ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Ռուսաստանի ակտիվները սառեցնելու ԵՄ որոշմանը

Լուրեր

29.07.2026 | 11:05
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ռյազանում նավթավերամշակման գործարանի և Wildberries-ի պահեստի վրա
29.07.2026 | 10:57
Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը․ տուժածներ չկան
29.07.2026 | 10:44
Պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանը ձերբակալվել է ընտրակաշառքին առնչվող գործի շրջանակներում
29.07.2026 | 10:43
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը կխաղա Ուզբեկստանում
29.07.2026 | 10:35
Անչափահասին հարկադիր աշխատանքի ենթարկելու գործն ուղարկվել է դատախազություն
29.07.2026 | 10:26
ԱՄՆ-ն հայտնել է Սաուդյան Արաբիայի հետ Իրաքում իրանամետ խմբերին հարվածելու մասին
29.07.2026 | 10:16
ԱՄՆ ֆոնդային շուկաները փակվել են խառը դինամիկայով․ Dow Jones-ը գերազանցել է 52 հազար կետը
29.07.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 29-ի դրությամբ
29.07.2026 | 09:45
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
29.07.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
29.07.2026 | 00:56
«Արարատ-Արմենիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 23:02
«Կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը»․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման արդյունքների մասին
28.07.2026 | 22:38
Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքի կամարն ու հարակից պատերը գեղարվեստական լուսավորություն կստանան
28.07.2026 | 22:15
Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարանն» օրեր անց կգործարկվի. ԲՏԱ նախարար
28.07.2026 | 21:49
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Ռուսաստանի ԱԳ նախարարություն արձագանքել է Եվրոպայում Ռուսաստանի ակտիվներն անժամկետ սառեցնելու վերաբերյալ ԵՄ որոշմանը։

ԵՄ-ն արգելափակել է ակտիվներն այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանը չի հրաժարվել Ուկրաինայի դեմ պատերազմից և չի փոխհատուցել ուկրաինական կողմին մարտական գործողությունների ընթացքում պատճառված վնասը։

ՌԴ ԱԳՆ-ն այս որոշումն ապօրինի է գնահատել ու նշել, որ այն հակասում է միջազգային իրավունքին, այդ թվում՝ պետական (սուվերեն) ակտիվների անձեռնմխելիության սկզբունքին։

«Եվրոպական հանձնաժողովի կայքում հայտարարված առաջարկների հրապարակումն ու իրականացումը անխուսափելիորեն կհանգեցնեն նրան, որ Ռուսաստանի Բանկը կվիճարկի ցանկացած ուղղակի կամ անուղղակի գործողություն, որը կարող է հանգեցնել Ռուսաստանի Բանկի ակտիվների չարտոնված օգտագործմանը, և հայցեր կներկայացնի բոլոր հասանելի իրավասու մարմիններին, այդ թվում՝ ազգային դատարաններին, օտարերկրյա պետությունների դատական մարմիններին ու միջազգային կազմակերպություններին, առևտրային դատարաններին և այլ միջազգային դատական ատյաններին, ինչպես նաև կձգտի ապահովել դատական որոշումների կատարումը ՄԱԿ-ի անդամ պետություններում»,-նշել են նախարարությունից։

Ինչպես նշում է Associated Press-ը, Եվրամիության այս որոշումը հնարավորություն կտա ԵՄ ղեկավարներին օգտագործել սառեցված ռուսական ակտիվները՝ Ուկրաինային «վերականգնողական վարկ» տրամադրելու համար, որպեսզի երկիրը կարողանա բավարարել իր ֆինանսական և ռազմական կարիքները առաջիկա երկու տարիներին։ Այդ հարցը կքննարկվի դեկտեմբերի 18-19-ին կայանալիք ԵՄ գագաթնաժողովում։

Նոր մեխանիզմը թույլ կտա ԵՄ իշխանություններին շրջանցել Հունգարիայի և Սլովակիայի վետոն՝ երկրներ, որոնք բարեկամական դիրքորոշում ունեն Ռուսաստանի նկատմամբ։

Ռուս-ուկրաինական լայնածավալ պատերազմի մեկնարկից հետո Արևմտյան երկրները սառեցրել են Ռուսաստանի կենտրոնական բանկի ավելի քան 200 միլիարդ եվրոյի ակտիվներ։ Գումարի հիմնական մասը՝ մոտ 190 միլիարդ եվրո, գտնվում է Բելգիայի Euroclear պահոցում։ Ուկրաինան ստանում է տոկոսային եկամուտ սառեցված ռուսական ակտիվներից։

Եվրամիության երկրները հանդես են գալիս Ուկրաինային 140 միլիարդ եվրոյի վարկ տալու օգտին՝ Ռուսաստանի ԿԲ սառեցված միջոցների գրավադրմամբ։ Նախատեսվում է, որ այդ գումարներն ուղղվելու են Ուկրաինայի զինմանը։

Հիշեցնենք՝ ԵՄ 4 երկիր դեմ է Ուկրաինային ռուսական ակտիվների հաշվին վարկ տրամադրելու ծրագրին։