամիս գտնվել է Ֆրանսիայի Կոլմար քաղաքի հիվանդանոցում։

2. Հարազատները որոշում են կայացրել նրան տեղափոխել Հայաստան։

3. Բժշկական ցուցումով և հիվանդի առողջական վիճակով պայմանավորված ինքնաթիռով տեղափոխումը անցանկալի հետևանքներ կունենար և միակ տարբերակը ռեանոմոբոլով (հատուկ սարքավորումներով կահավորված շտապ օգնության մեքենայով) տեղափոխել էր։

4. Հիվանդի հարազատները, փաստաթղթերը ձևակերպելու և տեղափոխումը կազմակերպելու համար դիմել են Ազգային Ժողովի պատգամավոր Ռուստամ Բաքոյանին։

5.Գտնվել է առավել մատչելի տարբերակ և կազմակերպվել նրա տեղափոխումը Հայաստան։

Այսքանը
Առողջ եղեք»,-նշել է նա։

Նշենք՝ «Կարմիր խաչը» Ադրբեջանում, Թուրքմենստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Աֆղանստանում, Թուրքիայում, Իրանում, Պակիստանում և մի քանի այլ երկրում կոչվում է «Կարմիր մահիկ», Իսրայելում՝ «Դավիթի Կարմիր աստղ» կամ «Կարմիր բյուրեղ»։

Ավելի վաղ Ռուստամ Բաքոյանը հաստատել է, որ իր երիտասարդ ազգակցին ինքն է օգնել Ֆրանսիայի Կոլմար քաղաքից, շտապ օգնության մեքենայով տեղափոխեն Հայաստան։