Երևանի զինանշանի ու դրոշի գույները կդառնան ավելի «խաղաղ». նախագիծն ավագանու նիստի օրակարգում է

Լուրեր

05.10.2026 | 18:19
Ինչպե՞ս կարդալ 21-րդ դարում․ շուրջ 700 ուսուցիչ մասնակցել է մասնագիտական քննարկումների
05.10.2026 | 18:14
Ջոկովիչը մոտ է հերթական տիտղոսը նվաճելուն
05.10.2026 | 18:10
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջ վիճակը կայուն է // Պաշտոնանկություն ԱԱԾ-ում․ ԼՈՒՐԵՐ
05.10.2026 | 18:00
«Մեծամորի ատոմակայանը պետք է փակվի»․ Բաքուն Երևանում կայանալիք COP17-ին ընդառաջ արշավ է սկսել
05.10.2026 | 17:49
Նոյան տապանի վայրի առեղծվածը. Թուրքիայում «ստորգետնյա միջանցքներ» են հայտնաբերվել
05.10.2026 | 17:38
Նոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերը կտրամադրվեն նոր ձևաչափով՝ 14 հասցեում
05.10.2026 | 17:22
Միրզոյանն ու Արաղչին քննարկել են Հայաստան–Իրան երկրորդ կամրջի կառուցումն ու ԹՐԻՓՓ նախագիծը
05.10.2026 | 17:10
Transfermarkt. Լա Լիգայի ամենաթանկ ֆուտբոլիստների տասնյակը
05.10.2026 | 17:02
Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի պատվիրակությանը
05.10.2026 | 16:44
Պեսկովը մեկնաբանել է ՌԴ-ի հետ սահման Էստոնիայի զորքերի տեղափոխման լուրերը
05.10.2026 | 16:35
Ժորժե Ժեզուշ. «Եթե Ռոնալդուն ցանկանում է լինել Պորտուգալիայի հավաքականում», կարող է վերադառնալ»
05.10.2026 | 16:26
Ուկրաինայի հետ սահմանին գտնվող Մոլդովայի անցակետի մոտ արկի ընկնելու հետևանքով սահմանապահ է վիրավորվել
05.10.2026 | 16:18
Հեռացում ԱԺ նիստից, ձայնից զրկում, նախազգուշացում․ ինչ պատիժներ է սահմանելու էթիկայի հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 16:10
Ադրբեջանցին ցուցմունք է տվել. բուժօգնություն է ստանում, վնասվածքներ ունի. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 16:03
Կրեմլը մեկնաբանել է Ռուսաստանում ժանտախտի տարածման մասին հաղորդումները
Բոլորը

Հունվարի 1-ից, հնարավոր է՝ փոխվեն Երևանի քաղաքապետարանի զինանշանի և դրոշի գույները։ Factor.am-ն այս մասին տեղեկանում  է ավագանու առաջիկա նիստի օրակարգից։

Գործող կարգավորումների համաձայն՝ Երևան քաղաքի զինանշանն ունի հետևյալ նկարագիրը. կապույտ ֆոնին հայերեն բրոնզագույն մեծատառերով մակագրված «ԵՐԵՎԱՆ» պատվանդանին կանգնած, գլուխը հետ շրջած, իշխանության խորհրդանիշ գավազանը բռնած առյուծն է։ Նրա գլխավերևում թագն է, մեջտեղից բարձրացող կենաց ծառի խորհրդանիշ վարսանդով։ Առյուծի կրծքին, հավերժության նշանի վրա Արարատ լեռան պատկերն է։ Ողջ պատկերը երիզված է ուղղանկյունաձև վահանակով։ Գործածված են բրոնզագույն և կապույտ գույները։

Այժմ ավագանին առաջարկում է գործածել կապույտ և սպիտակ գույները։

Երևան  քաղաքի դրոշն ունի հետևյալ նկարագիրը. դրոշի ուղղանկյուն խաղապատկերն ընտրված է սպիտակ` որպես մաքրության, պարզության, անաղարտության միացյալ խորհրդանիշ: Կենտրոնում Երևանի զինանշանն է` շրջապատված 12 կարմիր եռանկյունիներով, որոնք խորհրդանշում են Հայաստանի 12 մայրաքաղաքները: Զինանշանի երանգը ծիրանագույն և բրոնզագույն է՝ կապույտով երիզված: Ազգային դրոշի գույները համահեղինակները օգտագործել են՝ ընդգծելու դրոշի մայրաքաղաքային նշանակությունը:

Երևանի ավագանին առաջարկում է 12 եռանկյունիների կարմիր գույնն ու ծիրանագույն ու բրոնզագույն երանգը փոխել կապույտով։ Դրոշի լայնության և երկարության չափերի հարաբերությունը՝ 1:2-ի։

«Երևան քաղաքի զինանշանի և դրոշի գույնի փոփոխությունն արտահայտում է քաղաքի ձգտումը դեպի ժամանակակից և մինիմալիստական ինքնություն՝ միևնույն ժամանակ հավատարիմ մնալով ազգային խորհրդանիշներին։ Հայաստանի Հանրապետության դրոշը եռագույն է՝ վերևից ներքև կազմված կարմիր, կապույտ և նարնջագույն հորիզոնական հավասար շերտերից։ Կապույտ գույնը խորհրդանշում է հայ ժողովրդի խաղաղ ու ստեղծարար կյանքի ձգտումը՝ խաղաղ երկնքի ներքո ապրելու կամքը։ Երևանի ներկայիս և ապագա զարգացումը նպատակ ունի ձևավորել ներդաշնակ, ժամանակակից քաղաքային միջավայր՝ Հայաստանի սրտում։ Երևանի զինանշանի և դրոշի գունային փոփոխությունները արտահայտում են քաղաքի կերպարի նոր փիլիսոփայությունը՝ անցում դեպի նորարարություն, արդիականացում և կայուն զարգացում»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ։

Նախագծի հեղինակները կարծում են, որ դրոշի ու զինանշանի գունային փոփոխությունը կնպաստեն, որ էլեկտրոնային հարթակներում քաղաքի խորհրդանիշներն ավելի տեսանելի լինեն։

«Կապույտը տեխնոլոգիական միջավայրում (էկրաններ, թվային հարթակներ, գրաֆիկական նյութեր) ապահովում է ավելի մաքուր, հստակ և ժամանակակից տեսք, ինչը կարևոր է քաղաքի միջազգային դիրքավորման և ճանաչելիության համար։  Այսպիսով, առաջարկվող գույնի փոփոխությունը միաժամանակ ունի սիմվոլիկ, գեղարվեստական և բրենդային հիմնավորում, որը համադրում է Երևանի պատմական ժառանգությունը՝ նրա արդիական, նորարար, խաղաղ և բաց ապագայի տեսլականին»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ։

Արդարադատության նախարարությունը որոշման նախագծի վերաբերյալ դիտողություններ ու առաջարկություններ չունի։

Արփի Հակոբյան