Ալեքսանդր Կոչուբաևի խափանման միջոցը վերացվեց․ փաստաբան

Լուրեր

29.07.2026 | 10:57
Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը․ տուժածներ չկան
29.07.2026 | 10:44
Պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանը ձերբակալվել է ընտրակաշառքին առնչվող գործի շրջանակներում
29.07.2026 | 10:43
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը կխաղա Ուզբեկստանում
29.07.2026 | 10:35
Անչափահասին հարկադիր աշխատանքի ենթարկելու գործն ուղարկվել է դատախազություն
29.07.2026 | 10:26
ԱՄՆ-ն հայտնել է Սաուդյան Արաբիայի հետ Իրաքում իրանամետ խմբերին հարվածելու մասին
29.07.2026 | 10:16
ԱՄՆ ֆոնդային շուկաները փակվել են խառը դինամիկայով․ Dow Jones-ը գերազանցել է 52 հազար կետը
29.07.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 29-ի դրությամբ
29.07.2026 | 09:45
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
29.07.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
29.07.2026 | 00:56
«Արարատ-Արմենիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 23:02
«Կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը»․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման արդյունքների մասին
28.07.2026 | 22:38
Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքի կամարն ու հարակից պատերը գեղարվեստական լուսավորություն կստանան
28.07.2026 | 22:15
Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարանն» օրեր անց կգործարկվի. ԲՏԱ նախարար
28.07.2026 | 21:49
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.07.2026 | 21:35
1 տրիլիոն դրամից ավելի ավանդներ, 800 մլրդ դրամ վարկեր․ Ամերիաբանկն ամփոփել է մանրածախ բանկինգի 2026-ի առաջին կիսամյակը
Բոլորը

Վերացվել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի խափանման միջոց բացակայելու արգելքը։ Տեղեկությունը հայտնել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։ Նրա նկատմամբ որևէ տեսակի խափանման միջոց ընտրված չէ։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ին իրավապահները փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին բերման ենթարկեցին Շենգավիթի դատարանից։ Ըստ մեղադրանքի՝ նա Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացվող քրեական վարույթի շրջանակներում Հայ Առաքելական սուրբ եկեղեցու Արագածոտնի թեմի առաջնորդ Հայկ Պերճի Պռոշյանի /Մկրտիչ Սրբազան/ կալանավորման հանգամանքների կապակցությամբ՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով կատարել է նշված քրեական վարույթով նախաքննությունն իրականացնող քննչական խմբի քննիչներին, հսկող դատախազի և կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին որոշում կայացրած դատարանի մասին արատավորող և նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկության հրապարակում:

Կոչուբաևը գրառումից հետո բիրտ ուժի կիրառմամբ դիմակավորված անձանց կողմից ձերբակալվել է Շենգավիթի դատարանի հարակից տարածքից ու տարվել Քննչական կոմիտե, որտեղ նրան մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով ու դատարան տարվել կալանքի միջնորդություն, որը մակագրվել է դատավոր Մասիս Մելքոնյանին։ Նա Կոչուբաևին կալանավորել է, և միայն գործի նախաքննության ավարտին, ընտանեկան հանգամանքներով պայմանավորված, Դատախազությունը նրա նկատմամբ ընտրված կալանքը փոխել է բացակայելու արգելքով: